Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան
ՔաղաքականությունԻնչպես ասել ուխոստացել էին, մենք` «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներս, Անկախության օրվա կապակցությամբ ստացած մեր պարգևավճարներն ամբողջությամբ ուղղելու ենք Տիգրանաշենին՝ տիգրանաշենցիների համար առաջնային ու կարևոր խնդիրների լուծմանը։
Առաջիկա շաբաթներին մանրամասն ու հրապարակային կներկայացնենք նաև ամբողջական հաշվետվությունը՝ յուրաքանչյուր ծախսված դրամի վերաբերյալ։
Որովհետև սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան։
Զարգացում, ոչ թե հանձնում