Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ
ՀասարակությունԵրևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Հետևեք մեզ՝ այստեղ