Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
ՔաղաքականությունՊատկերացրեք ինչ բնույթի են ընտրախախտումները իրենց ծավալով, տեսակով եղել, որ անկախ այդ պրոտոկոլային ու դիվանագիտական հարաբերություններից ընդգծվում են նման ծավալով խախտումներ, ու եթե հարաբերակցությամբ դուք վերլուծեք այս փաստաթուղթը, բնականաբար այս փաստաթուղթը առավելապես հենց խախտումների մասին է, որոնք ծավալով էական են ու գալիս են մի թեզ պնդելու, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունը լեգիտիմ չէ Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Գոհար Մելոյանը։
«Զեկույցը առավելապես հենց խախտումների մասին է, որոնք ծավալով էական են։ Պատահական չէ, որ այն չի թիրախավորում ընդդիմությանը, ինչպես անում է այսօրվա իշխանությունը։ Զեկույցում արձանագրված է, որ ժողովրդավարության դեմ պայքարել է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխող ուժը։ Իշխանության խնդիրն էր ցույց տալ, թե իբր իրենք և ընտրություններն լեգիտիմ են, ինչը բնավ այդպիսին չէր»,- նշեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ ասուլիսի նպատակն է արձանագրել, որ ժողովրդավարությունից հետնահանջն իրենց օրակարգում չէ, և իրենց նպատակը իրական ժողովրդավարության երաշխավորումն է։
«Երբ Հայաստանը հռչակում են «ժողովրդավարության բաստիոն» և սկսում են ծայրաստիճան սկզբունքային դրան հակառակ գործողություններ իրականացնել, մենք ունենում ենք այն, ինչ ունենք այսօր։ Երրորդ ժամկետի գնալու ճանապարհին այս իշխանությունը թույլ տվեց շրջանցել իր իսկ կողմից բազմիցս պաշտպանված արժեքները։ Խախտվել են ազատ, ժողովրդավար, ուղղակի և հավասար ընտրության հիմնական տարրերը»,- ընդգծել է նա։
Գոհար Մելոյանի պնդմամբ՝ խախտումները դրսևորվել են ոչ միայն ընտրության օրը, այլև նախընտրական քարոզչության ընթացքում․
«Դրանք արտահայտվել են տարաբնույթ միջամտություններով՝ սկսած վարչական ու ֆինանսական ռեսուրսների կիրառումից, վերջացրած քաղաքական հետապնդումներով և իրավապահ մարմինների ծավալուն ներգրավվածությամբ, ինչն ամբողջությամբ ներառված է այս զեկույցում։ Մենք ազդարարում ենք ժողովրդավար հաղթանակի մեկնարկը, և այդ ժողովրդավարությունը բերելու ենք նաև մեր կողմից հռչակած, բալանսավորված արտաքին քաղաքականության արդյունքում»,- եզրափակեց Մելոյանը։