Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում
ՏեսանյութերԵՄ-ի կողմից հայկական ապրանքները երկու տարով մաքսատուրքերից ազատելը հանգուցյալի վրա սառը կոմպրես դնելուն է նման, այն ոչինչ չի կարող փոփել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը:
«Գյուղացիները բերքը թափում են, գյուղմթերք արտադրողներին սուբսիդիաներ տրամադրելը հոգեվարքի մեջ գտնվող ձեռնարկություններին չի օգնի», – մեկնաբանեց տնտեսագետը:
Կամենդատյանի խոսքով, անլուրջ է խոսույթը, թե կարող ենք գազ գնել Իրանից, Ադրբեջանից: «ՔՊ-ն ասում է՝ գազի թանկացումը «Կիկոսի մահը» մի սարքեք, բայց ապոկալիպսիսը մեղմ է ասված, սահմանի վրա գազի գնի բարձրանալը բերելու է ապրանքների շղթայական թանկացումների։ Մինչև 200 տոկոս թանկանալու են էլեկտրաէներգիան ու հացը: Կիկոսի մահը իրենք բերցին այս երկրի վրա՝ վտանգ կախելով մեր երկրի գլխին», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։