Սալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել են
ՄշակույթՖրանսիայում գողացել են 210 կգ կշռող «Ապոկալիպսիս» գիրքը, որը 1958 թվականին ստեղծվելուց հետո գնահատվել էր 2 մլն ֆրանկ և համարվում էր աշխարհի ամենաթանկ գիրքը։ Այժմ ստեղծագործության արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է TF1-ը՝ Կլերմոն-Ֆերանի դատախազությանը հղումով։
Գիրքը հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը գողացել են Պյուի-դը-Դոմ դեպարտամենտի Իսուարի ժամանակակից արվեստի կենտրոնից։ Դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել, որը հանձնարարվել է Կլերմոն-Ֆերանի ժանդարմերիայի բաժնին։
«Ապոկալիպսիսը» ստեղծվել է Հովհաննես Աստվածաբանի Հայտնության գրքի մոտիվներով։ Ստեղծագործության վրա աշխատել է XX դարի 14 արվեստագետ և գրող, այդ թվում՝ Սալվադոր Դալին, Ժան Կոկտոն, Ժան Ժյունոն և Էմիլ Չորանը։
Գրքի մոտ 150 կգ կշռող բրոնզե կազմը պատրաստել է Սալվադոր Դալին։ Այն զարդարված է թանկարժեք քարերով։
Բացված վիճակում գիրքը հասնում է 150 մետրի և ներառում է 150 մեծ մագաղաթ, որոնց վրա հեղինակները ձեռագիր են կատարել իրենց աշխատանքները։ Ստեղծագործության ձևավորման համար օգտագործվել է նաև մոտ 95 հազար գեղագրական տառ։
Հետևեք մեզ՝ այստեղ