Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
ՀասարակությունEuromedia24-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Հայաստան հնարավոր է այցելած լինեն աշխարհահռչակ Michelin ուղեցույցի փորձագետները։ Ո՞ր ռեստորաններն ու հյուրանոցներն են հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում, և արդյո՞ք հայկական գաստրոնոմիան միջազգային նոր ճանաչման շեմին է։
Նրանք շրջում են աշխարհով մեկ՝ չբացահայտելով իրենց ինքնությունը, այցելում ռեստորաններ, պատվիրում ուտեստներ, գնահատում խոհանոցի որակը և սպասարկումը։ Հաճախ հաստատությունների սեփականատերերն անգամ չեն կասկածում, որ իրենց հյուրերի թվում են հեղինակավոր Michelin Guide-ի տեսուչները։
Հենց նման անկախ գնահատումների հիման վրա են շնորհվում Michelin-ի հեղինակավոր աստղերը, որոնք համարվում են համաշխարհային գաստրոնոմիայի ամենաբարձր գնահատականներից մեկը։ Հյուրանոցների համար գործում է առանձին՝ Michelin Keys մրցանակային համակարգը։
Euromedia24-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Michelin-ի ներկայացուցիչները, ենթադրաբար, վերջերս գտնվել են Հայաստանում և ուսումնասիրել տեղական ռեստորանային ու հյուրանոցային ոլորտը։
Ո՞ր հաստատություններն են նրանք հնարավոր է այցելել։ Արդյո՞ք այդ այցերը կապված են եղել պաշտոնական գնահատման հետ։ Եվ ամենակարևորը՝ կարո՞ղ է հայկական ռեստորաններից որևէ մեկն արժանանալ Michelin-ի առաջին աստղին։
Euromedia24-ի խմբագրությունը փորձում է պարզել մանրամասները և ստանալ տեղեկությունների հաստատումը։
Հնարավոր է՝ Հայաստանը կանգնած է միջազգային գաստրոնոմիական ճանաչման նոր փուլի շեմին։ Բայց ո՞ւմ կարող է բաժին հասնել այդ հեղինակավոր մրցանակը։
Այս հարցերի պատասխանները՝ Euromedia24-ի առաջիկա հրապարակումներում։