Հայերեն
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան 

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

Հասարակություն

Ucom-ը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միանում է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի օրակարգին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ու նոր նախաձեռնությունները։

Ucom-ի մասնակցությունը կներառի մի շարք բնապահպանական, մասնագիտական և հանրային միջոցառումներ։ COP17-ին ընդառաջ՝ հոկտեմբերի 17–18-ին առաջին անգամ կկազմակերպվի Երևանի Բնապահպանական սիմպոզիում 2026-ը (Yerevan Conservation Symposium 2026), որտեղ  Ucom–ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր։ Այս հարթակը հավակնում է հետագայում դառնալ COP-ի ձևաչափի մաս և  նախատեսում է միջազգային բնապահպանական ու գործարար համայնքի լայն մասնակցություն։

 «COP17-ը Ucom-ի համար նոր բնապահպանական օրակարգի սկիզբ չէ։ Այն հնարավորություն է տարիների ընթացքում մեր գործընկերների հետ իրականացրած աշխատանքը շարունակելու և ավելի լայն՝ նաև միջազգային հարթակում ներկայացնելու համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ մեր պատասխանատվությունը տեսնում ենք ոչ միայն մարդկանց որակյալ կապով ապահովելու, այլև տեխնոլոգիական հնարավորությունները Հայաստանի համար կարևոր խնդիրների լուծմանը ծառայեցնելու մեջ։ Բնության պահպանությունը հենց այդ ուղղություններից մեկն է», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

COP17-ի մեկնարկից՝ հոկտեմբերի 19-ից, Ucom-ը ներգրավվածություն և ներկայություն կունենա  Կանաչ և Կապույտ գոտիներում։ Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական կինոփառատոնի բացումը, Կանաչ և Կապույտ գոտիներում Ռալֆ Յիրիկյանը կմասնակցի մասնագիտական քննարկումների, նախատեսվում է նաև Հայաստանի կենսաբազմազանության մասին պատկերազարդ մանկական գրքի շնորհանդեսը։ 

Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը ձևավորվել է COP17-ից տարիներ առաջ և ներառում է բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների մի շարք ծրագրեր։ 

«COP17-ը բացառիկ պատմական հնարավորություն է Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաներն ու բնապահպանությունը միավորվել հանուն էկոհամակարգերի պաշտպանության։ Ucom-ի հետ մեր տարիների վստահելի գործընկերությունը վառ ապացույց է, որ տեխնոլոգիական լուծումները՝ արհեստական բանականությունից մինչև վերականգնվող էներգիա, վայրի բնության պահպանության անփոխարինելի գործիք են։ Մենք միասին ոչ միայն պաշտպանում ենք Հայաստանի կենսաբազմազանությունը, այլև ստեղծում ենք կայուն ապագայի հաջողված մոդել, որը պատրաստ ենք արժանապատվորեն ներկայացնել միջազգային հանրությանը», - նշել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

Ucom-ի և FPWC–ի համագործակցության ուղղությունները

Ucom-ի և FPWC–ի համագործակցության շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում տեղադրվել է 18 արևային կայան, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Ucom-ի աշխատակիցների մասնակցությամբ տնկվել է շուրջ 40 000 ծառ, դպրոցներում տեղադրվել են թռչունների դիտարկման 10 խելացի տեսախցիկ-կերակրամաններ, ինչպես նաև 6 արևային էլեկտրական ցանկապատ Վայոց ձորում՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ Վեդիում և Ուրցաձորում Ucom-ն ապահովել է ջերմատեսիլ տեսախցիկների համակարգերի համար անհրաժեշտ ինտերնետ կապը, իսկ դժվար հասանելի տարածքներում մոնիթորինգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվել են արևային էներգիայով աշխատող 2 ինքնավար կայաններ։ Բացի այդ, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին տրամադրվել է երկու ամենագնաց մեքենա՝ պահպանության աշխատանքներին աջակցելու նպատակով։ 

Համագործակցության տեխնոլոգիական ուղղությունը շարունակվել է նաև նոր լուծումներով․ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող մոնիթորինգային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս շուրջօրյա վերահսկել բնապահպանական առումով զգայուն տարածքները և հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու։ Ucom-ը տարիներ շարունակ  աջակցել է նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի անցկացմանը։ Ընկերության բնապահպանական օրակարգի շրջանակում իրականացվել է գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատում՝ հետագա նվազեցման ուղղությունները սահմանելու նպատակով։

Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին