Հայերեն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին 

«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շաքին սահմանամերձ գյուղ չէ, այն բավականին հեռու է սահմանից։ Սա չի կարելի բնութագրել որպես սահմանամերձ բնակավայրի հետ տեղի ունեցած դրվագ։ Խնդիրն ընդհանուր անվտանգային է։ Ցանկացած ադրբեջանցի, թուրք կարող է հասնել Գյումրի, Վանաձոր, Երևան։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ անդրադառնում ենք օրերս Շաքիում տեղի ունեցածին։

Քաղաքագետը չի զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները զբաղված են սահմանը հատած ադրբեջանցու «փաստաբանությամբ»։ «Ադրբեջանցիներին պետք չէ ջանք գործադրել իրենց հանցագործությունները, անօրինականությունները, ագրեսիան քողարկելու կամ լղոզելու համար։ Նրանք ունեն Նիկոլ և Նիկոլի թիմակիցներ։ Շաքիում հայտնված ադրբեջանցին դիվերսանտին բնորոշ վարքագիծ է դրսևորում, կրակում է հայ կնոջ վրա, ծանր վիրավորում նրան, կրակում է նրա երեխաների վրա, որոնցից մեկը վիրավոր է։ Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության թուլությունը։ Կամ՝ Սուրեն Պապիկյանն ասում է, որ եթե նա չի դիմադրել հայ իրավապահներին, ուրեմն դիվերսանտ չէ։ Եթե նա իրոք մոլորյալ էր, ապա հայտնվելով Հայաստանում և հասկանալով, որ այլ պետության տարածքում է, պետք է ինչ-որ մի բնակավայր մտնելուց ձեռքերը վեր պարզեր, հանձներ իր զենքը և հանձնվեր՝ ցույց տալով, որ որևէ վատ մտադրություններով չի եկել մեր երկիր։ Իսկ նա զենքով մտել է մարդկանց տուն, հաց կերել, կոմպոտ խմել ու քնել։ Հաջորդ օրը, երբ տանտերերը գալիս են, սկսում է կրակել նրանց վրա։ Զազրելի են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրան սպասարկող որոշ անձանց հայտարարությունները։ Օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանն ասում է, որ ենթադրում է, թե այդ տղան սեռական բռնության է ենթարկվել Ադրբեջանում, փախել է այնտեղից, հայտնվել Հայաստանի տարածքում, քնած է եղել, և հայ կինն է դանակով հարձակվել նրա վրա, վիրավորել, և ադրբեջանցին էլ կրակել է։ Հասել ենք մի մակարդակի, որ «յան» ազգանունով մարդը թուրքին պաշտպանելու համար կարող է ինչ ասես հնարել, միայն թե Նիկոլի չեղած խաղաղությունը պաշտպանի։ Վերջինս էլ հայտարարեց, որ եթե ադրբեջանցին չկրակեր, ապա նրան կվերադարձնեին Ադրբեջանին։ Հետաքրքիր է, որ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից սպառնում էր ընդդիմադիր հայացքներ ունեցող պատգամավորներին, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանին, թե՝ այդ թեզերն եք առաջ տանում, որ ադրբեջանցին մտել է Հայաստան, դիվերսիա է կազմակերպել, կրակել է հայ կնոջ և երեխաների վրա, եթե վաղը կամ մյուս օրը հայ զինվորը հայտնվի Ադրբեջանում և նրան շատ վատ վերաբերվեն, դրանում ընդդիմությունն է մեղավոր։ Տպավորություն է, թե Նիկոլ «անհողն» Ադրբեջանի նախագահին ուղղակիորեն խնդրում էր, որպեսզի նա մի քանի հայ գերի վերցնի, որպեսզի, ինչպես սպառնում էր, դա ընդդիմության «քթից բերի»։ Նշենք, որ հետպատերազմյան տարիների ընթացքում որևէ խաղաղ հայ բնակիչ կամ զինվորական չի հայտնվել ադրբեջանական գերության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Այս փուլում կրկին ակտիվ են «Թրամփի ուղու» շուրջ քննարկումները։ Քաղաքագետը կարծում է, որ այս ծրագիրն իրականացնելով՝ մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ։ «Եթե մտածում ենք, որ Թրամփի անունով ճանապարհ տալով պանթուրանական ծրագիրը իրականացնելու, իսկ հետագայում՝ նաև այդ ծրագիրն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ օգտագործելու համար, պետք է լինենք անվտանգ, չարաչար սխալվում ենք։ Իրանամերիկյան վերջին բախումները ցույց են տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք իրենց տարածքը գոյություն չունեցող բուտաֆորիա պաշտպանության քողի ներքո տրամադրել են ԱՄՆ-ին, դառնում են թիվ մեկ թիրախ Իրանի համար, և Իրանը բացարձակ արհամարհած ունի՝ այդ պետությունների կամ ժողովուրդների հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է։ Բավականին երկար տարիներ սահմանափակումների մեջ գտնվող Իրանը մեծմասամբ իր բոլոր միջազգային ֆինանսական օպերացիաներն իրականացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերով։ Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանը, առանց այդ փաստը հաշվի առնելու, առաջնայինը թիրախավորեց ԱՄԷ-ի տարածքում գոյություն ունեցող ամերիկյան հետաքրքրությունների ոլորտ հանդիսացող օբյեկտները և, ինչո՞ւ չէ, նաև մարդկանց։ Նույնն արեց Իրաքի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի պարագայում։ Բահրեյնի տարածքում ամերիկյան գրեթե բոլոր կարևորագույն ռազմաբազաները ավերված են։ Մինչդեռ Իրանը նորմալ հարաբերություններ է ունեցել այս բոլոր երկրների հետ։ TRIPP-ի շահագործման պարագայում այդտեղ տեղակայվելու են ամերիկյան ոչ պետական զորքերը, որոնք պետության հետ շատ սերտորեն համագործակցող ռազմական միավորումներ են, որոնցից կան և՛ ԱՄՆ-ում, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում։ Թեհրանում միամիտներ չեն նստած, ու գիտեն, որ դա ամերիկյան գաղտնի ծառայությունների և ամերիկյան պաշտպանության նախարարության համատեղ կազմավորված բանակն է։ Մեզ մեխանիկորեն ներքաշում ենք հակաիրանական խմբավորման մեջ։ Օրերս նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը բացահայտ նշել էր, որ վերջերս Հրազդանում բացված դատակենտրոնը՝ արհեստական բանականության գործարանը, կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Պաշտոնական Մոսկվան պարզ հասկացնում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ գործող ցանկացած հիմնարկություն, օբյեկտ կարող է թիրախ դառնալ պաշտոնական Մոսկվայի համար։ Եթե մտածում ենք, թե մեզ ապահովագրել ենք, որ Արարատ Միրզոյանը գնում է Թեհրան և նրան ժպիտով ընդունում են, ուրեմն ամեն ինչ շատ լավ է, ապա ասեմ՝ այդպես չէ։ Իրանի արտգործնախարարն էլ շատ մեծ հաճույքով գնում էր Աբու Դաբի, ԱՄԷ-ի արտգործնախարարն էլ՝ Թեհրան, հանդիպում էին, մեկը մյուսին ժպտում էին, բայց ի՞նչ եղավ հետո։ Նույնն էլ մեզ հետ է լինելու, եթե մեզ ներքաշում ենք այսպիսի գործողությունների մեջ, պետք է նաև սպասենք համապատասխան գործընթացների։ «Թրամփի ուղին» պանթյուրանական, պանօսմանական ծրագիր է, որն ամբողջությամբ տեղավորվում է Արևմուտքի գլոբալիստների և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետաքրքրությունների մեջ։ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը 110, 120 տարի առաջ առաջ էին մղում պանթուրանիստները ու պանօսմանիստները, վերջնարդյունքում ունի մեկ նպատակ՝ քանդել Ռուսաստանը և Իրանը, իսկ հետագայում՝ նաև Չինաստանը։ Այդ ամենը տեղավորվում է Արևմուտքի շահերի մեջ։ Արևմուտքը, շատ լավ տեսնելով մեր հասարակության մեծ մասի քաղաքականապես անգրագետ լինելը, ամերիկյան դրոշի ներքո Թրամփի դեմքով Հայաստանի հարավում ստեղծում է ճանապարհ, որն ամբողջությամբ ծառայելու է թուրքադրբեջանական տանդեմի շահերին։ Իրականում Թրամփի դեմքի հետևում Էրդողանի և Ալիևի պատկերներն են։ Իսկ Թեհրանում և Պեկինում, ինչպես նաև Մոսկվայում, հուսանք, համապատասխան աշխատասենյակներում նստած մարդիկ այս մասին շատ լավ տեղյակ են»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ Ակոպյան