Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունը
Քաղաքականություն«Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։
Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է ,որպես Հայ Ազգի մեծ բարերարի և մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպանի։ Մեզանից շատերը Հայաստան այցի ժամանակ ծանոթացել են պարոն Ծառուկյանի գործունեությանը և ,հատկապես, կառուցած եկեղեցիներին և տեղյակ են առաջինը պաշտոնապես քրիստոնեությունը ընդունած երկրում` Հայաստանում Քրիստոսի արձանը տեղադրելու աշխատանքներին, որի իրականացմանը լծվել է պարոն Ծառուկյանը։
Տեղյակ ենք Հայաստանում նրա կողմից վերականգնված գործարաններին և կառուցած հսկայական քանակով շինություններին։
Մենք տեղյակ ենք ,որ Հայաստանի ղեկավարության և կոնկրետ վարչապետի կողմից իրականացվել են ընդդիմության ղեկավարների և ՀԱԵի խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիաներ և հակաիրավական գործողություններ, որի արդյունքում այսօր, Եվրոպայում Հայաստանն ընկալվում է ,որպես հակաժողովրդական պետություն։
Մենք հայտարարում ենք ,որ մենք առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում անօրինական ճանապարհով ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու, իրավական պաշտպանության և ազատազրկման դեմ պայքարում արդյունքի հասնելու հարցում։
ԵՀՄՖ նախագահ
Աշոտ Գրիգորյան
,,ՀԱԵ պաշտպանության,, կոմիտեի նախագահության անդամներ
Յան Չարնոգուրսկի (Սլովակիայի նախկին վարչապետ )
Ֆրանտիշեկ Միկլոշկո
(Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նսխագահ)
Պավել Հրուշովսկի
(Սլովակիա Ազգային խորհրդի նախկին նախագահ)