ԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա
ՄիջազգայինՌուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգի Սուրգուտի շրջանում արդյունաբերական օբյեկտներից մեկն այրվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։
Սա ԽՄԻՕ տարածաշրջանում ԱԹՍ-ների կողմից իրականացված առաջին հայտնի հարձակումն է։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ռուսլան Կուխարուկը։
Ձեռնարկությունը Ռուսաստանի Դաշնության պետական «Գազպրոմ» ընկերության վերահսկողության ներքո է գործում ու տեղակայված է ուկրաինական սահմանից մոտավորապես 2450 կիլոմետր հեռավորության վրա (ուղիղ գծով)։
Այս գործարանը Ռուսաստանում նավթի և գազային կոնդենսատի խառնուրդների վերամշակման խոշորագույն օբյեկտմն է։ Այն արտադրում է դիզելային վառելիք, պրոպան, բենզին և ավիացիոն կերոսին, իսկ վերամշակման տարեկան հզորությունը գերազանցում է 10 միլիոն տոննան։
Հետևեք մեզ՝ այստեղ