Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել
ՀասարակությունArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում․ էլեկտրիկը աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել։ Նա մոտ 60 տարեկան է եղել։
Լրատվամիջոցը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀԷՑ-ից, որտեղից պաշտոնապես հայտնել են.
«Դեպքը երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել։ Դեռ պարզ չէ մահվան պատճառը։ Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Աշխատանքի վայրում է եղել, մոտ 60-ամյա տղամարդ է։
Ցավում ենք շատ և մեր վշտակցությունն ենք հայտնում մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր է։
Դեպքի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու մահվան հստակ պատճառը դեռ պետք է պարզվեն։
Հետևեք մեզ՝ այստեղ