Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Ադրբեջանցին հրաժարվել է տալ հայ աշխատողի պարտքը. առեղծվածային սպանության հետքերով․ News.am

Ազգությամբ ադրբեջանցի Իրինա Մալյարովայի սպանության համար դեպքից 5 տարի անց մեղադրանք է առաջադրվել ազգությամբ հայ Անդրանիկ Մարտիրոսյանին։

2015 թվականի հոկտեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում անձնական խնդիրների պատճառով վեճի ընթացքում Իրինա Մալյարովային դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նրա մարմնի տարբեր մասերին բութ առարկայով՝ պտուտակահանով եւ էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցվել, ինչի հետեւանքով կինը մահացել է։


Քրեական գործն արդեն դատարանում է, Անդրանիկ Մարտիրոսյանն 5 ամիս է՝ կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

NEWS.am-ը զրուցել է Անդրանիկ Մարտիրոսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի հետ, որը պատմեց դեպքի մանրամասները։

«Անդրանիկ Մարտիրոսյանը մեկնել էր արտագնա աշխատանքի։ Ադրբեջանցի կինը շինարարական գործի պատվեր է տվել իրեն, հայ տղամարդը կատարել է աշխատանքները։ Ահռելի աշխատանքը կատարելուց հետո, ադրբեջանցին հրաժարվել է գումարը տալ, այդ հարցով պարբերաբար հանդիպել են, քննարկել։ Այդ օրն էլ հանդիպել են, որ խոսեն, արդեն համբերության բաժակը լցված է եղել, խոսակցությանը ներկա են եղել նաեւ ադրբեջանցի տղաներ»,- պատմեց Գեւորգյանը։

Պաշտպանն ասաց, որ այդ խոսակցության ընթացքում ադրբեջանցի տղաները հստակ ասել են՝ գումարը չեն տալու. «Ու ձեռքը տարել են ատրճանակին։ Պաշտպանյալս զգալով վտանգը՝ նախապես իր հետ պտուտակահան էր վերցրել։ Նա ասում է՝ պտուտակահանն այդ պահին վերցրի ձեռքս ու հարվածեցի, ուզում էի հարվածել զինված անձին, սակայն կպել է քրեական գործով տուժողի գլխին։ Պաշտպանյալս այդ պահին փորձել է փախչել ու կրակել են կոշիկին»։

Գոռ Գեւորգյանը պատմեց, որ այդ միջադեպից հետո իր պաշտպանյալը վերադարձել է Հայաստան. «Նա ասում է՝ ես այնտեղ արդեն զգում էի վենդետայի հնարավորություն»։

Պաշտպանի խոսքով՝ սա առեղծվածային սպանություն է, որովհետեւ գործ ունեն մի սպանության հետ, որում դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ մարմնի տարբեր մասերին եղել են մարմնական վնասվածքներ՝ բութ առարկայով, էլեկտրաշոկով. դեպքից երկու օր անց էլ աղբանոցից հայտնաբերվել է այդ կնոջ դին։

Նա նշեց, որ այդ քրեական գործով չկան վկաներ. «Բոլորը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում»։

Գեւորգյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը 5 տարի մնալով ազատության մեջ հակաիրավական որեւէ գործողություն չի արել, որը, ըստ պաշտպանի, պետք է հիմք հանդիսանար՝ խափանման միջոցի փոփոխման համար։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Անդրանիկ Մարտիրոսյանի հարազատներից մեկի հետ, որը պատմեց՝ Մարտիրոսյանը երկրապահ է, պատերազմի օրերին դիմում է գրել՝ ռազմաճակատ մեկնելու համար, առաջարկել է գրավ, ինչը, սակայն, չի հաջողվել. գործընթացը ձգձգվել է, պատերազմն էլ ավարտվել։

«Դիմել ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին, ԱԺ պատգամավորներին, սակայն որեւէ արձագանք չի եղել»,- նշեց նրա հարազատը։

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել