Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը». Փառատոնի տնօրեն

Socity

Հունվարի 11-ից մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ ավանդաբար 5 օր տևողությամբ փառատոնը այս անգամ 10 օր կտեւի : Տիկին Մանուկյանը նշեց, որ փառատոնի բացման արարողության ժամանակ փոքրիկ ֆիլմով կներկայացնեն 15 տարիների աշխատանքը :

 

«Մենք առաջինն էինք, որ գնացինք մարզեր, առաջինն էինք, որ մշակութային դեսանտ ուղարկեցինք Արցախ, համագործակցություն սկսեցինք, որը շարունակվում է մինչ օրս»,-ի թիվս այլնի, նշեց փառատոնի նախագահը: Նրա խոսքով, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը աշխարհում նման ձեւաչափով անցկացվող միջազգային փառատոների ցանկում է ներառված:


Հավելեց, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը : Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 15 երկրներից 62 ֆիլմ, որոնցից կցուցադրվի 46 ֆիլմ՝ 15 երկրներից: «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են մրցութային և ոչ մրցութային 7 անվանակարգեր. «Գրան պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը, ընդ որում՝ որպես ժյուրի, հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանքը», ժյուրի՝ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը՝ ժյուրի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, ինչպես նաեւ «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը:

«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի լավագույն ֆիլմը»:Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները: Նունե Մանուկյանը հավելեց, որ բացի ֆիլմերի ծրագրերից՝ ունեն սոցիալական, անապահով, թիրախային խմբերին նաեւ երեխաների իրավունքներին նվիրված ծրագրեր, իսկ յուրահատուկ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրն իրենք միշտ հպարտությամբ են նշում: «Մեր փառատոնը յուրահատուկ կրթամշակութային հարթակ է, որտեղ կան տարբեր վեկտորներ եւ ուղղություններ: Մեր միջազգային գործընկերները միշտ նշում են, որ տարածաշրջանում չկա նման ձեւաչափով փառատոն, որն իր մեջ կրի նման բաղադրիչներ»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նունե Մանուկյանը նշեց, որ քսան տարի է՝ բարձրաձայնում է մանկապատանեկան ֆիլմերի ստեղծման եւ կինոդպրոցների անհրաժեշտության մասին, վկայակոչում է Սկանդինավյան երկրների փորձը, որտեղ մանկապատանեկան ֆիլմերի արտադրությունը բյուջեի առանձին տողով է ֆինանսավորվում, բայց «սայլը» տեղից չի շարժվում:

«Մեր երեխաները պետք է իմանան ուր ենք գնում, ինչ ուղերձ ենք մենք փոխանցում մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան»,-ասում է փառատոնի տնօրենը: Նա շեշտում է, թե որքան կարեւոր է նաեւ միջմարզային, միջմշակութային ծրագրերի իրականացումը: Մասնավորապես այս տարի Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվելու են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ՝ օնլայն և օֆլայն: Ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վիշեգրադի երկրների 15 ֆիլմերի առցանց և օֆլայն ցուցադրություն: Ոչ առցանց կինոդիտումներ կկազմակերպվեն Գավառի մանկատանը եւ Վանաձորի՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Կանցկացվեն առցանց վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Վիշեգրադի երկրների, Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ: Նրա ձեւակերպմամբ, Արցախն առանձին պատմություն է իրենց փառատոնի պատմության մեջ, եւ այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետք է անպայման տեղափոխվի, պրոյեկտվի Արցախում: Փառատոնը անդրադարձել է նաեւ COVID-ի թեմային:

Մասնավորապես, կիրականացվի «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» ցուցահանդեսը, որին կմասնակցեն երեխաներ և պատանիներ 7 երկրներից՝ Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան: Ցուցահանդես-մրցույթում Հայաստանը կներկայացնեն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի սաները, Երևանի եւ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները: Նունե Մանուկյանի խոսքով. «Այժմ այլ իրավիճակ է՝ COVID-ով պայմանավորված, բայց երեխան նաեւ պետք է հնարավորություն ունենա հաճախելու երաժշտական դպրոց, կինոդահլիճ, որպեսզի կայանա նրա բազմակողմանի զարգացումը : Երբ մենք 2001-ին սկսում էինք փառատոնը, կարծես վերացել էր կինոթատրոն, համերգադահլիճ հաճախելու մշակույթը, այսօր եւս այդ մշակույթը շարունակում է կարեւոր լինել: Եթե մենք ուզում ենք երեխայից կերտել աշխարհի քաղաքացի, ինքնավստահ մարդ, պետք է գիտելիք փոխանցենք նաեւ մշակույթի միջոցով : Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը» :

Գոհար Հակոբյան

Լուսանկարները տրամադրել է Նունե Մանուկյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League