Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Հրապարակ». «Իմ քայլում» լարված իրավիճակ է․ հրապարակային պատիժ են պատրաստում

Press

«Իշխանության ներսում արշալույսները չեն խաղաղվում։ Ներթիմային «ռազբորկաները» Լանզարոտյան կոնվենցիայի քվեարկությունից հետո նոր շունչ են ստացել։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ պատգամավորները համատեղ ջանքերով պահն ուզում են օգտագործել իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Աթաբեկյանին մանդատից զրկելու համար։

Հիշեցնենք, օրեր առաջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ մի խումբ պատգամավորներ հրաժեշտ են տալու իրենց մանդատներին, առաջին շարքերում Վարդան Աթաբեկյանն է, ով, սակայն, հայտարարել էր, որ ոչ մի պարագայում մանդատից չի հրաժարվելու։ Մի քանի օր է՝ տարբեր լրատվամիջոցներ գրում են, թե իշխանական ֆրակցիայի, այսպես կոչված, «անհնազանդ» պատգամավորների բանակը մեծանում է, և որպեսզի իշխանության դիրքերը չսասանվեն, շուտով անհնազանդներին կանգնեցնելու են ահեղ դատաստանի առջև։

Նիկոլ Փաշինյանը որոշել է չներել նրանց, ֆրակցիայում «չիստկա» է սպասվում։ Խմորումները մեծ լարվածություն են առաջացրել թիմում, հեռատես պատգամավորները մտահոգություններ ունեն, որ շուտով «սալյուտն» իշխանության ներսում են խփելու՝ խորհրդարանական ֆրակցիայում։

Այս պատմությունը խորը արմատներ ունի, շաբաթներ առաջ մենք անդրադարձել էինք դրան։ Գրել էինք, որ էրեբունցի պատգամավոր Աթաբեկյանը որոշել է ամիսներ առաջ պաշտպանել իր շիրակցի գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի թասիբը և քաղաքապետի խոսնակին կոշտ դիտողություն է արել ու դարձել նախ՝ Հայկ Մարությանի, ապա ողջ թիմի աչքի փուշը։ Պատգամավորը զանգել և Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին հորդորել էր հեռացնել Հովսեփյանին հասցեագրած վիրավորական քոմենթը՝ «թող մանդատն ուտի», ապա նաև ներողություն խնդրի, բայց քաղաքապետի խոսնակը ոչ միայն «ինքնահռչակ» էր անվանել պատգամավորին, այլև զրույցի վրա տասն էլ դրել ու ներկայացրել Մարությանին, վերջինս էլ իր խոսնակին արված դիտողությունն անձնական վիրավորանք էր ընդունել, հարցը ներկայացրել վարչապետին՝ «կա՛մ ես, կա՛մ՝ Վարդանը» վերջնագրով։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խմբակցության վերջին նիստերից մեկի ժամանակ բարձր տոնով սպառնացել էր՝ «անհնազանդները» տեղ չունեն խմբակցությունում, որ չի կարող լինել մի պատգամավոր, ով Երևանի քաղաքապետին խորհուրդ կտա ինչ անել, ինչպես անել․․․

Աթաբեկյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում չհերքեց միջադեպի փաստը, միայն կցկտուր խոստովանեց, որ եղել է զրույց, բայց ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ Բայց արի ու տես, որ թիմում ոմանք և հատկապես ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն ամեն ինչ անում են դրան հասնելու համար։ Սիմիդյանը դեռևս անցած տարի տեղի ունեցած ընդհարումից հետո չի ներել Աթաբեկյանին, ում հետ խորհրդարանի միջանցքում քաշքշել էին իրար, իսկ դրանից հետո ընդհանրապես չէին շփվում իրար հետ, և որոշել է նրան դուրս մղել պառլամենտից։

Նա, ըստ ներսից ստացվող տեղեկությունների, նստել է վարչապետի ականջին և համոզում է, որ «անհնազանդների» պատճառով ֆրակցիայում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ամեն պահի կարող է թիմը մասնատվել, ուստի հարկավոր է ինչ-որ մեկին հրապարակավ պատժել՝ ի ցույց մյուսների, որ խորհրդարանական մեծամասնությունը հաջողվի պահպանել։ Եվ քանի որ թե՛ Վարդան Աթաբեկյանը, թե՛ Սոֆյա Հովսեփյանը չմասնակցեցին Լանզարոտեի կոնվենցիայի քվեարկությանը, չնայած ներկա էին նիստին, սա նոր առիթ է դարձել նրանց հարցը քննարկելու և պատժելու համար։

Իհարկե, նրանք միակը չէին իշխող թիմում, Սասուն Միքայելյանն էլ էր եկել նիստին, բայց չքվեարկեց աղմկահարույց նախագծին։ Բայց Սասունի թեման այլ թեմա է՝ նրան Փաշինյանը ձեռք չի տա․ նրա ետևում մեծ թիմ է կանգնած, ինչպես հրազդանցիների, այնպես էլ երկրապահների։ Մեզ չհաջողվեց զրուցել Աթաբեկյանի հետ, իսկ Սոֆյա Հովսեփյանը փոխանցեց, որ «իր հարցն» իսկապես մնում է չլուծված, բայց, միևնույն է, ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ «Լուծված չէ, քանի որ հրապարակային ներողություն մինչ օրս այդպես էլ չլսվեց խոսնակի կողմից։ Այո, տեղյակ եմ, որ Վարդանը զրուցել է խոսնակի հետ, բայցևայնպես, չեմ ուզենա որևէ գործընկեր, մարդ ներգրավվի այդ հարցում, չեմ ուզենա թեկուզ էմոցիոնալ առումով թիրախավորվեն»,- ասաց Հովսեփյանը։

Որ Վարդան Աթաբեկյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել քաղաքապետի խոսնակի հետ, այդ մասին Հովսեփյանն իմացել է ուշ, այն բանից հետո, երբ թեման վարչապետի կողմից լավ եփվել է խմբակցության վերջերս կայացած նիստերից մեկում։ Հովսեփյանը, սակայն, ծիծաղելի է որակում «անհնազանդ պատգամավոր» բնորոշումը, ինքը միշտ է ունեցել իր տեսակետները և հանդուրժող է եղել այլ տեսակետների նկատմամբ։

Եվ եթե կան մարդիկ, ովքեր նույնկերպ չեն վարվում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն անհնազանդ է․ «Որևէ մեկն ինձ չի կարող պարտադրել իր տեսակետը, նույնն էլ՝ ես չեմ անում, բայց դա չի նշանակում, որ հրապարակային արտահայտած կարծիքի համար պիտի թիրախավորեն քեզ»։

Դիտարկմանը, որ թիմում կարծես չեն խրախուսում «կարծիք ունեցող և հայտնող» պատգամավորներին, դրա վկայությունն էլ քաղաքապետի խոսնակի աղմկահարույց գրառումն էր և դրա հետևանքով առաջացած միջադեպին խմբակցության, վարչապետի վերաբերմունքը, պատգամավորն ուղիղ պատասխանից խուսափեց, ասաց, որ ինքը որևէ մեկի մոտ իր հարցի վերաբերյալ քննարկում չի ունեցել, բայց կարծում է, որ նախևառաջ քաղաքապետարանում պետք է «մտածեն» այդ հարցի շուրջ․ «Որովհետև բոլորովին մի քանի օր առաջ քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի աշխատակիցներից մեկն իմ հասցեին կրկին ոչ կոռեկտ գրառում կատարեց, իհարկե, ժամեր անց հեռացրեց, միգուցե ինչ-որ մեկը հորդորեց հեռացնել կամ սեփական նախաձեռնությամբ, բայց ես կրկնում եմ, որ այս ամենն ավարտված գործընթաց չէ, մենք ո՛չ քաղաքապետի պաշտպանությունն ենք լսել իր խոսնակի պահվածքին, ո՛չ էլ քննադատությունը, որ ես ասեմ՝ անտարբերություն է կամ ինչ-որ բան»։

Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, ասաց, որ չեն կարող իրեն նման պահանջ ներկայացնել․ «Ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, հիմա էլ եմ ասում՝ չի կարող նման պահանջ լինել, ես խորհրդարանում եմ, որպեսզի իմ ընտրողի շահերը պաշտպանեմ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation