Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ինչպիսին կլինի եղանակը մարտին. կլիմայական բնութագիրը

Socity

Մարտին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից եւ հետեւաբար ցերեկվա տեւողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերեւույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9⁰C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2⁰C, երրորդ տասնօրյակում` +0.5⁰C:

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում եւ Կոտայքում բացասական է` -1...-4⁰C, Լոռիում (Տաշիրում` -3⁰C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0...+2⁰C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+8⁰C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:


Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28...-34⁰C, նախալեռներում` -24...-30⁰C, հովտային շրջաններում` -13...-17⁰C, Արարատյան դաշտում` -17...-25⁰C:

Մերձավոր Արեւելքից եւ Միջերկրական ծովի շրջաններից Արեւադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19...22⁰C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...27⁰C, Սյունիքի հովիտներում` 25...30⁰C:

Երեւանի միջին ամսական ջերմաստիճանը 5.1⁰C է, առաջին տասնօրյակում` 3,0⁰C, երկրորդ տասնօրյակում` 5.0⁰C եւ երրորդ տասնօրյակում` 7.2⁰C: Ջերմաստիճանը Երեւանի բարձրադիր եւ ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2⁰C, բարձրադիր մասերում` -16.4⁰C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27⁰C եւ 2001թ.` 24.8⁰C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3⁰...+5⁰C:

Եղանակի վտանգավոր երեւույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ եւ ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Եղանակի կանխատեսում 2021թ. մարտ ամսվա համար

Արարատի եւ Արմավիրի մարզեր,

Արագածոտնի եւ Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -3...-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +18...+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22...-24⁰C, առավելագույնը՝ +25...+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 25-35մմ):

Շիրակի եւ Գեղարքունիքի մարզեր,

Արագածոտնի եւ Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-5⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչեւ -8...-12⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +10...+13⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30...-33⁰C, առավելագույնը՝ +17...+20⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 40-60մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -8...-11⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +17...+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26...-28⁰C, առավելագույնը՝ +22...+25⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 35-40մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+5⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -3...-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +20...+22⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-16⁰C, առավելագույնը՝ +27...+30⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 40-50մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +4...+6⁰C, լեռնային շրջաններում` -2...-4⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչեւ -3...-5⁰C, լեռնային շրջաններում՝ -8...-13⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18...+20⁰C, լեռնային շրջաններում՝ +10...+13⁰C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20...-22⁰C, լեռնային շրջաններում՝ -27...-30⁰C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +27...+28⁰C, լեռնային շրջաններում՝ +17...+20⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +6...+7⁰C, նախալեռնային շրջաններում` 0...+2⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչեւ -2...-5⁰C, նախալեռնային շրջաններում՝ -7...-10⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22...+25⁰C, նախալեռնային շրջաններում՝ +12...+17⁰C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12...-15⁰C, նախալեռնային շրջաններում՝ -27...-30⁰C, առավելագույնը հովտային շրջաններում +30...+32⁰C, նախալեռնային շրջաններում՝ +23...+25⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 35-75մմ):

Երեւան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչեւ -3...-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ +18...+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23...-25⁰C, առավելագույնը՝ +26...+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման՝ 40 մմ):

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League