Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է. Փաշինյանի հարցազրույցը` «ՌԻԱ Նովոստի»-ին

Politics

Ապրիլի 7-ին Մոսկվա նախատեսվող այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, թե ինչ թեմաներ է քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայկական բանակում իրավիճակի մասին, այն մասին, թե արդյոք լուծվել է Գլխավոր շտաբի հետ կոնֆլիկտը և այն մասին, թե ինչու հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու կարիք չի լինի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

««ՌԻԱ Նովոստի» լ/գ - Դուք հայտարարեցիք Ռուսաստանից նոր սպառազինություն, այդ թվում՝ Սու-30 ՍՄ կործանիչներ գնելու մտադրության մասին։ Արդյոք երկիրը նման միջոցներ ունի՞, թե՞ ակնկալում է վարկ ստանալ Մոսկվայից: Արդյոք այդ հարցը կքննարկվի՞ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ: Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը Երևանի համար անհաջող ավարտվեց բանակի վատ վիճակի և նորմալ սպառազինության բացակայության պատճառով: Ռուսաստանին դիմելո՞ւ եք անօդաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ ձեռք բերելու համար, թե՞ կդիմեք այլ երկրների արտադրողներին։ Ինչպիսի՞ն են այժմ Ձեր հարաբերությունները զինվորականների հետ:

Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման օրակարգում լինելու են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերը։ ՀՀ զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում։

Հայաստանի Զինված ուժերում այժմ արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ևս իրականացվում են Ռուսաստանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջող կշարունակվի, ինչում մեծապես շահագրգռված է Հայաստանի կառավարությունը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է, և բանակը՝ կառավարության հետ միասին, լիարժեքորեն շարունակելու է երկրի անվտանգության ապահովման ու ամրապնդման ուղղությամբ քայլերը։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեզ համար ի՞նչ էին վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, արդյոք կարծո՞ւմ եք, որ Ձեր կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում՝ հաշվի առնելով ներկայիս հանրային տրամադրությունները: Ձեր քաղաքականության մեջ ինչպիսի՞ փոփոխություններ եք պատրաստ առաջարկել մարդկանց: Մի քանի տարի շարունակ դուք չեք կենտրոնացել Ռուսաստանի՝ որպես արտաքին քաղաքական գերակայության վրա: Արդյոք դա հիմա փոխվե՞լ է, ինչպիսի՞ն կլինի ընտրություններից հետո:

Նիկոլ Փաշինյան - Նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ամբողջովին ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը։ Մենք մշտական շփման մեջ ենք մեր ժողովրդի հետ ու լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, պահանջներն ու ցանկությունները։ Հանրությանը կներկայացնենք այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը։

Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել օրինական իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակներն առաջիկա տարիների համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և շարունակելու են մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերի հիման վրա։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեր՝ ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում արդյոք նախատեսվո՞ւմ է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում՝ ամենաբարձր մակարդակով:

Նիկոլ Փաշինյան - Ապրիլի 7-ին նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հետ քննարկելու ենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Կքննարկենք նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ավելի վաղ Դուք հայտարարել էիք Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցություն հաստատելու մտադրության և հայ-ռուսական զորքերի ռազմական խմբավորման ուժեղացման անհրաժեշտության մասին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյան - Պետք է ասեմ, որ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնամասշտաբ բարեփոխումների, և, բնականաբար, հաշվի առնելով մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ, իսկ փորձագիտական մակարդակում արդեն իսկ հաստատվել են անհրաժեշտ կապեր:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Կա՞ արդյոք արդեն որոշակիություն՝ երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից անցկացվող քննարկումներում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ: Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը: Արդյոք նախագծվե՞լ են ճանապարհային քարտեզները, թե՞ աշխատանքը դեռ սկզբնական փուլում է: Ճանապարհների ապաշրջափակումը որքանո՞վ օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Նիկոլ Փաշինյան - Մինչ օրս քննարկվել են հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերից: Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Այս պահի դրությամբ արձանագրվել է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակել:

Աշխատանքային խումբը ձևավորվել է այն միջազգային փոխադրումների հետ կապված հարցերի ուսումնասիրության համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքները:

Բնականաբար, քննարկվում են տրանսպորտային կապերի երկկողմանի ապաշրջափակման հարցերը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավելացմանն ու տարածաշրջանում առևտրային կապերի զարգացմանը։

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ամսաթիվը կհամաձայնեցվի համանախագահների կողմից, աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակում ընթացող քննարկումները:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Սպասու՞մ եք արդյոք «հանգիստ» արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ մտավախություններ ունեն, որ նախընտրական գործընթացներն ու ընտրություններն կարող են հանգեցնել հասարակության մեջ նոր ցնցումների և, հնարավոր է, փողոցում տեղի ունեցող անկարգությունների: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ են պայմանավորված նրանց մտավախությունները:

Նիկոլ Փաշինյան - Ինչպես գիտեք, մենք առաջարկել ենք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո, ձևավորված ներքաղաքական լարված իրավիճակը հաղթահարելու նպատակով, և վերջերս խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ ընտրություններ:

2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները եզակի էին նրանով,որ 1996 թվականից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում: Մենք կարողացել ենք ապահովել լիարժեք թափանցիկ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք բարձր են գնահատել նաև միջազգային դիտորդական կառույցները:

Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Վստահ եմ՝ մեր ժողովուրդն այս անգամ ևս իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություններ: Մենք ի վիճակի ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքները վիճարկելու որևէ առիթ չի լինի:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների կգնա ինքնուրո՞ւյն, թե՞ այլ ուժերի հետ դաշինքի կազմում: Ընտրություններից հետո հնարավո՞ր է կոալիցիաների ստեղծում:

Նիկոլ Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայում անցկացնում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ, և այդ առումով քննարկումները դեռևս շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիա ձևավորելուն, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո»:

Ավելին...

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank