Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

ՀՀ կառավարություն եմ ուղարկել ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումս․ Ստյոպա Սաֆարյան

Alternative opinion

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես արդեն տեղյակ եք այսօր ԿԸՀ ներկայացված "Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի" ցուցակից, քրոջս՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին ընդունել ենք այս արտահերթ ընտրություններին մասնակցելու առաջարկությունը, ինչի համար շնորհակալ ենք դաշինքին, ի դեմս Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, որի կուսակցական ցուցակներով ներկայացվել ենք, և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի։

2013թ․-ից հետո վերցված տևական "քաղաքական/կուսակցական ընդմիջումից" հետո քաղաքականություն վերադառնալու որոշում հեշտ չեմ ընդունել։ 2017թ․ անհաջող փորձն ինձ ավելի էր հեռացրել "մեծ քաղաքականություն" կոչվածից, որովհետև այն ամենևին "մեծ" չի եղել, ավելին՝ "քաղաքականություն" չի եղել։ Ի դեմս իմ կողմից 2014թ․ հիմնադրված Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, ինչպես նաև Ագորա Սթրաթեջի գրուփ միջազգային խորհրդատվական ընկերության, որի ավագ փորձագետ եմ 2019թ․-ից, իհարկե, փորձել եմ ազդել հանրային կարծիքի, միջազգային ու ազգային քաղաքականության որոշումների վրա, բայց հեռու մնալով թիմային քաղաքականությունից։

2018թ․ հեղափոխությունը ինձ համար էլ, ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնության, եղել է երկրի արդիականացման, բարեփոխումների հնարավորություն, որի համար էլ որպես փորձագետ ընդունել եմ ՀՀ կառավարության առաջարկությունը լինելու Հանրային խորհրդում, վերջին տարին նաև որպես այդ կառույցի նախագահ։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետի ու կառավարության կողմից այդ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար, ինչպես և շնորհակալ եմ հանրությանը այս բարդ ժամանակաշրջանում հավատի, համագործակցության ու մեծ ուշադրության համար։

Այսպես թե այնպես՝ Հանրային խորհրդում իմ առաքելությունը ավարտվելու էր ընտրություններից հետո, երբ նոր կառավարությունը, ըստ օրենքի պահանջների, նոր Հանրային խորհուրդ կձևավորեր։ Սակայն դա համընկավ իմ ստացած առաջարկության հետ, և երեկ ՀՀ կառավարություն եմ ուղարկել ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումս, քանի որ ՀԽ մասին օրենքը պահանջում է քաղաքական հարցերում չեզոքություն և իշխանության համար քաղաքական պայքարին մասնակցության անհնարինություն։ Այժմ քաղաքականապես ու անհատապես ավելի ազատ եմ իմ մոտեցումները ամենատարբեր խնդիրներով քաղաքական կյանքի շրջանակներում ներկայացնելու ու արտահայտելու հարցում։

Շնորհակալ եմ կառավարության բոլոր այն գերատեսչություններին ու ղեկավարներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել ենք խնդիրներն ու հանրային շահը վեր հանելու, դրանք պատկան մարմիններին հասցնելու ու համատեղ աշխատանքի համար։

Վերջապես, քաղաքականություն վերադառնում եմ, հանուն արդարության, ոչ ամենևին խանդավառված, այլ մտահոգ ու վճռական՝ մեր թիմի հետ երկրի այլևս անհետաձգելի անվտանգային ու զարգացման խնդիրների լուծումները բերելու, իշխանության ու քաղաքականության որակը և արդյունավետությունը իմ համեստ կարողությունների ու փորձի շրջանակներում փոխելու հաստատակամությամբ։ Չեմ թաքցնի, այդ որոշումը կայացվել է ոչ միայն մեր երկրի օրհասական խնդիրների, այլ նաև հանրության ու շրջապատիս մի շերտի դրական ճնշման տակ։

Ուրախ կլինեմ մեր այս բարդ ընթացքին ու ճանապարհին Ձեր ցանկացած մեծ ու փոքր աջակցության համար՝ կլինի հանդիպումների կազմակերպում, թիմին անդամագրում, թե այլ կերպ։ Այդ առումով հետադարձ կապի համար գիտեք, թե ինչպես տեղեկացնել։ Իհարկե, նախընտրական ցուցակները դեռևս պետք է հաստատվեն ԿԸՀ կողմից։ Բայց որոշումն այլևս կայացված է։

Ես բարի ընթացք ասելու եմ առաջին հերթին մեր երկրին ու ժողովրդին, որոնք վերածննդի, նոր հաղթանակների ու զարգացման արժանի են»։

Փաստացի, այդ 1,5 տարվա կեսից ավելին համընկել է գլոբալ համավարակի ու երկրում արտակարգ դրության հայտարարման հետ, ապաև՝ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած ետպատերազմյա դժվարին շրջանի հետ։

Որքան էլ երեք աշխատանքային ծանրաբեռնվություններս արդեն իսկ 2020-ի օգոստոսին հասել էին գագաթնակետին և ես ստիպված էի դեռևս այն ժամանակ ընտրություն կատարել ի վնաս Հանրային խորհրդում մնալու, պատերազմն ու դրանից հետոն ստիպեցին շարունակել իմ պարտականությունների կատարումը երկրի ու մեր ժողովրդի համար այդ դժվարին ու բարդագույն շրջանում մինչև արտահերթ ընտրություններ։

Ավելին...

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026