Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հոգեբուժական համաձայնությունը ձևական է. հոգեբուժական կազմակերպությունում մարդիկ զրկվում են ազատությունից. ՄԻՊ

Right

Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով:

Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար:

Օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոն անցյալ տարվա այցը պարզել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռևս առկա չեն եղել։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը և արձանագրել, որ հիվանդության պատմագրերում բացակայել են «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» օրվա կամ դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում բժշկական հանձնաժողովային զննություն իրականացնելու կապակցությամբ գրառումներ: Որոշ դեպքերում հանձնաժողովային եզրակացության արդյունքները հիվանդության պատմության նկարագրերում ավելացված են եղել հավելյալ էջով՝ այն դեպքում, երբ պատմագրերի էջերի քանակը դեռևս սպառված չի եղել։

Պատմագրերում բացակայել են նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումից կամ ստացիոնարում պահվելուց հրաժարվելու մասին գրառումները: Նշված անձանց բժշկական զննությունները և համապատասխան գրառումները շարունակել են կատարվել ընդունված «ձևաչափով»՝ ամիսը մեկ անգամ, և չեն արտացոլել պացիենտի ոչ հոժարակամ բուժում սկսելու հիմքերը:

Ավելին, «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» մեջ թեև նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը «…վտանգ է ներկայացնում արտահիվանդանոցային պայմաններում…», կամ «իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար», այնուամենայնիվ՝ պատմագրերում վերոգրյալը հաստատող արձանագրություններ առկա չեն եղել:

Հիվանդության պատմագրերում միջնորդությանը նախորդող և հաջորդող գրառումները նկարագրված են եղել առանց պացիենտի մոտ հոգեկան վիճակի բացասական դինամիկայի, հիմնականում՝ կայուն, երբեմն նաև դրական դինամիկայով:

Պացիենտների նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու համար դատարան ուղղված ուսումնասիրված միջնորդություններն ունեցել են տիպային բնույթ, հիմնական ձևակերպումները կրկնվել են՝ բացառությամբ պացիենտների անուն ազգանունների և ախտորոշումների։

Դատարան ներկայացված բոլոր միջնորդություններում պացիենտների վերաբերյալ արձանագրված է եղել, որ «…քննադատությունն իր հիվանդության հանդեպ բացակայում է, ինչի արդյունքում հրաժարվում է ստացիոնար բուժումից և բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել հիվանդի հոգեկան վիճակը», «իր հիվանդության հանդեպ չունի քննադատություն, կարիք ունի ոչ հոժարակամ ստացիոնար բուժման և խնամքի», «խնդրում ենք սույն դիմումը ընդունել վարույթ և ԱԱՀ ենթարկել հոգեբուժական հիվանդանոցում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման, քանի որ իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար»:

Ո՛չ միջնորդություններում, ո՛չ էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիվանդության պատմագրերում, որպես կանոն, առկա չի եղել հիվանդի՝ ստացիոնարից և բուժումից հրաժարվելու մասին գրառում: Օրինակ, հիվանդության պատմագրում գրառման համաձայն՝ 2020 թվականի մայիսի 26-ին պացիենտն ընդունվել է Արմաշի առողջության կենտրոն՝ հոժարական բուժման, մինչդեռ նույն թվականի դեկտեմբերի 11-ին Կենտրոնի տնօրինությունը միջնորդություն է ներկայացրել վերջինիս նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, այն պարագայում, երբ պացիենտի հիվանդության պատմագրում արված գրառումներում պարբերաբար նշվել է, որ վերջինս «հիմնականում հոգեկան հանգիստ վիճակում է գտնվում», «գիտակցությունը պարզ է», «կոնտակտային մատչելի է», «հարցերին պատասխանում է ըստ էության», «ըմբռնում և պահպանում է ներհիվանդանոցային կարգն ու կանոնը»:

Նշված դեպքերով հիվանդության պատմագրերը չեն արտացոլում ոչ հոժարական բուժում սկսելու որևէ իրավական հիմք: Նշված հանգամանքները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ:

Հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն նման տիպային բնույթ կրող «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա դատարան ներկայացվող միաբնույթ միջնորդությունները, առանց անձի ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների՝ խիստ խնդրահարույց է:

Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում վերջիններիս հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների կատարած գրառումներով:

Խիստ մտահոգիչ է, որ նման տիպային միջնորդությունները տարակուսանքի տեղիք չեն տվել նաև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտեր կայացրած դատավորների մոտ: Ընդհակառակը, դատական ակտի հիմքում, որպես կանոն, դրվել են հոգեբուժական կազմակերպության միջնորդություններում ներկայացված տիպային ձևակերպումները՝ առանց դրանք հիմնավորող բավարար փաստարկների:

Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվել են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով, ինչը վկայում է այն մասին, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային բնույթ են կրում:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի անհրաժեշտությունը և դրա ապահովման համար համապատասխան սոցիալական ծառայությունների պակասը կամ բացակայությունը չեն կարող և չպետք է հիմք հանդիսանան ոչ հոժարակամ բուժում սկսելու համար:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների, դրանց բազմատեսակության և հասանելիության ապահովումը պետք է երաշխավորված լինի պետության կողմից:

Նման ծառայությունների բացակայությունը չպետք է արդարացում հանդիսանա պետության համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ նրանց կամքին հակառակ շարունակաբար հոգեբուժական կազմակերպություններում պահելու, կամ ոչ հոժարակամ բուժման գործիքակազմի կիրառմամբ ճարահատյալ անձանց ազատությունից զրկելու համար:

Նմանատիպ խնդիրներ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման մեխանիզմ, արձանագրել է նաև հոգեբուժական այլ կազմակերպություններում:

Առավել մանրամասն հարցը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, տարեկան գործունեության զեկույցում։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project