Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադավ ու անհայրենիք գոյերից․ Կարին Տոնոյան

Alternative opinion

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարտությունից- հաղթանակ… իսկ արանքում՝ անորոշ ներկա……
Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ պարտվածի հոգեբանությունից ու կարգավիճակից դուրս գալու և մինչև հաղթանակ ընկած այս հատվածում.

Ցավ-նվաստացում-անելանելիություն ու անճարություն……
Եվ վաղվա ճակատագրի անհայտությունն ու անհավատությունը մարդկանց դարձրել է անտարբեր, օրվա պահանջով ապրող, ազգային արժեքներին քամահրանքով վերաբերվող……

Արդեն ութ ամիս է պատերազմի, պարտության, դավաճանության ու անդառնալիության, անհուսության ուրվականներն են շրջում Հայաստանում և շարունակվում է բզկտումը հավատի ու անհավատության միջև, կասկածի ու հավաստիության միջև, պարտվածի, թե դավաճանվածի նվաստացուցիչ զգացողության միջև, իմաստ ու անիմաստի, կորցրածի ու փրկվածի, ցավի տակ մնալու ու հարկադրված ապրելու անհասկանալի որոնումների միջև……..

Իսկ կյանքը շարունակվում է, և մենք դատապարտված ենք ապրելու….. դատապարտված ենք այս ցավի միջից վեր հանելու Հային ու Հայաստանը և ապրեցնելու….. Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադավ ու անհայրենիք գոյերից և պիտի կերտվի իրական, ինքնավստահ ու ինքնասեր, հզոր Հայաստան……ու դա այն միակ գինն է, որի համար մենք զոհեցինք մեր 5000 զավակների կյանքը, դա միակ դեղ ու ճարն է, որ ամոքելու է միլիոնավոր հայերի վիրավոր հոգիները, դա այն հենակն է, որին հենվելով պիտի վերականգնվի մեր հաշմանդամ դարձած ինքնասիրությունը…..պատիվն ու հեղինակությունը:

Իսկ ո՞վ է կառուցելու այդ Հայաստանը:

Այս պահին մենք ունենք իշխանություն, որը, ցավոք, իր իշխանության գալու առաջին իսկ օրից զբաղված է միայն փակելով ու քանդելով պետական ու պետականաշեն, ազգային ու հայրենաշեն կառույցներն ու նախագծերը…..

Շուտով ձևավորվելիք ԱԺ-ում էլ դիմությունն ու ընդդիմությունն ավելի շատ իրենց գոյության շարունակության իրավունքը հաստատելու համար են աշխատելու և հազիվ թե կարողանան էական փոփոխություն բերել այսպիսի ծայրահեղ վիճակում գտնվող երկրին սպառնացող «դժվար ու սուր» որոշումների կայացման հարցում…..

Արտախորհրդարանական «փորձառու» ընդդիմությունը հանուն «կառուցողական համագործակցության» ձեռք մեկնեց երկիրը պարտության պատերազմի տարած, կապիտուլյանտ ու օտար ուժերի խամաճիկ իշխանությանը և դեռ հայտնի չէ, թե ինչպես կդիրքավորվի, իսկ իրական ընդդիմության դաշտը թողնվեց միայն մի քանի «նորաթուխներին», որոնք կայանալուն զուգահեռ պիտի կարողանան նաև պատվով կատարել այդ գործը…..

Երկրում համատարած հետընտրական հաշվեհարդարներ են ու «արդար» ընտրությունների օրինական հաղթողների լեզվահանդեսներ…. ժողովուրդը զբաղեցվում է՝ իրական վտանգներից հայացքը շեղելու և չուշացած ընդվզումներ թույլ չտալու համար…..

Իսկ սահմաններին չկա անվտանգություն…..
Չկա արտաքին գործերի նախարարություն, չկա դիվանագիտություն…..
Չկա գյուղատնտեսության, չկա մշակույթի նախարարություն….

Իսկ կրթությունը սրընթաց անդունդ է գլորվում…….Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները աննախադեպ խայտառակ արդյունքներ են գրանցում. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, Մայր բուհը դարձել է կամայականությունների և ապօրինությունների փորձադաշտ և ազգայնականության թշնամիները «խաղաղակրթական միտումներով» շուտով «կապազգայնացնեն» այն՝ նշանակված նոր ռեկտորով, որը վերջապես կլուծի այն անլուծելի խնդիրը, թե «….. ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայանական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ, ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»….

Խանութներում ժողովուրդը վրդովված նայում է օր-օրի թանկացող ձեթին ու անհետացող շաքարավազին ու վերջնականապես խճճվում նախկիններ-ներկաններ գլուխկոտրուկի լաբիրինթներում…..

Եվ այսպես ամեն օր «նահանջում ենք առանց երգի»՝ …..կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եւ մենք դեռ կնահանջենք բանիվ եւ գործով, կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին…..

Եվ «նահանջող» մի ամբողջ երկիր կառավարվում է ընդամենը «сам себе режиссер» հաղորդաշարի սկզբունքով….Իսկ այս ամենին, որպես դիտորդ, ունենք միայն ամեն օր նոր արհավիրքի սպասումով արթնացող ժողովուրդ, որին չի տրվում ոչ նպատակ, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ համատարած պարտությունից դուրս գալու, վերկանգնվելու կամ վերակերտվելու հույս ու հավատ…..

Իսկ աշխարհաքաղաքական քամիները դեռ միայն ծաղրալի սուլում են ու տողատակով հուշում՝ «ընտրել եք, վայելեք…..», և իրականում այս ընտրության արդյունքները լիարժեք «վայելում են» Ադրբեջանում ու Թուրքիայում:
Եվ………. որտե՞ղ է հույսի այն բարակած շողի ծայրը, որից բռնած պիտի քայլենք, մաքառենք ու հասնենք անհավատալիին:

Հույսի, որ կարող է դառնալ հավատ և ապագա հաղթանակ…. և պետք է դառնա»:

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026