Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սիսիան համայնքում հայտնաբերված 19 առանձին խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

Right

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ.-ի հրամանով՝ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ հուլիսին ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ:

Մասնավորապես․

«Չոր Ձոր» ՍՊԸ-ն՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից՝ 12.08.2013թ.-ին մինչև  12.08.2063թ․-ը գործողության ժամկետով, «ԺԱՅՌԱԿՈՓ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 22.04.2013թ.-ին մինչև  22.04.2063թ.-ը գործողության ժամկետով, և «ՍԱԼԲԵԿԱ» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 20.10.2012թ.-ին մինչև 19.10.2035թ․-ը գործողության ժամկետով՝ լեռնահատկացման ակտերով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել են ընդերքի շահագործման իրավունք։

Սակայն մինչ ստուգման պահը վերը նշված երեք ՍՊ ընկերություններն էլ՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում՝ նշված երեք ՍՊ ընկերություններն էլ կնքել են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրեր և, տարեկան վճարելով չնչին վարձավճար, էական վնաս են պատճառել համայնքին։

Մեկ այլ դեպքում՝ Սիսիան համայնքին սեփականության իրավունքով պատկանող  գյուղատնտեսական նշանակության հողամասերում՝ քաղաքացի Ե․ Հ․-ին սեփականության իրավունքով պատկանող  գյուղատնտեսական նշանակության հողամասում, «Գենիկ Գրիգորյան» ԱՁ հավատարմագրային կառավարման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության շինություններ (հյուրանոց, գիշերային ակումբ, հացատուն և լցակայան), որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։

Հաջորդ դեպքում՝ Սիսիան համայնքի Հացավան գյուղում գտնվող «MJA Resort» հանգստի գոտու մի հատվածն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության համայնքային սեփականության և գյուղատնտեսական նպատակային նշանակության քաղաքացու սեփականության հողամասեր են, որոնց նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով կրկին էական վնաս է պատճառվել համայնքին։

2019․թ-ի մայիսի 30-ի՝ համայնքի ղեկավարի որոշմամբ Վ․ Բ․-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ կառուցապատված ինքնակամ շինությամբ:

2019 թ․ նոյեմբերի 7-ին համայնքի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ աճուրդում հաղթող ճանաչված Վ․ Բ․-ին օտարվել է 0.25հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հարևան հողամասը։ Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 09.08.2007թ. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N980-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են հասարակական կանաչապատ տարածք, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։

Բռնակոթ համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը 02.11.2017թ. անհայտ հիմքով կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով  1.914հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է իր որդուն՝ Հ․ Առաքելյանին, հաշվի չառնվելով, որ նշված հողամասի նկատմամբ գոյություն ունի 22.10.2008թ. Բռնակոթ համայնքի և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲ ընկերության միջև վարձակալության պայմանագիր, և խնդիրը լուծել են միայն պայմանագրում փոփոխություն կատարելով։ Արդյունքում՝ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որն էլ նշված հողամասից 0.0063հա մակերեսով հատվածը վարձակալության իրավունքով տրամադրել է «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերությանը։

Հաջորդ  երկու դեպքերով՝ համայնքային սեփականություն հանդիսացող և «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող  գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության «Խնձորի այգի» ռեստորան և հանգստի գոտի, քաղաքացի Ս․ Խ․-ին վարձակալության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել է «ԱԿՎԱ Ռեզորթ» հանգստի գոտի, որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն և սեփականության իրավունքի գրանցմանն ուղղված համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։

04․11․2019թ․-ին Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Չարենցի փողոց 10/1-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ, 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Բ․-ն։ Հողամասի աճուրդով վաճառքին մասնակցած  չհաղթող  Գ․ Ե․-ի հայտում առկա ստորագրությունը և անձնագրում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր են։ Աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 8 արձանագրության ուսումնասիրությունից պարզվում է, որ «աճուրդի կազմակերպիչ» գրառմամբ ռեկվիզիտում առկա ստորագրությունը չի համընկնում համայնքի ղեկավարի ստորագրության հետ, ուստի՝ վարկած է առաջանում, որ աճուրդը չի կազմակերպվել այն կազմակերպելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի՝ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից։

20․09․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Ֆիզկուլտուրնիկների 5/3-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ։ 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել «Յուքոմ» ՍՊԸ-ն։ Այս դեպքում չհաղթող մասնակից եղել է ֆիզիկական անձ, որի պարագայում արժանահավատ չի դառնում այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը նպատակ է ունեցել Սիսիան համայնքի տվյալ հասցեի հողամասի գնորդը դառնալով՝ կառուցել կապի աշտարակ, ուստի՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել է ձևական աճուրդ։

Սիսիան համայնքի Չարենցի փողոցի 9/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 4 արձանագրության հիմքով օտարվել է Ա․ Յ․-ին։ Աճուրդի մասնակիցների կողմից ներկայացված և գրանցված հայտերը ստորագրված չեն եղել, որի հիմքով վարկած է առաջանում, որ հայտերը չեն լրացվել մասնակիցների կողմից, և կազմակերպվել է ձևական աճուրդ։

12․05․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Պ․ Սևակի 23/23 հասցեում և Իսրայելյան 1/1-3 հասցեում գտնվող հողամասերի աճուրդ։ Առաջին դեպքում 3 մասնակիցների պարագայում ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Բ․ Գ-ն։ Մասնակիցներից՝ Ա․ Մ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է եղել անձնագրում առկա ստորագրությունից։ Երկրորդ հասցեի աճուրդի պարագայում 2 մասնակիցներից ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Արդեն Ղազարյանը։ Չհաղթող մասնակցի՝ Ա․ Ղ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է անձնագրում առկա ստորագրությունից։ Վերոգրյալով պայմանավորված՝ վարկած է առաջանում, որ երկու աճուրդներն էլ կազմակերպվել են ձևականորեն։

17․12․2018թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Խանջյան փողոց 111 հասցեում գտնվող հողամասի և  04․06․2014թ․ Գայի 1-1/3 հասցեում գտնվող հողամասի աճուրդներ։  Առաջին դեպքում 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Հ․-ն, իսկ երկրորդ դեպքում՝  2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Գ․ Մ․-ն։ Վերոգրյալ հանգամանքներից ելնելով՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել են ձևական աճուրդներ։

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project