Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ալիեւի հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը. ԳՇ պետի տեղակալ

Alternative opinion

Եթե մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպիսին չէ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ այսօր փակ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ՇԳ ներկայացուցիչների հետ։

«Քննարկեցինք ինչպես սահմանային գոտիներում ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությանը։ Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈՒ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերձադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈՒ-երին՝ կատարելու ենք պատվով»,- ասաց Էդվարդ Ասրյանը։

Հարցին, ըստ իրեն, ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը, գեներալ-մայորը պատասխանեց. «Բոլոր դեպքերում հակառակորդը մնում է հակառակորդ։ Ցանկացած պետության համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել մյուս դիմակայող պետության բանակի վրա։ Նույնը նաեւ մեր հակառակորդ պետությունը՝ Ադրբեջանը, փորձում է տարբեր միջոցներով     ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Հրապարակում կա Սեւ լճի շրջանում են շեշտվել, բայց Սեւ լճի շրջանում ասելով մենք պետք է հասկանանք, որ դա չի իրականացվում հենց Սեւ լճի տարածքում, դա դեպի հարավի ուղղությամբ է, հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ ինչ-որ վնաս պատճառեր։ Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա տալով կորուստ, հետ է քաշվել»։

Ըստ նրա՝ հակառակորդը կարող է նաեւ առաջխաղացում ունենալու միտում չունենալ. «Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաեւ մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը։ Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ տարածքների հավակնության մասին հայտարարությանը, Ասրյանն արձագանքեց. «Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է։ Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի է բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք ետ մղելու նրա ցանկացած կազմակերպված, սադրիչ գործողությունը»։

Հարցին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ԶՈՒ-երի քանի՞ ներկայացուցիչ կա, գեներալ-մայորն ասաց՝ դա ռազմական ոլորտին առնչվող հարց է, որին չի կարող պատասխանել. «Ես որպես ռազմական ներկայացուցիչ՝ հակառակորդին ոչ թե գնահատում եմ իր զինծառայողների քանակով, այլ գնահատում են ստորաբաժանումների քանակով՝ դասակ, վաշտ, գումարտակ»։

Հարցին՝ հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունքում արդյոք դիրքային փոփոխություններ ունեցե՞լ ենք, Ասրյանն ասաց. «Երբ մայիսի 12-ից Ադրբեջանի սադրիչ գործողությունները սկսվել են ու փոքր ժամանակի ընթացքում իրենք ինչ հաջողություններ ունեցել են ներթափանցման, դրանից հետո հակառակորդը ոչ մի հաջողություն չի արձանագրել»։

Անդրադառնալով ՊՆ նախարարի այն հայտարարությանը, որ ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն ասաց. «Պաշտպանության նախարարի հայտարարությունը մարտական խնդիր է ԶՈՒ-երին, այդ խնդիրը պլանավորում ենք։ Ունենք համապատասխան ծրագրեր, իսկ ժամկետների վերաբերյալ ես իրավասու չեմ դա ներկայացնելու»։

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026