Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Գլխավոր դատախազությունում քննարկվել են ՃԵԿ-ի հանցավոր խախտման դեմ պայքարի խնդիրները. դեպքերի թիվն աճել է 31,5 տոկոսով

Econoмицс

ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ համալիր պայքարի հիմնահարցերի քննարկման նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հայկ Սարգսյանը և այլք:

«Քննարկվել են հանրապետությունում արձանագրվող ՃՏՊ և ՃԵԿ հանցավոր խախտումների ընդհանուր վիճակը, կանխարգելիչ միջոցառումների, պատժողական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները, նաև՝ ՃԵԿ խախտումների կապակցությամբ իրականացվող նախնական քննությունների արդյունավետությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների, դրանց ողբերգական հետևանքներով դեպքերի աճի միտումների կապակցությամբ: Ըստ նրա՝ ճանապարհային անվտանգության երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության կատարման համատեքստում խիստ անհրաժեշտ է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլոր պատկան մարմինների սերտ գործակցությունը՝ ըստ գործառույթների ու պարտականությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։ 57,3%-ով աճել է նման խախտումների արդյունքում մահվան դեպքերը (2020թ.առաջին կիսամյակում՝ 75 դեպք, 2021թ.՝ 118)։ Ըստ մարզերի, ընդհուպ համայնքների, կոնկրետ ճանապարհների և իրավասու մարմինների գործառույթների՝ վերլուծվել են դեպքերի աճին նպաստող պատճառները, նպաստող պայմանները, դրանց վերացման հնարավոր միջոցները:

«Անդրադառնալով դրանց՝ որպես առկա խնդիրների լուծման մեխանիզմներ, խորհրդակցության մասնակիցների կողմից կարևորվել է հաշվառումից հանված, սակայն չխոտանված, փաստացի պարտադիր տեխզննում չանցնող և երթևեկության հետ անհամատեղելի անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների՝ երթևեկությանը մասնակից դառնալը բացառելու, հանրապետությունում ՃԵ կանոնների միասնական կիրառման և դրա նկատմամբ կենտրոնացված վերահսկողության իրականացման, երթևեկության անվտանգությունից բխող ճանապարհաշինարարական նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացման և այդ նպատակներով  համապատասխան իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությունը:

Դատախազության կողմից շեշտվել է միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհներին ՃՈ կարգախմբերի բաշխումը և ծառայությունն ըստ արձանագրվող միջադեպերի քարտեզագրման իրականացնելու, ուժեղացնելու, ավտովթարների համար ռիսկային հատվածները, շրջանցիկ ճանապարհային գոտիները նախազգուշացնող երթևեկության նշաններով կահավորելու խնդիրը: Նկատի ունենալով, որ ավտովթարների, վրաերթերի զգալի մասը կատարվում է գիշերային ժամերին և խաչմերուկներում, քննարկվել է առնվազն այդ հատվածներում համայնքային մարմինների, տնտեսվարող սուբյեկտիների հետ գործակցությամբ լուսավորության ապահովման, այդ նպատակով նաև օրենսդրական որոշակի կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ առավել լուրջ խնդիրներից է համարվել ծանր հետևանքներով ավտոպատահարներին ամենաշատը նպաստող երկու հիմնական գործոնների՝ տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհային գծանշումները ձևախեղելու, երթևեկության նշանների ցուցանակները գողանալու դրսևորումները: Քննարկվել են դրանց դեմ պայքարի միջոցների խստացման տարբերակները:

Աղբյուրի՝ հաղորդմամբ՝ մեծ ուշադրություն է դարձվել երթևեկության մասնակիցների պատասխանատու վարքի և իրավագիտակցության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ հանրային իրազեկման լայն գործիքակազմի կիրառմանը, դպրոցներում երթևեկության և դրա կանոնների վերաբերյալ առարկայական կամ լրացուցիչ դասաժամերի հատկացման հեռանկարներին:

Առանձին քննարկվել են նաև ՃՏՊ-ների, հատկապես մահվան ելքով դեպքերի քննությունների որակի և արդյունավետության հարցերը: Խնդիր է դրվել առանձնահատուկ հետևողականություն դրսևորել հանցագործությունները, դրանք կատարող անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով իրականացվող քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արագության և լիարժեքության ապահովման հարցում:

Նախանշված աշխատանքների իրականացման ընթացքը, գործնական արդյունքները քննարկելու և առաջ շարժվելու նպատակով որոշվել է առաջիկայում հաճախակի դարձնել նման խորհրդակցությունների անցկացումը:   

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded