Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հայաստանում բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը. Արարատ Միրզոյան

Politics

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ձե՛րդ Վսեմություն,

Հարգարժա՛ն գործընկերներ,

Ուրախ եմ հյուրընկալել Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում։

Հավանաբար, տեղյակ եք, որ քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու․ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը։ Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ։

Իսկ այսoր մեր հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ մտքեր ենք փոխանակել  երկկողմ հարաբերությունների շուրջ և պատրաստակամություն հայտնել՝ խորացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները՝ խարսխված նույնակունք քրիոստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա։

Անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին։

Կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը, Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս բացառություն չէր:

Մեզ համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում: Մասնավորապես`Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել։ Ինչպես գիտեք, մինչ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Մենք խնդրում ենք, որպեսզի սրբազան քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև։ Այս առումով մենք կարևորել ենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը այս հարցում․ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ։

Ցանկանում եմ շեշտել նաև, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար: Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով։

Այսքանով ուզում եմ ավարտել խոսքս և սիրով փոխանցել Նորին Վսեմություն Էդգար Պենյա Պառային։ Եվս մեկ անգամ ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում»։

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia