Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հարազատները նախօրեին տեսանյութում ճանաչել էին Դավիթին՝ վիրավոր վիճակում, այսօր նրա անունը զոհվածների ցանկում է (ֆոտո)

Socity

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը Լոռու մարզի Դեբետ համայնքից էր։ Պայմանագրային զինծառայողը նաեւ 44 –օրյա պատերազմի մասնակից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանն ասաց, որ 41–ամյա Դավիթը մոտ 6 տարի պայմանագրային զինծառայող էր, իսկ Սյունիք գնացել էր նոյեմբերի 6–ին։

Համայնքապետի խոսքով՝ Դավիթի հարազատները ճանաչել են նրան նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեսանյութում, որում Դավիթին վիրավոր վիճակում ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են։

«6 վայրկյանանոց տեսահոլովակ է, ինքը չի խոսում, բայց երեւում է, որ ոտքերի եւ գլխի շրջանում վիրավորումներ ունի։ Տեսահոլովակն արված էր փակ տարածքում, շատ բան հասկանալի չէր»,– պատմեց Աշոտ Ղազարյանը։

Համայնքի ղեկավարը Դավիթի եղբոր հետ այսօր Կարմիր Խաչ եւ Պաշտպանության նախարարություն գնալու ճանապարհին է տեղեկացել, որ Սյունիքում զոհված զինծառայողների ցանկում են նաեւ Դավիթի տվյալները։

«Գնում էինք, որ ասեինք՝ ճանաչել ենք Դավիթին, վիրավոր է, բայց ճանապարհին լսեցինք նրա մահվան բոթը։ Ամենացավոտն այն է, թե ինչպես են տարածում զոհված զինծառայողների մասին լուրը։ Պատկան մարմինները տիրապետում էին հարազատների կոնտակտներին, բայց լուրերով են հայտարարում զոհվածների անունները, առանց մինչեւ այդ հարազատներին տեղեկացնելու, ոնց որ վերքի վրա աղ լցնեն։ Եթե համապատասխան մարմինները կարդում են, խնդրանք ունեմ իրենց. վերաբերմունքը փոխեք։ Մենք տեսանյութը տեսել էինք, հույսով լի էինք, մտածում էինք, որ կգնտենք իրեն, կբուժվի, բայց ճանապարհի վրա լսում ենք նրա մահվան մասին։ Էն ինչ ես տեսա, թե եղբոր հետ ինչ կատարվեց, դա ճիշտ չի, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք էր,– ասաց Դեբետ համայնքի ղեկավարը։

Նշենք, որ Դավիթ Ամիրյանի մասնակցությամբ տեսանյութը տարածվել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը նախօրեին  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ  Բաքվում գտնվող հայ  զինծառայողներից մեկը վիրավոր է եւ վիրահատության կարիք ունի։

«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։

Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասել էր Բորիս Ավագյանը։

Մինչդեռ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հրապարակեց վեց զոհված զինծառայողի անունները, որոնց մեջ էր նաեւ Դավիթ Ամիրյանի անունը։

41–ամյա Դավիթը ծնողների հետ ապրում էր Դեբետում, քույր ու եղբայր ունի։

«Աշխատավոր ընտանիքի տղա էր, իր տեսակով յուրահատուկ, հանգիստ, հարեհաս բոլորին։  Կարող եմ ասել, որ ինքը կռվող տեսակ էր, տեսանյութից էլ պարզ է, որ մարտ է վարել, ու ֆիզիկապես էլ երեւի հնարավոր չի եղել շարունակել, որովհետեւ վիրավորումներ ուներ։ Վերջին անգամ իր հետ կապը եղել է ամսի 16–ին, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսել»,– պատմեց համայնքապետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին,ժամը 13։00-ի սահմանում,  Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Մի քանի ժամ այդ ուղղությամբ մարտեր էին ընթացել, հայկական կողմը երկու մարտական դիրք էր կորցրել։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել էր։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր մեկ զոհի մասին, որը 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն է։ Նախարարությունը հաղորդել էր, որ կա 13 գերեւարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել էր, եւ նրանց ճակատագիրն այդ  պահին անհայտ էր։

Այսօր՝ նոյեմբերի 19–ին, նախարարությունը հայտնեց, որ ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանք են՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League