Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Մի գաղտնիք բացեմ․ Արփինե Հովհաննսիյան

Socity

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չհիասթափված քաղաքացու Բաց նամակը երկրի վարչապետին

Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը

Գրել եմ երկար, գիտեմ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։

Հարգելի Նիկոլ,

Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին`տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցն ու կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, ու ցանկանում եք հեռանալ:
Եթե իմ տպավորությունը ճիշտ է, և Դուք իրոք նման ցանկություն ունեք, ապա կցանկանայի մի քանի փաստարկ ներկայացնել, որոնք իրոք կամրապնդեն Ձեր ցանկությունը, իսկ եթե դա միայն իմ տպավորությունն է, ապա գուցե այդ նույն փաստարկները Ձեզ մոտ նման ցանկություն արթնացնեն: Սա իմ` Ձեզ ուղղված երրորդ նամակն է, և ենթադրում եմ՝ այն կլինի որպես երկրի վարչապետին ուղղված վերջինը, ու առհասարակ էլ վերջինը, իսկ թե ինչու` Դուք ինձնից լավ գիտեք: Ձեր հեռանալու հրամայականը գնահատելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի հասկանալ Ձեր ազդեցությունը առանցքային մի շարք երևույթների վրա:

Այսպես`

1) ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դուք քաղաքական դիսկուրս ներմուծեցիք պաշտոնյային անհարիր բառերի մի ամբողջ խումբ՝«վնգստալ», «բուդկա», «վեշերը հավաքել», «ասֆալտին փռել», «լափաման» եւ այլն՝ դրանով վիրավորելով ոչ թե Ձեր «սիրած» նախկիններին, այլ Ձեր ընտրազանգվածին՝ մտածելով, թե այդ մարդիկ միայն այդ լեզուն են հասկանում ու կիրթ չեն։ Ի դեպ, տպավորություն է, որ Դուք մարդկանց միջից ուզում եք վերացնել կիրթ ու կրթված լինելու ձգտումը։ Դա է վկայում Ձեր կադրային քաղաքականությունն ու բառապաշարը։

Ձեր իշխանությունը դեֆորմացիայի է ենթարկել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ և բազմաթիվ այլ հասկացությունները: Երկու տարի առաջ փոփոխության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ, իսկ հետո Դուք սկսեցիք ժողովուրդ անվանել լրատվականների տակ մի կամ երկու կենտրոնից կառավարվող լկտի, վախկոտ ֆեյքերի բիոզանգվածին և իներցիայով նրանց միացող մի քանի իրական, սակայն ֆեյքացած ու դրսում, օրինակ, Թրամփից կամ Զոնսոնից գումար ստացող, բայց այստեղ ապրողներիս դասեր տվող կանանց ու տղամարդկանց մի մասի:

Ձեր իշխանության ու ձեր աջակիցների (ֆեյքերի) հավաքական դեմքն է անպատասխանատվությունը, ամենակարևոր պահին անհետանալը ու անամոթությունը։ Ի դեպ՝ ֆեյքերին մի բան է միավորում՝ նրանք բոլորը ձեր նկարով են՝ բոլորի մոտ ստեղծելով ասոցիացիա, որ հայհոյողը դուք եք։ Մի զարմացեք ուստի Ձեր հանդեպ նման հարձակումների համար։ Դադարեցրեք ու ապաշխարեք։

2) ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Դուք աղավաղել եք թիմային աշխատանքի գաղափարը։ Եթե ամբողջ աշխարհում թիմային աշխատանքը ենթադրում է բարդ խնդիրների լուծում` բոլորի ջանքը, գիտելիքը, փորձառությունը մեկտեղելով, ապա ձեր իշխանության դեպքում ունի հետևյալ տրամաբանությունը` ամենաանհեթեթ, ամենասկանդալային և անհոդաբաշխ հայտարարություններն անում են թիմ հիշեցնող հանրույթի անդամները, որպեսզի այդ ֆոնին Ձեր խոսքը թվա հիմնավորված և կշռադատված։ Ցավոք Ձեր խոսքը հիմնականում չի տարբերվում այն մարդկանց խոսքից, ում զառանցանքները Դուք փորձում եք հիմնավորել:

Ամենավատը` թիմային աշխատանքի ձեր ընկալումը ենթադրում է խոչընդոտել, խանգարել, ստվերել այն թիմակիցներին, ովքեր փորձում են զբաղվել իրական աշխատանքով։ Ի դեպ, այդպիսի իրավիճակ է նաև Ձեր շարքային թիմակիցների մոտ` եթե մեկը մի նորմալ նախագիծ է գրում, ապա սկսվում են բանսարկություններ ու կեղտոտ խաղեր նրա դեմ: Ամենացցուն օրինակներից մեկը արտակարգ դրությունն է: Ակնհայտ է, որ պարետին խոչընդոտել փորձում են ԲՈԼՈՐԸ` Ձեզնից սկսած, առողջապահության նախարարին խոչընդոտում եք հիմնականում Դուք` ժողովրդին անլուրջ իմպուլսներ հաղորդելով, «կորոնավիրուսն ում շունն է» ոճով: Դրա համար էլ հարևան Վրաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան մենք:

3) ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Դուք մուտացիայի եք ենթարկել պետական կառավարման ողջ տրամաբանությունը: Եթե սկզբնական շրջանում Ձեզ բնորոշ էր ինտուիտիվ կառավարումը, ապա այժմ այն վերածվել է բնազդային կառավարման` առանց որևէ հաշվարկի, տրամաբանության, վերլուծության, ողջամիտ քննադատության հաշվառման:

Բնազդով զգում եք, որ ամեն ինչ վատ է, բայց «հպա՜րտ» քաղաքացու «ախտանիշը» թույլ չի տալիս ընդունել, որ Դուք և Ձեր Չկառավարումն է խնդիրը: Առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ եք նայում, պայքարում ստվերների դեմ, փնտրում և գտնում թշնամիներ: Եթե նժարին Դուք ու Ձեր թիմակիցն է, ապա մեղավորը միշտ Ձեր թիմակիցն է: Եթե նժարին Ձեր ապիկար որևէ թիմակից է ու շարքային պետական ծառայող, ապա միշտ մեղավոր է այդ ծառայողը, իսկ առավել համոզիչ լինելու համար այդ պետական ծառայողը մի թեթև լայվով դառնում է նախկին համակարգի սպասարկու, դավաճան, գործակալ ու էլի նման`Ձեր շուրթերից այլևս այնքա~ն անլուրջ դարձած բառեր: Օրինակ` Տաթևիկ Ռևազյանի կազմաքանդած ավիացիան և Աֆրիկան, օրինակ՝ Ձեր խոսնակը, «մենք ռեք ենք» արտահայտությունը ու հայտնի չստացված կադրերը:

Պարոն վարչապետ, պետական կառավարման ողնաշարը կոտրելու ռուբիկոնը Դուք արդեն անցել եք: Դուք թշնամիներ փնտրելու Ձեր մոլուցքին հավատարիմ՝ ուզում եք ազատվել նաև ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող արդեն միջին օղակի պրոֆեսիոնալներից` նրանց տարբերվող կարծիքը որպես հակահեղափոխություն պիտակելով: Ձեր «շնորհիվ» շարքային ֆեյսբուքյան ստատուսչի իրեն վաստակավոր քաղաքական գործիչ է համարում՝ նվազագույնը նախարարի պորտֆելով։ Առավել անգրագետները՝ պատգամավորի են ձգտում։

4) ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Դուք մոտ եք ժողովրդին ու միաժամանակ այնքան հեռու: Եթե խոսքը վերաբերում է ոչ էական թեմայի, Դուք ժամերով կարող եք խոսել` դա անելով այգաբացից մինչև ուշ երեկո: Ընդ որում, մարդիկ լսում են Ձեզ, որ խնդրի լուծում առաջարկեք, ոչ թե պատմեք, թե ինչու չեք կարող լուծել այդ խնդիրը, օրինակ՝ կոմունալներ, օրինակ՝ մարտի 26-ից հետո աշխատանք կորցրած բազմաթիվ մարդիկ, օրինակ՝ բիզնես, որին դուք այդպես էլ անձամբ չկանչեցիք ու հարցնեք՝ իսկ ձեզ ի՞նչ է պետք, որ դիմանաք (գումար, ռոյալթիի հետաձգում, հարկային արտոնություն և այլն): Բայց Դուք այնքան անհասանելի եք, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանն ուԱրցախի հարցին։ Տես` արցախյան հարցում փուլային, թե փաթեթային տարբերակի վերաբերյալ բացակա դիրքորոշումը:

5) ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎՈՒՆՔ

Ձեր մուտացիայի շնորհիվ արդարությունը արիստոտելյան հավասարեցնող և բաշխողից դարձավ ընտրովի: Արդարություն «վերականգնելիս» ստացվեց` Դուք ունեք Ձեր սրտի «թալանչիներ», որոնց Դուք ներել եք, ու մոռացել (այդ թվում՝ երեսուն տարվա թալանի), և թշնամի «թալանչիներ», որոնց թալանածը պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերվի:

Ձեր օրոք իրավական դասական հասկացությունները անճանաչելիորեն աղճատվեցին. պարզվեց, որ մեկ հոգով` էլեկտրոնային համակարգով կարելի է իշխանություն յուրացնել, սահմանադրական կարգի պահպանման պատասխանատուն կարող է այդ նույն սահմանադրական կարգը տապալել, իսկ սեփական բանկային մեկ հաշվից մյուսին գումար փոխանցելով էլ՝ ապօրինի հարստանալ:

6)ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

«Հեղափոխությունից» հետո ամենաշատը դեֆորմացիայի ենթարկվեց հենց այս գաղափարը: Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարը նման էր էժան սերիալի, որի ամեն հաջորդ մասը նախորդից ավելի վատն էր ու պակաս ազդեցիկ: Հետո դարձավ մի քանի անգամ կրկնած սերիալի նման կանխատեսելի, ձանձրացնող ու անիմաստ: Հետո փոխվեց կոռուպցիայի մեխանիզմը՝ պարզվեց, որ ինչ «հետ եք բերել» կոռուպցիայի դեմ պայքարով, ձեր իշխանության անգամ առաջին էշելոնի ապիկարների պարգևավճարներին չի բավարարում: Մի բան ասեմ` հիշեք հետոյի համար. օրինական չի կարող համարվել այն գումարը, որը տրվում է ոչ մի արդյունք չցուցաբերած պաշտոնյային որպես ավանս: Մնացած օդում կախված լուրերի մասին (Ձեր մի շարք թիմակիցների՝ ԱՄՆ-ում հիմնած տարբեր բիզնեսներ և այլ) չեմ խոսում` Ձեզ չնմանվելու համար:

Պարո՛ն վարչապետ,

Յուրաքանչյուրի անհատի, իսկ հատկապես պետական պաշտոնյայի համար կենսական է սխալներից դասեր քաղելը, սեփական վարքագիծը փոխելու ունակությունը։ Ես, օրինակ, հետադարձ հայացք գցելով իմ պետական ծառայության ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ որոշ դեպքերում պետք էր վարվել այլ կերպ, լինել ավելի շրջահայաց կամ անհանդուրժող ու մի շարք հարցերի վերաբերյալ ցուցաբերել այլ մոտեցում: Իշխանությունից ընդդիմության անցման փաստը և ժամանակին թույլ տված սխալներս դիտարկում եմ որպես մեծագույն դաս և նախազգուշացում` հետագայում դրանցից խուսափելու համար։ Այդ սխալների համար ներողություն էլ հայցելու ունակ եմ, այս նամակն էլ արժե այդպես ընկալել: Ցավոք, սակայն, Ձեզ ու Ձեր վարքագիծը նայելով՝ տպավորություն է, թե Դուք Ձեզ համարում եք բոլոր հարցերում միակ ճիշտը: Չտեսնելով սեփական սխալները` Դուք աստիճանաբար մուտացիայի եք ենթարկում իրականությունը։ Դուք փորձում եք կերտել այլընտրանքային իրականություն, խեղում եք ամեն ինչ, պատրաստ եք անգամ վերաձևակերպել ֆիզիկայի օրենքները, միայն թե չընդունեք, որ սխալ եք…
ԲԱՅՑ, ԱՎԱՂ, իրականությունը չի փոխվում՝ ով և ինչ էլ անի: Իրականություն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր նախագահ է, իրականություն է այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սեփական կյանքը վտանգելու գնով հող ազատագրած Արցախի հերոսներ են, իրականություն է այն, որ Կարեն Կարապետյանը Ձեզ այնպիսի տնտեսական ցուցանիշներ թողած վարչապետ է, որը դուք այդպես էլ չեք կարողանում գերազանցել, ասեմ ավելին` չեք էլ կարողանալու, իրականություն է այն, որ Դուք ժողովրդի հույսերը համախմբելով իշխանափոխություն իրականացրած ու վարչապետ դարձած անձ եք, իրականություն է այն, որ Միքայել Մինասյանը ՀՀ նորանկախ պատմությունը աննախադեպ ու բացառիկ պատմական փաստով հարստացրած դեսպան է, իսկ Արթուր Վանեցյանը` Ձեր մասին իրականությունը իմացող նախկին պաշտոնյա: Իրականությունն այն է, որ Ապրիլյանը հաղթանակ էր: Իրականություն է այն, որ Հին ու Նոր Հայաստան չկա: Իրականություն է այն, որ այսօրվա նորերի մեջ ամենաշատն են նախկին իշխանությունից սնվածները, իրականություն է այն, որ օլիգարխներ եղել են ու կան, իրականություն է այն, որ եղել է կոռուպցիա ու կակոռուպցիա կա: Իրականություն է այն, որ Ձեր թիմը հիմնականում մեծամիտ է ու տգետ` սովորելու ոչ ունակ: Իրականություն է այն, որ Դուք շատ եք ստել ու ստում: Իրականություն է այն, որ կան նախկին պաշտոնյաներ, ովքեր արժանի են պատժվելու: Իրականություն է այն, որ սխալ է, որ ես հիմա եմ ասում այդ մասին, թեև մտածել եմ այդպես միշտ: Ու այսպես շարունակ….

Մի գաղտնիք բացեմ`

Այս ամենով հանդերձ` ոչ ոք Ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, Դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու, ասեմ ավելին` ես ուզում եմ, որ այն պահին, երբ Դուք իշխանություն չունենաք, Հայաստանում գրեթե չլինի մարդ, ով հավատա, որ Դուք ուզում էիք լավ բան անել, բայց Ձեզ չթողեցին: Իրականություն պետք է լինի այն, որ Դուք ուղղակի չկարողացաք: Եթե լինի հակառակը ու Դուք սթափվեք, ու ի հեճուկս բազմաթիվ Չհիասթափվածների` հեղափոխական-մշտական ընդդիմադրից դառնաք վարչապետ. ես միայն ուրախ կլինեմ: Կնշանակի` որոշել եք կանգնեցնել պետության մուտացիայի ու գահավիժման սրընթաց ընթացքը: Եթե ոչ, ապա դուք կհեռանաք Ձեր կամ ժողովրդի, այլ ոչ՝ ամբոխի որոշմամբ:

Հետհաշվարկը սկսված է:

Հ.Գ. Միակ բանը, որ Դուք մուտացիայի չեք ընթարկել, երեսպաշտությունն է` այն մշտական մեղք է: Ձեր թիմակիցները առավելագույն հմտությամբ են կիրառում այն: Ու ամեն անգամ, երբ իրենք արտաբերում են վիրավորանք, հայհոյանք, սրբություն, մայր, երեխա, ընտանիք բառերը, մեծ ցանկություն է առաջանում տեղադրել երկու տարի առաջ մեր բակ եկած լկտի հանրույթի վանկարկումների ու պահվածքի տեսանյութը: Նրանք ինձ մեղադրում էին այն մարդկանց արարքների համար, որոնք այսօր կողքիդ են, Նիկո՛լ: Բայց չեմ անում` հարգելով ընտանիքիս զգացմունքները: Խաղաղություն Ձեզ ու Ձեր ընտանիքին, հարգելի՛ Նիկոլ:

Հարգանքով` ձեր երբեմնի գործընկեր Արփինե Հովհաննիսյան

Հ.Գ.1 Գրեթե ցանկացած հեռացող իշխանություն փորձում է առավել վայրագ ու անխնա կերպով օգտագործել իրավապահ համակարգը ու դատական իշխանությունը: Մատաղացու դառնալը յուրաքանչյուրի անհատական ու գիտակցական որոշումն է: Առաջիկա օրերին այս մասին առավել մանրամասն կխոսենք»։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine