Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Չի կարող թանգարանն ունենալ պետական կարգավիճակ, բայց լինել մասնավորի սեփականություն. Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր

Culture

Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներ են ընթանում, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը, ասեղնագործությունները ու կարպետները ցուցադրության հանվեն մեկ այլ թանգարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

«Այդ գորգերը մեկ տարի շարունակ ցուցադրվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում, եւ հունվարի 30–ին դրանք ցուցադրությունից հանվել են ու պահ տրվել։ Քննարկումներ են գնում ԿԳՄՍ նախարարության հետ՝ դրանք նորից ցուցադրության հանելու համար, մոտ ժամանակները պարզ կլինի, թե որտեղ դրանք կցուցադրվեն։ Գորգերի նկատմամբ հանրային պահանջ կա։ Բացի այդ՝ ճիշտն այն է, որ դրանք շարունակվեն ցուցադրվել, որ չստացվի, թե մենք հրաժարվում ենք մեր արժեքավոր ժառանգությունից»,– ասաց Վարդան Ասծատրյանը։

Նշենք, որ Շուշիից տարհանված գորգերը ի սկզբանե պահ էին տրվել  Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսվել եւ 2021թ. փետրվարին ցուցանմուշները  տեղափոխվել էին  Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։ Նախատեսվում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետության ազգային թանգարանում։

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր,   որ գորգերի համար արժանապատիվ տեղ են փնտրում Արցախում։

«Հարցն օրակարգում է, հունվար ամսին պետք է այդ հարցը լուծվի»,– ասել էր  Լուսինե Ղարախանյանը։

Արայիկ Հարությունյանի՝ փետրվարի 7–ի հրամանագրով, Լուսինե Ղարախանյանն ազատվել էր Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից. մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Անահիտ Հակոբյանը։

Փետրվարի 9–ին, Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Շուշիի գորգերի թանգարանից փրկված հավաքածուի վերաբերյալ։ 

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Ստեփանակերտում տրամադրել համապատասխան շենք հավաքածուի համար, ինչպես նաեւ թանգարանին տալ պետական կարգավիճակ՝ հոգալով պահպանման բոլոր ծախսերը, բայց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը մշտապես պնդել է հավաքածուի վաճառքի առաջարկը՝ հիմնավոր չհամարելով Արցախի կառավարության կողմից տրվող պայմաններն ու անվտանգության երաշխիքները:

«Արցախի Կառավարությունը պատրաստ է ապահովել գորգերի հավաքածուի տեղափոխությունն Արցախ եւ հավուր պատշաճի պահպանումն ու պաշտպանությունը՝ տրամադրելով համապատասխան շենքային պայմաններ, պահպանման բյուջե եւ թանգարանի պետական կարգավիճակ՝ միաժամանակ երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքի պաշտպանությունը:

Բնականաբար, պատրաստ ենք առաջարկվող պայմաններն ամրագրել նաեւ պատշաճ գրավոր ձեւով: Հիշեցնենք, որ Շուշիում եւս տարիներ շարունակ կառավարությունը ապահովել է հավաքածուի պահպանման ծախսերը եւ, սեփականատիրոջ խնդրանքի հիման վրա, պատերազմի ժամանակ աջակցել Շուշիից գորգերի տարհանման աշխատանքներին:

Ցավալի ու զարմանալի են սեփականատիրոջ այն պնդումները, որ մեր կողմից հավաքածուի անվտանգության բավարար երաշխիքներ չեն տրամադրվում՝ անտեսելով այն հանգամանքը, որ նույն երաշխիքները գործում են նաեւ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Անընդունելի են անվտանգության երաշխիքների նման շահարկումները, առավել եւս, երբ տեսանելի է դրանց տողատակը:

Կառավարությունը ներկայումս չի պատրաստվում որեւէ կերպ քննարկել գորգերի հավաքածուն գնելու առաջարկը, քանի որ հետպատերազմյան հրատապ ու առաջնահերթ կարիքների պայմաններում ողջամիտ ու բարոյական չենք համարում նման գնում կատարել:

Տեղեկացնենք, որ սեփականատերն առաջարկել է 1 մլն դոլլարով գնել հավաքածուն, իսկ սկզբնական փուլում շատ ավելի բարձր գին էր ներկայացվում: Մեր կողմից առաջարկվել է նախեւառաջ փորձագիտական գնահատում իրականացնել՝ պատկերացում կազմելու համար հավաքածուի իրական արժեքի վերաբերյալ: Փորձագիտական գնահատման նախնական արդյունքներով գորգերի հավաքածուի արժեքը զգալիորեն ավելի ցածր է, սակայն, այնուամենայնիվ, դա չի ազդում հավաքածուն գնելու հարցն այս փուլում չքննարկելու մեր դիրքորոշման վրա: Կառավարությունը պատրաստ է Արցախում ապահովել հավաքածուի պահպանման ու հանրահռչակման բոլոր պայմանները՝ առանց ներկայումս կամ ապագայում այն գնելու հնարավորության հետ կապված որեւէ նախապայմանի: Ուստի՝ մենք հակված ենք, որ հավաքածուն գնելու հարցի քննարկումը պետք է թողնել ապագային՝ ամբողջովին երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքը»,– ասվում էր հաղորդագրության մեջ։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն այս հաղորդագրության մեջ տեղ գտած որոշ հայտարարություններ զրպարտանք է որակում։ Վարդան Ասծատրյանի խոսքով, եթե Արցախում գորգերին տանիք տրվի եւ այն պետական կարգավիճակ ստանա, բայց գորգերի հավաքածուի սեփականատերը մնա ինքը, ապա այդ գորգերը լինելու են խոցելի վիճակում։

«Ես Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարին ասել եմ, որ թանգարանը պետք է պետական կարգավիճակ ունենա, որովհետեւ Արցախում իրավիճակն անորոշ է, իսկ մասնավորի կարգավիճակում այդ գորգերն Արցախ տանելը՝ վտանգավոր։ Եթե թանգարանը պետական կարգավիճակ ստանա, Ադրբեջանը խոսելու տեղ չի ունենա։ Ադրբեջանցիները մայիսից Շուշիի գորգերի թանգարանի որս են կազմակերպել, հայտարարել են՝ իբր ես գողացել եմ գորգերը, բայց դա աբսուրդ է, մենք այդ թանգարանը հիմնել ենք 2011–ին, իսկ Շուշիիում 1992–ից ադրբեջանցի չկա։ Սրանից ելնելով է, որ ես չեմ համաձայնում  մասնավորի կարգավիճակով գորգերը տանել Արցախ։ Եթե ադրբեջանցիները այդ ամենն արած չլինեին, խնդիր չկար, ես գորգերը կտանեի Արցախում ցուցադրության կհանեի, բայց ես գիտեմ, որ նրանք լուրջ աշխատանքեր են կատարում, դիմել են միջազգային տարբեր կազմակերպություններ։

Իսկ պետական կարգավիճակը նշանակում է, որ այդ թանգարանը լինելու է պետական սեփականություն։ Պետական սեփականություն լինելու համար, ես ասել եմ, որ պետք է ժամանակացույցով պայմանագիր կնքվի, բայց այդ առաջարկը չի ընդունվել։ Հասկանում եմ հետպատերազմյան վիճակը, ծանր պայմանները, բայց հենց դրա համար էլ առաջարկել եմ ժամանակացույցով կնքել պայմանագիրը։ Եթե պայմանագիրը կնքեն առանց ժամանակացույցի, դա առոչինչ է համարվելու։ Պետական կարգավիճակ ունենալու համար պետք է ձեռքբերման պայմանագիր լինի, այդ պայմանագրում ոնց պետք է նշեն՝ ինչպես են ձեռք բերել այդ գորգերը, եթե ժամանակացույցը չկա։ Արցախի ԿԳՄՍ–ն ասում է, որ թանգարանին պետական կարգավիճակ է տալիս, բայց երաշխավորում են իմ սեփականության իրավունքը, չի կարող նման բան լինել, չի կարող մի բան ունենալ պետական կարգավիճակ, բայց  լինել մասնավորի սեփականություն։ Ես ամեն ինչ արել եմ, որ այդ գորգերը լինեն Արցախի ժողովրդինը։ Այս երաշխիքը ոչ թե ինձ, այլ թանգարինն է պետք»,– ասաց Վարդան Ասծատրյանը։

Անդրադառնալով հայտարարությանը, թե սեփականատերն առաջարկել է 1 մլն դոլլարով գնել գորգերի հավաքածուն, Վարդան Ասծատրյանն ասաց.

«Հեքիաթ է, նման խոսակցություն չի եղել, չգիտեմ՝ ինչու են նման բան գրել։ Ցավալի է, որ նախարարությունն այդ ճանապարհն է ընտրել։ Հաղորդագրությունից  պարզ է, որ դրա հետեւում ականջներ կան, դա նախարարությանը վայել գրություն չէ։

Ես ոչ մի թիվ չեմ հայտարարել, կամ ինչու պիտի հայտարարեի, եթե 2021թ. ամռանը նախկին  նախարար Լուսինե Ղարախանյանին ինքս եմ առաջարկել՝ Հայաստանի ԿԳՄՍ–ին նամակ գրել, որ փորձագիտական աշխատանք անեն, անձնագրավորեն գորգերը եւ գնահատեն դրանք»։

Հայաստանի ԿԳՄՍ–ի «Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ–ը իրականացրել է այդ փորձագիտական աշխատանքները, սակայն, Ասծատրյանի խոսքով՝ դեռ վերջնական թիվ չկա, թե ինչքան արժե գորգերի հավաքածուն։

«Թվեր հնչեցնում են, սեւագրի տեսքով դա կա, բայց ոչ վերջնական, քանի որ շահարկումներ սկսվեցին եւ փորձագիտական կենտրոնը կանգնեցրեց այդ պրոցեսը։ Ես հիմա չեմ ուզում ինչ–որ թվեր հայտարարել, օդում հայտարարություններ անել չեմ սիրում»,– նշեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Վարդան Ասծատրյանը կասկածներ ունի, որ Արցախի ԿԳՄՍ–ի տարածած հաղորդագրությունը համաձայնեցված չէ նորանշանակ նախարարի հետ, թեեւ այն արվել է նրա նշանակումից օրեր անց։ 

«Ինչպես կարող է նոր նշանակված նախարարը նման գրություն գրել, պետք է չէ՞ ինձ հետ կապվեր, իրավիճակին առավել մանրամասն տեղեկանար, բայց ինձ հետ ոչ մեկ չի կապվել։ Նոր նախարարին կամ դժվար կացության մեջ են դրել, կամ էլ ինքը տեղյակ է ամեն ինչից, եւ եթե տեղյակ է, դա նշանակում է, որ ... չեմ ուզում ասել։ Բայց ես ավելի շատ հակված եմ, որ ինքը տեղյակ չի եղել, հետեւաբար ինքը պետք է ճշտի ու հասկանա՝ ինչ է կատարվում նախարարությունում։

Ի դեպ, այդ հաղորդագրությունը կարելի է ասել՝ զրպարտանք էր։ Գրել են, թե «տարիներ շարունակ կառավարությունը ապահովել է հավաքածուի պահպանման ծախսերը», սուտ են ասում, նման բան չկա։ Թանգարանի ստեղծումից ի վեր՝ ջեռուցման նպատակով 500 000  դրամ են վճարել, մի աշխատողի էլ՝ ֆոնդապահին,  3–ից 4 տարի ամսական 50 000 դրամ են վճարել, դա է եղել պետության ֆինանսավորումը այդ տարիներ ընթացքում»,– հավելեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծանոթ է եղել նախարարության տարածած հաղորդագրության բովանդակությանը, բայց տեղեկացված չէ թեմային վերաբերող գործընթացներից։

«Ես տեղյակ եմ եղել, որ նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածվելու, որովհետեւ ասել են, որ «գործընթացն այս հունով է գնում»։ Այդ հաղորդագրությունը պատրաստ էր հրապարակման, եւ ես չէի կարող կասեցնել նախարարության աշխատանքը, քանի որ այդ գործընթացներին  ծանոթ չեմ եղել։ Ես չեմ խոսել Վարդան Ասծատրյանի հետ, բայց փոխնախարարին ասել եմ, որ նրա հետ կապվի ու ասի, որ գա եւ ներկայացնի իրավիճակը։ Այս պահի դրությամբ դեռ պատասխան չեմ ստացել»,– նշեց Անահիտ Հակոբյանը։

Նորանշանակ նախարարը Վարդան Ասծատրյանին հրավիրեց իր մոտ, որպեսզի միասին քննարկեն Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրը։

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes