Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Մեր հույսն է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք կունենան, և դիվանագիտությունը կլռեցնի թնդանոթները․ Փաշինյան

Politics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պետական կառավարման համակարգի, խորհրդարանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայողներ,

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր իսկապես նշանակալի օր է մեր պետության համար. 30 տարի առաջ` մարտի 2-ին, Հայոց եռագույնը ծածանվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի դիմաց՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձի առհավատչյա։

Նույն օրը՝ մարտի 2-ը, Հայաստանում նշվում է որպես դիվանագետի օր, և այսօր մենք տոնում ենք անկախ Հայաստանի անկախ դիվանագիտական ծառայության 30-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր դիվանագիտական ծառայողներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն դիվանագետներին, ովքեր այս ընթացքում ջանք են գործադրել Հայաստանի անվտանգության և բարեկեցության համար։

Այս տասնամյակների ընթացքում դիվանագիտական ծառայության անցած ճանապարհը հարթ և դյուրին չի եղել բազմաթիվ պատճառներով: Հայաստանը գտնվում է բարդագույն մի տարածաշրջանում, որտեղ հաճախ բախվում են աշխարհաքաղաքական շահեր, մեր երկիրը դնելով հակասությունների և հակադրությունների կիզակետում: Եվ այս առումով, Հայաստանի դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրն է՝ Հայաստանը և Հայաստանի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել աշխարհին, և աշխարհն ու աշխարհի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել Հայաստանին:

Ու քանի որ աշխարհը միաշերտ և միատարր չէ, այլ չափազանց բարդ խնդրի լուծումն ավելի է բարդանում:

Բայց հենց այս աշխատանքն է, որ պիտի օգնի Հայաստանի Հանրապետության պետական շահերի առաջմղմանը և ուզում եմ ասել, որ հավատում եմ,  որ մեր համատեղ աշխատանքի և բարեփոխումների արդյունքում մենք կկարողանանք  լավագույնս իրագործել այս խնդիրը: 

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին, և սա ունի մի շատ գործնական նպատակ՝ բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:  

Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է: 

Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը և սա մի հանգամանք է, որ կցանկանայի առանձնահատուկ ընդգծել:

Այսօր մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում. Հայաստան-Վրաստան հարաբերություններում նոր դինամիկա է ի հայտ եկել և այն պետք է զարգացնենք: Ակտիվ երկխոսություն է տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը պետք է կարողանանք ամրագրել կոնկրետ արդյունքներով:

Հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը:

Այս համատեքստում մեզ համար մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և բազմիցս ենք ասել, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների և տարրերի հիման վրա: Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է:

Այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:

Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական երկխոսություն ենք սկսել և համոզված ենք, որ այն բնականոն կերպով կշարունակվի:

Ֆրանսիայի հետ Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով:  

Հարգելի ներկաներ, որպես արտաքին քաղաքական գործոն կուզենայի նշել ժողովրդավարությունը: Այսօր մեր երկիրն իրավամբ համարվում է ժողովրդավարական երկրների ընտանիքի անդամ, և մեր դիվանագիտական ծառայության խնդիրներից է՝ այս համարումը նյութականացնել արտաքին քաղաքական ասպարեզում և այն ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման, մեր ժողովրդի բարեկեցության:

Կուզենայի նշել Եվրամիության դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում և պիտի աշխատենք հարաբերություններում ի հայտ եկած դինամիկան ավելի զարգացնել: Եվրամիության, աշխարհի բազմաթիվ երկրներ, ինչպես օրինակ՝ Կանադան, Ճապոնիան ավելի ու ավելի տեսանելի պատրաստակամություն են ցուցաբերում աջակցել մեր ժողովրդավարությանը և մենք պետք է կարողանանք իրացնել այս պոտենցիալը: Մենք հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ենք նախանշում աշխարհի ամենամեծ ժողովրդավարության՝ Հնդկաստանի հետ և պիտի ջանք գործադրենք, որ սպասումներն արդարանան:

Հարգելի ներկաներ,

Այս 30 տարիների ընթացքում Հայաստանը հանդիսացել է միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, իր ներդրումն է բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, կայուն զարգացման խրախուսմանն ու մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Հայաստանը պատասխանատու գործառույթներ է ստանձնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ներկայումս հանդիսանալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ։

Մենք մշտապես կարևորել ենք ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա խարսխված բազմակողմանիությունը և միջազգային համագործակցությունը՝ հավատացած լինելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել գլոբալ ճգնաժամերը և ապահովել կայուն զարգացում։ 

Մենք նպատակադրված ենք կառուցել ժողովրդավարության, իրավունքի գերակայության, իրավահավասարության, մարդու իրավունքների պաշտպանության ու արդյունավետ կառավարման սկզբունքների վրա խարսխված ժամանակակից մարդակենտրոն պետություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածն ասում է. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Եվ հենց Սահմանադրության այս դրույթն է, որ մեզ պիտի մղի ակտիվ քաղաքականություն վարել, որի նպատակը՝ բացի վերը նշվածից, պիտի դառնա նաև Հայաստանի տնտեսական կապերի, արտաքին առևտրաշրջանառության աճը: Եվ ժամանակակից տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հաղթահարել տարածությունը և ավելի սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ լինել  Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, ավանդական քաղաքական կապերը տնտեսական կապերով հարստացնել Լատինամերիկյան ավանդաբար բարեկամ երկրների հետ: 2019 թվականին ես այց ունեցա Չինաստան, Վիետնամ, Սինգապուր և կորոնավիրուսով ընդհատված գործընթացը պետք է ակտիվացնել:

Տիկնայք և պարոնայք,

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի դիվանագիտական ծառայության մեր դիվանագետներին, ինչպես և բոլորիս՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի առիթով։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել մեր նպատակների և երազանքների իրագործմանը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Հարգելի ներկաներ,

Դիվանագիտությանը, արտաքին հարաբերություններին նվիրված այս միջոցառման ժամանակ չեմ կարող չխոսել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին: Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող գործողություններին, որոնք հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ:

Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները:

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney