Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից

Socity

1996 թվականի օգոսոտոսի 28-ին Երևանում 43-ամյա տղամարդը հղի կնոջը խեղդել ու պատշգամբից ցած էր նետել: Կնոջ հետևից ցած էր նետել նաև նրա շորերը, փաստաթղթերը՝ տոպրակի մեջ լցրած: Ինքն էլ իջել էր աստիճաններով, կանգնել էր ջախջախված կնոջ դիակի կողքին, ծխել էր՝ որպես հանդիսատես, ու հեռացել էր…

Այդ կնոջ ամուսինն էր, նրա չծնված երեխայի հայրը…
Նա ներկա չէր կնոջ թաղմանը: Ընդհանրապես ներկա չէր՝ նրա գտնվելու վայրն անհայտ էր: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հայտնաբերվել էր մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 18-ին: Նախաքննության ընթացքում ու դատաքննության սկզբում իրեն մեղավոր չէր ճանաչել: Պնդել էր, թե կինն ինքնասպանություն է գործել, ինքն ի՞նչ մեղք ունի…
Ավետիս Հ.-ն առաջին անգամ դատվել էր 1984 թվականին՝ իր հանգուցյալ եղբոր կնոջ նկատմամբ խուլիգանական գործողություններ կատարելու համար: Դատապարտվել էր 4 տարի ազատազրկման:

1990 թվականին Ավետիս Հ.-ն իրենց տանը օղու շշով հարվածել էր մոր գլխին: Այնպես էր հարվածել, որ 10 օր անց մայրը մահացել էր:

Ավետիսը դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Մոր մահից 3 ամիս անց հայրը վշտից մահացել էր: Քույրը երես էր թեքել Ավետիսից:

Կալանավայրում Ավետիսը մահացած ծնողներին հիշո՞ւմ էր-չէ՞ր հիշում՝ օրերը մթնեցնում էր, մինչև պատժաժամկետը վերջանա:

Դատապարտյալ ընկերներից մեկին տեսակցության եկած բարեկամուհին գրավել էր Ավետիսի ուշադրությունը: Նա հետաքրքրվել էր, ընկերոջից վերցրել էր աղջկա հասցեն, սկսել էր նամակներ գրել:

Գայանեն պատասխանել էր: Մի օր էլ այցի էր եկել կալանավայր: Ավետիսը կարողացել էր գրավել նրան, գերել նրա սիրտը, խոստումներ էր տվել: Գայանեն հավատացել էր:

Կալանավայրում ամուսնացել էին: Մինչ Ավետիսը պատիժ էր կրում, Գայանեն հղիացել ու ծննդաբերել էր: Երեխան մեկ շաբաթ անց մահացել էր…

1996 թվականի հուլիսի 4-ին Ավետիս Հ.-ն պայմանական վաղաժամկետ՝ 8 ամիս 10 օր շուտ ազատվել էր պատժի կրումից: Գայանեն նորից հղի էր՝ 6 ամսական, ու երազում էր առողջ մանկիկ ունենալու մասին:

Նա չգիտեր, որ Ավետիսը վերջին դատավճռով ճանաչվել էր նաև ալկոհոլիզմով տառապող, պատիժը կրելու ընթացքում հարկադիր բուժում էր ստացել…

Ազատություն դուրս եկած Ավետիսը տուն չուներ: Իսկ Գայանեն ապրում էր քրոջ տանը: Սկզբում Ավետիսը նույնպես Գայանեի քրոջ տանն էր ապրում: Բայց կալանավայրում հարկադիր բուժում ստանալը նրան չէր բուժել ալկոհոլիզմից: Նա հարբում էր, կռիվներ էր սարքում:

Գայանեն առաջարկել էր տուն վարձել ու քրոջ տանից դուրս գալ՝ անհարմար էր զգում, որ քրոջն անհանգստացնում էին, իրենց խնդիրների մեջ էին ներքաշում…

Օգոստոսի 24-ին տեղափոխվել էին նոր վարձած տուն: Հաջորդ օրն Ավետիսը հարբել էր ու այնպես էր ծեծել հղի կնոջը, որ խեղճ կինը զարհուրած՝ խալաթով ու հողաթափերով փախել էր քրոջ տուն:

Երկու օր չէր վերադարձել: Քույրը համոզում էր ընդհանրապես հեռանալ Ավետիսից, կյանքը չվտանգել: Բայց Գայանեն ասում էր, թե սիրում է Ավետիսին, նրան իր օգնությունն է պետք…

Երկու օր շարունակ Գայանեն, ինչքան էլ որ սիրում էր Ավետիսին, անընդհատ կրկնում էր, թե սկսել է վախենալ նրանից: Այնուամենայնիվ, ցանկանալով ընտանիք ունենալ, Գայանեն քրոջից թաքուն ընկերուհուց կոշիկներ ու 50 դրամ էր վերցրել, գնացել էր Ավետիսի կալանավայրային ընկերոջ տուն: Մտածել էր՝ գաղութի ընկերներ են, ընկերոջ ասածն Ավետիսը կլսի, խելքի կգա:

Ընկերոջ տանը Գայանեին առաջարկել էին մնալ: Նա չէր համաձայնել, ասել էր. «Չէ, երկու օր տանը չեմ եղել: Ավետիսը սոված կլինի»:

«Էս գազանի մասին էր անհանգստանում խեղճ աղջիկը»,- դատարանում ասաց Ավետիսի կալանավայրային ընկերը՝ նայելով ամբաստանյալի աթոռին նստածին:

Օգոստոսի 28-ի երեկոն էր: Ընկերը տուն էր տարել Գայանեին: Ավետիսը նորից խմած էր՝ աչքերը՝ կարմրած-ուռած: Բայց նա լավ գիտեր՝ ում հետ ինչպես խոսի:

Դատարանում ընկերն ասել էր. «Էս գազանը ինձ հանգստացրեց, համոզեց, թե ամեն բան լավ կլինի: Հետո ճոխ ձևով համբուրեց Գայանեին: Ես էլ հավատացի…»:

Ընկերոջը ճանապարհելուց հետո Ավետիսը սկսել էր վայրագությունը: Նա ծեծել էր Գայանեին, խեղդել ու կիսամերկ ցած էր նետել երրորդ հարկից: Յոթ ամսական հղի կնոջը…

Դատարանում Ավետիսը սկզբում իրեն մեղավոր չճանաչեց: Լսեց բոլորին՝ մեկը չկար, որ նրա մասին դրական բան ասի: Պաշտպանը նրան զգուշացրեց, որ գոնե իրեն մեղավոր ճանաչի, դա անպայման կազդի պատժի վրա…

Ավետիսը վերջում հայտարարեց, թե ասելիք ունի: Սկսեց խոսել. «Դե, հարբածը ուրիշ ա, խմածը՝ ուրիշ… Ես խմած էի… Էրկու գիշեր չէի քնել, անհանգստացել էի… Որ էդ չափի ասում են՝ ծեծի մասին, չափազանցնում են… Մի էրկու հատ թափով խփեի՝ չէր դիմանա… Շատ-շատ՝ մի հատ չափալախ եմ խփել… Ես ուզում էի բոլորին լսեմ ու հետո ճիշտն ասեմ:

Ճիշտն էն ա, որ Գայանեն ուզում էր գնալ, իսկ ես չէի ուզում նրան բաց թողնեմ: Ինքն ինձ համար շատ լավն ա էղել… Բայց դե՝ ներվային դրություն, պլյուս՝ էրկու բաժակ խմիչք…

Էդպես էլ կա… Թե՛ իմ, թե՛ իր մեջ ոնց որ սատանա մտներ… Հարցրի՝ որտե՞ղ ա էղել: Վերջին ժամանակներս խանդի տեսարաններ էին լինում: Շորերը սկսեց հավաքել: Հարցրի՝ եթե մի անգամ էլ ղալմաղալ անենք, ո՞ւմ մոտ ես գնալու, քանի՞ օրով ես անհետանալու… Հարցրի՝ կարողա՞ էրեխեն էլ ինձանից չի: Ասեց՝ քո ի՞նչ գործն ա… Ինքն էլ էր ջղայնացած:

Վազեց բալկոնի կողմը, կախվավ ցած… Ես մազերից եմ բռնել, չեմ խեղդել… Չգիտեմ՝ ինչ կատարվավ, չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշեմ… Ու ցած ընկավ… Կամ՝ գցեցի… Իմ հիշելով՝ մազերից եմ բռնել… Կարող ա կոկորդից էլ բռնած լինեմ… Շոկի մեջ էի… Կարող ա բկից բռնել եմ, նա էլ խեղդվել ա… Կարող ա՝ բարձրացրել ու ցած եմ գցել… երրորդ հարկից…

Մինչև գցելը, հա, խփել եմ: Ձեռով: Ցած գցելուց հետո անմիջապես իջել եմ… Զգացի՝ մահացել ա… Շոկի մեջ էի… Վախենալով՝ թողել-գնացել եմ…»:

Դատավորը հարցրեց. «Քո հարազատները, ծանոթները քո մասին ասացին՝ պահելու բան չի…»:

Ավետիսը քմծիծաղ տվեց. «Ուրեմն՝ ճիշտ են ասում, որ պահելու բան չեմ…»:

Ավետիսը կիսատ-պռատ խոստովանում էր՝ միայն իր կյանքը փրկելու համար: Բայց գերագույն դատարանը նրան մահապատժի դատապարտեց…

Դատավճռի հրապարակման պահին Ավետիս Հ.-ն անշարժ ու գլխահակ կանգնած էր, հետո զարմացած-խեղճացած հայացքը բարձրացրեց դատավորի վրա… Դահլիճին չնայեց՝ գիտեր, որ այնտեղ իր համար ցավացող ոչ մի սիրտ չկա…

Քրեական գործի հատորի մեջ զարհուրելի պատմություն է ամփոփված: Ու՝ զարհուրելի լուսանկարներ: Յոթ ամսական չծնված երեխա, որ վտանգ զգալով՝ սեղմվել, կուչ էր եկել, պաշտպանություն էր փնտրել մոր ներսում… Ջախջախված կին, որ երազել էր մայրանալ ու հետն էլ մի կորուսյալ հոգի փրկել, բայց դաժան մահ էր գտել անմարդկային ձեռքից…

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank