Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Սա ներդրում էր հաճույքի համար»․ Ս. Համբարձումյանը՝ Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի շուրջ իրադարձությունների մասին

Socity

News.am-ը գրում է.

Երևանի ավագանու՝ հունիսի 21-ի նիստի օրակարգային 10-րդ հարցը մի շարք ՀՈԱԿ-ներ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները փոխելու մասին էր։ Այդ թվում առաջարկվում էր փոփոխել «Երևանի գեղասահքի և հոկեի մարզադպրոցի» կանոնադրությունը։ Խոսքն արդեն մեկ անգամ անվանափոխված «Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի» մասին է։

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։ Ավագանու մի շարք անդամներ վրդովվեցին, որ նախագիծը իրավական հարցերի հանձնաժողովում չի քննարկվել։ Բավականին կոշտ ելույթներ հնչեցին ավագանու անդամներից։ «Էստեղ խոսում եք գեղասահքի դպրոցի մասին դուք ո՞վ եք վափշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք: Խոսե՞լ եք, կարծիք հարցրե՞լ եք, թե ինչ է արել Երևանն առհասարակ գեղասահքի դպրոցի համար: Հարցրե՞լ եք Գեղասահքի դպրոցի բարերարի կարծիքը, ով կառուցել է այդ շենքը: Ես ինքս դպրոցի անունը փոխելիս պարտադիր քննարկել եմ, խոսել եմ»։ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն արձագանքեց․ «Ես չեմ պնդում, բայց շենքը ոչ թե բարերարի կողմից է կառուցվել, հանձնվել, այլ գործարքի շրջանակներում ինչ-որ համայնքը հող ա տվել, հնարավորություն ա տվել այդտեղ կառուցապատում իրականացնել, դրա դիմաց էս մի հաստատությունն է կառուցվել»։

Օգտվելով հանգամանքից, որ այս օրերին Երևանում է գտնվում դպրոցի բարերար, ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար Սերգեյ Համբարձումյանը, խնդրեցինք անդրադառնալ դպրոցի շուրջ խոսակցություններին և իրադարձություններին։

Մինչ այդ, անդրադառնանք դպրոցի կառուցմանը և նշենք, որ ավագանու նիստում հարցը քննարկվեց շուրջ 1 ու կես ժամ և ի վերջո՝ նախագիծը չընդունվեց՝ 22 կողմ 11 դեմ, 12 ձեռնպահ ձայներով։ Բավական թեժ քննարկումներ եղան, քաղաքապետը ստիպված եղավ անգամ ընդմիջում հայտարարել։

«Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի կառուցումը մեկնարկել է 2014 թվականից, բացվել է 2015թ դեկտեմբերի 6-ին։ Սերգեյ Համբարձումյանը կառուցել է դպրոցը և նվիրել քաղաքին՝ ներդնելով 7,5 մլն դոլար։ Մինչ այս, գեղասահորդները պարապել են մարզադպրոցի պարուսուցման դահլիճում, իսկ հոկեյիստները՝ մարզադպրոցի բակում: Եռահարկ դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Դպրոցն իրականացնում է ուսումնամարզական, մասնագիտական Կրթություն գեղասահքի և հոկեյի ուղղությամբ, պատրաստում է միջազգային մրցաշարերի, աշխարհի, եվրոպայի ու ՀՀ առաջնություններին։

Իրինա Ռոդնինան դպրոցի կառուցումը համարեց հայ-ռուսական բարեկամության արտացոլում, շնորհակալություն հայտնեց, որ իր անվամբ մարզադպրոց առաջինը ոչ թե ՌԴ-ում է կառուցվել, այլ Հայաստանում։

Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ 2019թ․,  նոր իշխանությունն անդրադարձավ այս դպրոցին՝ անվանափոխելով «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»: Նախագիծը կազմել էր դարձյալ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Պատճառն այն էր, որ Ռոդնինան դրանից օրեր առաջ այցելելով Բաքու, մասնակցել էր այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի երթին և ոչ հայանպաստ ելույթ ունեցել։

Անկախ Ռոդնինայի գործողություններից, Իրինա Ռոդնինայի անունը կրող մարզադպրոցի կոլեկտիվը թեև տարակուսել էր Ռոդնինայի քայլից, այնուամենայնիվ, դեմ էր արտահայտվել դպրոցն անվանափոխելուն՝ նշելով, որ անվանափոխությունը կարող է փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և պատճառ դառնալ սպորտաձևի հետընթացի:

Դպրոցը կառուցած Սերգեյ Համբարձումյանը ևս դեմ էր արտահայտվել անվանափոխությանը՝ ասելով․ «Ես կտրականապես դեմ եմ, որ գեղասահքի դպրոցի անվանումը փոխվի, քանի որ այդ դպրոցի կառուցման հենց սկզբից քննարկումներ են եղել Իրինա Ռոդնինայի հետ, և նրա հետ միասին մենք որոշել ենք կառուցել այդ դպրոցը, որպես նվեր Երևանին, որպես նվեր մեր երեխաներին։ Երբ դպրոցը ես կառուցել և նվիրել եմ Երևանի քաղաքապետարանին, եղել է միակ նախապայման իմ կողմից, որ դպրոցը պետք է կրի Իրինա Ռոդնինայի անունը։ Իրինա Ռոդնինան Ռուսաստանի Դաշնության Պետդումայի անդամ է և կարող է ունենալ քաղաքական տարբեր հայացքներ, նա նաև կուսակցական է, և տարիներ շարունակ տիկին Ռոդնինան եղել է մեր ժողովրդի բարեկամը»։

Ռոդնինան ինքը անդրադարձել էր նախագծին՝ ասելով․ «Դա իրենց իրավուինքն է, ես արել եմ ինչ արել եմ, անվանակոչեք դպրոցն ինչպես կցանկանաք»։

Այս ամենի շուրջ էր մեր զրույցը Ռուսաստանաբնակ հայ գործարար, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև․

  • Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս որոշեցիք կառուցել Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցը։
  • Զրուցում էինք Սերժ Սարգսյանը, Իրինա Ռոդնինան և ես․ խոսքից խոսք բացվեց։ Ես գիտեի, որ Ռուսաստանում ուզում են սահադաշտ բացել Իրինա Ռոդնինայի անվան։ Հարցրեցի, թե աշխարհի չեմպիոն պատրաստելու համար որքա՞ն ժամանակ է պետք։ Ասաց՝ 10 տարի։ Ասացի՝ ես կկառուցեմ։
  • Որքա՞ն ժամանակ պահանջվեց կառուցման համար։
  • 2 տարի էլ չտևեց։
  • Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն օրերս ավագանու նիստում ասաց, թե շենքը ոչ թե Դուք կառուցել եք Ձեր միջոցներով, այլ գործարքի շրջանակներում համայնքը հող է հատկացրել կառուցապատում իրականացնելու, դրա դիմաց էլ Դուք կառուցել եք մարզադպրոցը։ Պետությունն ի՞նչ մասնակցություն է ունեցել։ Իրականությունը ո՞րն է։
  • Այդ երիտասարդը խոսել է առանց տեղեկտվություն ունենալու։ Պետությունը, իրականում, որևէ մասնակցություն չի ունեցել։ Անգամ զեղչ չեմ ստացել ու ոչ էլ խնդրել եմ։ Կարիքն էլ չեմ ունեցել։ Լիովին կառուցվել է իմ միջոցներով։ Ուղղակի առանց փաստերը ստուգելու, առանց տեղյակ լինելու փորձել մարդու ներդրածը ջուրը նետել, համարում եմ անբարոյականություն։ Ես այդ տղային չեմ ճանաչում, կյանքում չեմ տեսել, ինքն էլ ինձ չի ճանաչում, չգիտի պատմությունը, բայց իրեն թույլ է տալիս իմ աշխատանքի վերաբերյալ հիմարություններ ասել։ Կարող էր ժամանակ խնդրել, ուսումնասիրեր ու ասեր, ոչ թե այդպես միանգամից ասեր այն, ինչ իրեն թվում է, թե գիտի։
  • Որքա՞ն գումար արժեցավ։
  • Ընդհանուր 7,5 մլն դոլար
  • 2019 թվականին, երբ մարզադպրոցն անվանափոխեցին, ինչպիսի՞ն էր Ձեր տեսակետը, համաձայնություն կա՞ր Ձեզ հետ։
  • Իրականում չհասկացա անվանափոխման իմաստը։ Ինձ զանգեցին-հարցրեցին, ասացի՝ դա սխալ է։ Պատճառն այն էր, որ Իրինա Ռոդնինան եղել էր Ադրբեջանում և Խոջալուի համար ծաղիկներ դրել։ Ասել եմ, որ նա ներկայացնում է ՌԴ Պետդուման, պաշտոնական անձ է։ Բայց նաև Ռոդնինան մեր քույրն է անկախ քաղաքական գործունեությունից։ Եթե, օրինակ, անվանափոխման պատճառով պետք է 10 մլն ռուս մեզ ատի, դրա լավը ո՞րն է։ Ասացին՝ Ձեր անունով դնենք։ Ասացի՝ կարիքը չկա, ես ընդամենը փողն եմ ներդրել։
  • Այնուամենայնիվ՝ փոխեցին։ Ձեր վերաբերմունքը ո՞րը եղավ։
  • Ես հարց տվեցի՝ իսկ եթե դուք փոխեք, դրանից հետո ես Հայաստանում պե՞տք է ներդրում անեմ։ Իրենք ասացին՝ Դուք ինքներդ պետք է որոշեք։ Ես այդ ժամանակից որոշեցի, որ Հայաստանում ներդրում պետք չէ անել։ Ես ամսեկան 2,5-3 մլն դոլար Հայաստանում ներդրում եմ արել, տարեկան 25-30 մլն դոլար։ Ես երբեք խնդիր չեմ դրել Հայաստանում փող աշխատելու, Հայաստանը չեմ նայել բիզնեսի համար։ Աշխարհում այնքա՜ն լավ տեղեր կան գումար ներդնելու․ ուղղակի եթե այստեղ ներդրում ենք անում, մեր հայրենիքը սիրելու արդյունք է։ Սիրում եմ Հայաստանը։
  • Այդ դեպքում «Ալեքսանդր» հյուրանո՞ցը, փող աշխատելու համար չէ՞։
  • Ինձ հարցնում են, թե ո՞վ է էսպիսի հյուրանոց սարքել, կյանքում իր դրած փողը հետ չի բերի։ Ես սա բիզնես չեմ նայել․ եթե բիզնես դիտարկեի, Լոնդոնում կամ Փարիզում կկառուցեի։ Այս հյուրանոցը ֆինանս չի բերում, բայց իմ երեխաներին, թոռներին բերելու է Հայաստան շատ հաճախ։
  • Վերադառնալով մարզադպրոցի անվանափոխությանը, ինչպե՞ս վերաբերվեց Ռոդնինան ինքը։
  • Ես Իրինա Ռոդնինայի հետ Մոսկվայում հանդիպել եմ, ներողություն եմ խնդրել։ Ասաց՝ «Սերգեյ Ալեքսանդրովիչ, նավը ինչպես անվանես, այնպես էլ կնավարկի, ի՞նչ պրոբլեմ»։ Նորմալ շփվեցինք, պրոբլեմ չսարքեց, ասաց՝ «Իրենց որոշելիքն է։ Եթե ինձ հաճելի չէ, ես հո չե՞մ սպառնա»։ Ինձ չի թվում, թե թեթև տարավ, ուղղակի ցույց չտվեց։

Ռոդնինան որևէ անգամ վատ չի վերաբերվել Հայաստանին, հայ ժողովրդին, Երևանին։ Եթե Ռոդնինան չլիներ, այդ մարզադպրոցը չէր լինի․ կառուցել եմ իր վաստակը գնահատելով և այն նպատակադրումով, որ ֆիզիկական ու մտավոր առողջությամբ հազարավոր մարդիկ կպատրաստվեն Հայաստանում․ չէ՞ որ սպորտն այլ մտածելակերպ է։

  • Դպրոցի աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում այս առումով։
  • Հիմա պարապում են կարծեմ 5-600 երեխա, գեղասահք են սովորում, հրաշք է։ Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում տղաները կարող են այդպես վարպետորեն հոկեյ խաղալ։ Սա նշանակում է, որ ինչ-որ ժամանակ հետո Հայաստանում 5 հազար և ավելի մարդ անցնելու է այդ դպրոցով, իմանալու է սպորտի պատմությունը, լինելու են նորմալ մտածող, զարգացած մարդիկ։ Եթե չեմ սխալվում, երեխաները մասնակցում են պատանեկան ընտրական խաղերի։ Գուցե չեն հասնում որտեղ պետք է հասնեն, բայց կհասնեն ու մի օր էլ Հայաստանի դրոշը կբարձրացնեն։

Իմ ներդրումն այդքան մեծ չէ, էֆեկտն է մեծ։

  • Այս անգամ էլ կանոնադրությունն էին որոշել փոխել, բայց նախագիծը չընդունվեց։ Ձեզ դիմե՞լ են կարծիք ստանալու համար։
  • Ոչ, չեն դիմել, ու չգիտեմ, թե իրականում ինչ են ուզում անել դպրոցի հետ։
  • Իսկ ինչո՞ւ են ուզում անել։
  • Չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ են որոշել, որ սեղանին պետք է աղաման չդրվի։
  • Մարզադպրոցը կառուցելիս որևէ պահանջ չե՞ք դրել, պայման։
  • Ոչ մի պահանջ չեմ դրել, բացի նրանից, որ պետք է կոչվի Իրինա Ռոդնինայի անունով։ Չեմ էլ պատկերացրել, որ կարող է էսպիսի բաներ կատարեն դպրոցի հետ։ Ո՞վ կարող էր մտածել, որ դու եթե սահադաշտ ես կառուցում ու նվիրում քաղաքին, կարող է հանկարծ որոշեն անվանափոխել, հետո ձևափոխել, այլ բան սարքել, մանավանդ որ երկրում միակն է։ Ես մեծ հաճույքով հետ կվերցնեի ու կշահագործեի ինքս, եթե իմանայի էսպես են անելու։ Այո, ծախս կլիներ, բայց կարևորը դա չէ, այլ՝ որ իմ երկրում բան եմ արել։
  • Դուք նաև Մատենադարանի շենքն եք կառուցել։
  • Ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում ես եմ ներդրում արել։ Իհարկե՝ կարող է բանից անտեղյակ մի երիտասարդ էլ ասի, թե դրա վրա էլ եմ փող աշխատել կամ Մոսկվայում Թումո կենտրոն սարքելու համար։ Սրանք ներդրումներ են հաճույքի համար։ Ուղղակի կարելի է մարդկանց հասկացնել, որ եթե որևէ բանից գլուխ չեք հանում, մի արեք ու եթե մի բանից տեղյակ չեք, մի խոսեք, խոսեք մտածելուց հետո։
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League