Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Իմ ապրած օրն առանց զինվորի չեմ պատկերացնում

Socity

Հայոց ազգային բանակում քիչ չեն երիտասարդ, բայց արդեն մարտական ծանրակշիռ ճանապարհ անցած (2016 թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022 թ. սեպտեմբեր 13-14-ի պատերազմներ) սպայական բարձր կոչումներ ունեցող զինվորականները: Նրանցից մեկը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է:

Այցեքարտի փոխարեն. Արամ Գևորգյանը ծնվել է 1985 թ. Կապանում, ավարտել է թիվ 27 գիշերօթիկ դպրոցը, այնուհետև զինվորական կրթություն ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո նշանակվել է Կարմրաքարում տեղակայված հետախուզական գումարտակի դասակի հրամանատար, ծառայել մինչև 2017 թվականը, որից հետո տեղափոխվել է Գորիս, այնտեղի զորամասի հիմքի վրա հատուկ նշանակության ջոկատ ստեղծել: Փոխգնդապետի կոչման համար Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է դասընթացների, արժանացել համապատասխան կոչման: Նշանակվել է Մեղրիի գումարտակի հրամանատար, տասը ամիս անց նշանակվել ներկայիս զորամասի հրամանատար: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Փոխգնդապետ Արամ Գևորգյանը որդեգրել է մի սկզբունք. զինվորից ոչ մի մետր չկտրվել, զինվորի կյանքով ապրել. «20 տարուց ավելի ծառայում եմ, իմ ապրած օրն առանց զինվորի չեմ պատկերացնում: Մարտական գործողությունների ժամանակ զինվորը տեսել է ինձ իր կողքին, դրանից ավելի է գոտեպնդվել: Երբեմն ասել են՝ հրամանատար, քո տեղն այստեղ չէ, կարծում ես՝ չե՞նք կռվելու: Ես էլ ասել եմ, որ իրենց հետ ավելի ապահով եմ զգում, քան իրենցից մի քանի կիլոմետր հեռու: Իմ համոզմամբ՝ զինվորի առօրյայով, հոգսերով ապրող հրամանատարը չի կարող հեղինակություն չվայելել, հարգված չլինել: Երկու արու զավակ ունեմ, կերազեմ, որ զինծառայության զորակոչվելով՝ նրանք ինձ պես հրամանատար ունենան: Պարտաճանաչ զինվոր կա, դժվար դաստիարակվող, ինքնասածի, կարգազանց զինվոր էլ, պիտի բոլորին էլ հասկանաս, օրինակելի ծառայության դաշտ բերես: Սա է հրամանատարի ամենակարևոր առաքելությունը»:  

Փոխգնդապետը ներկայացնում է վերջին շրջանում իրենց կատարած գործերը՝ մարտական դիրքեր են տեղադրել, գետնատնակներ կահավորել, զինվորների և սպաների համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Այս համատեքստում երախտագիտություն է հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությանը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ) և «Աժդանակ» ՍՊ ընկերությանը, (տնօրեն՝ Գարիկ Ղազարյան):

Փոխգնդապետի հրամանատարությամբ զորամասը 44-օրյա պատերազմում տասը զոհ է տվել, 27 ծանր ու թեթև վիրավորներ: Այժմ զորամասի տարածքում խաչքար են կանգնեցնում նահատակված մարտական ընկերների հիշատակը հավերժացնելու համար…

Այժմ նրա հրամանատարությամբ զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում Սյունիքի արևմտյան սահմանում: Դիրքեր կան, որոնք ծովի մակարդակից 3000-3500 մետր բարձրության վրա են, որտեղ ձմռանը ձյան շերտի հաստությունը անցնում է երկու-երեք մետրից…

Ի դեպ, զորամասի տարածքում հանդիպեցինք զինվորի ծնողի: Որդու ծննդյան տարեդարձի առիթով ժամանել էր Գյումրիից: Կարճ զրույց ունեցանք զինվորի հոր հետ: Տպավորված էր թե՛ զորամասի հրամանատարության վերաբերմունքից, թե՛ որդու զինծառայության պայմաններից և ընդհանրապես զորամասում տիրող կարգապահությունից, զինվորների՝ սննդով ապահովվածությունից:

Երբ հրամանատարի հետ զրուցում էինք, նրա աշխատասենյակ ելումուտ էին անում նրա տեղակալները, զինակից ընկերները:

Ականջալուր եղանք հրամանատարի մասին ասված կարծիքներին:

Մայոր Արթուր Խաչատրյան (զորամասի շտաբի պետ):

Մեծ կամքի և ուժի տեր անձնավորություն է Գևորգյանը՝ օժտված հրամանատարական ընդգծված ունակություններով: Միշտ պատրաստ է իր առջև դրված մարտական առաջադրանքները կատարել, ինչն արտահայտվեց նաև ռազմական գործողությունների ժամանակ: Նրա հրամանատարությամբ զորամասում տիրող կարգ ու կանոնը պատշաճ մակարդակի վրա է. ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի զինվոր չի հրաժարվել իր առջև դրված առաջադրանքները կատարելուց: Իսկ առօրյայում փոխգնդապետ Գևորգյանն ընտանեկան օջախը պաշտող մարդ է, ընկերասեր անձնավորություն և իրավամբ հարգանք է վայելում թե՛ իր ենթակաների, թե՛ ընդհանրապես շրջապատի մարդկանց կողմից:

Մայոր Տիգրան Միրզոյան (հրամանատարի տեղակալ)

Մոսկվայի բարձրագույն հրամանատարական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել եմ Կարմրաքարի զորամասի հետախուզական դասակի հրամանատար: Վաշտի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն էր, միասին ծառայել ենք մինչև 2019 թվականը: Դրանից հետո տեղափոխվել եմ հատուկ նշանակության բրիգադ՝ «սպեցնազ», այնուհետև ծառայությունս շարունակել այս զորամասում: Արամ Գևորգյանը, որպես զինվորական, ունի առաջնորդի հատկանիշներ, միշտ ուսուցանել է կրտսեր ծառայակիցներին, թե՛ ծառայողական, թե՛ մեր ընտանիքների վերաբերյալ հարցերում միշտ օժանդակել է մեզ: Առօրյա կյանքում եղել է անշահախնդիր, միշտ պահել հավասարությունը: Սոցիալապես անապահով ընտանիքներից զորակոչված զինվորները միշտ իր տեսադաշտում են եղել: Մշտապես ամենածանր պահին ձեռք է մեկնել ծառայակցին: Սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված պատերազմի ժամանակ զբաղեցրել էինք մեր պաշտպանական շրջանները, հրամանատար Ա. Գևորգյանը, նկատելով, որ մեր զբաղեցրած հենակետերի առջև մարտական գործողություններ չկան, նախաձեռնություն է դրսևորել և դիմել վերադաս հրամանատարությանը՝ հնարավորության սահմաններում մեզ այնպիսի տարածք ուղարկելու, որտեղ իրադրությունն ավելի լարված է: Թող ինքնագովություն չլինի, մեր զորամասում, որի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է, մարտական ոգին միշտ բարձր է: Իսկ դա արդյունք է այն բանի, որ մարտական պատրաստության պարապմունքները բարձր մակարդակով են անցկացվում:

Մայոր Ասլանյան (զորամասի թիկունքի պետ)

Մեր հրամանատարը զուսպ, աչալուրջ անձնավորություն է: Յուրաքանչյուր սպայի, զինվորի, պայմանագրայինի հոգեբանությանը խորամուխ, նրանց կարիքներին իրազեկ: Քաջատեղյակ է ամեն ինչից, լինի անձնական հարց, թե ծառայողական: Եթե մեկը նրան դիմում է որևէ հարցով, բացառված է, որ ասի՝ իրավասու չեմ այդ խնդիրը լուծել կամ իմ գործառույթների մեջ չի մտնում: Անում է ամեն ինչ, որ զինվորի ծառայությունը լիարժեք լինի: Զորամասի զինվորները մարտական հերթապահություն են անցկացնում բարձրադիր դիրքերում, որտեղ եղանակը դաժան է լինում ձմռան ամիսներին, և այս համատեքստում կասեմ՝  զինվորն ապահովված է ամեն ինչով՝ սկսած կոշիկներից, վերջացրած տաք գուլպաներով, հագուստով և գլխարկով: Զինվորների ծնողներն էլ այցելելով զորամաս՝ համոզվել են, թե իրենց որդիներն ինչպիսի սնունդ են ստանում և ինչ համազգեստով են գնում մարտական հերթապահության՝ դիրքեր:

N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Փափագ Հովհաննիսյան

- Մարտական ընկերոջս՝ փոխգնդապետ Գևորգյանին ճանաչում եմ 2007-2008 թվականներից: Իրար հետ անցել ենք մարտական երկար ուղի: Կասեմ, որ առօրյա կյանքում հարևաններ ենք, մտերիմ-ընկերական հարաբերություններ ունենք, մոտ ենք ընտանիքներով: Ընտանիքի օրինակելի հայր ու ամուսին է: Քանի որ Նոր տարվա շեմին ենք, փոխգնդապետ Գևորգյանին մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, Աստված պահապան լինի իր բարեպաշտ ընտանիքին. շնորհավոր լինի նրա և նրա մերձավորների, նրա ենթակայությամբ ծառայող զինվորականության Ամանորն ու Սուրբ ծնունդը, նրան և նրա ենթակայությամբ ծառայող սպաներին և զինվորներին՝ խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:

Մեր մեծերն են ասում՝ նայիր արմատին: Արամ Գևորգյանը սերում է Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից ծնողներից: Տարիներ առաջ «Սյունյաց աշխարհ» թերթում (9-ը մարտի 2001 թ.) «Կոչումը՝ գթության քույր» խորագրով ակնարկ եմ գրել նրա մոր, այն ժամանակ Կապանում տեղակայված զորամասի բուժքույր Մելանյա Գևորգյանի մասին, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, շատ ու շատ զինվորների, վիրավորների վերքերին սպեղանի դրել… Հոգին խաղաղվել է, երբ զինվորի մշուշված աչքերը բացվել են, նա իրեն լավ է զգացել:

Ամուսինը հայ-ադրբեջանական հակամարտության օրերից զենքը ձեռքին էր, 1992-ի հունիսին ծանր վիրավորվեց «Տրիցատի» կոչվող կիսակայարանում, ութ ամիս գամված է եղել անկողնուն… Խնամելով ամուսնուն՝ հարազատության զգացում ծնվեց մեջը՝ կռվող տղաների հանդեպ, և երբ Կապանում ձևավորվեց Հայոց ազգային բանակի զորամասերից մեկը, անդամագրվեց նրան որպես բուժքույր: Տողերիս հեղինակի համար հաճելի էր նորից վերընթերցել այդ հրապարակումը, որտեղ ուշագրավ փաստեր կան Արցախյան առաջին պատերազմից, բուժքույր Մելանյա Գևորգյան կին զինծառայողի մարտական առօրյայից:

… Երբ հրաժեշտ էինք տալիս հրամանատարին, ականատես եղանք զորամասի տարածքում իրականացվող շինաշխատանքներին: Փոխգնդապետ Արամ Գևորգյանը մոտեցավ շինարարներին: Երևաց՝ ինչ-որ ցուցումներ էր տալիս, ինչ-որ բաներ ճշտում: Կնշանակի, որ նրա տեսադաշտում ոչ միայն զինվորական գործերն են…

Իսկ ամենավերջում հրամանատարը խնդրեց Նոր տարվա կապակցությամբ իր մաղթանքները հաղորդել «Սյունյաց երկրի» ընթերցողներին. «Շնորհավուրում եմ հայ ժողովրդի Ամանորը մայր հայրենիքում և ի սփյուռս համայն աշխարհի: Թող խաղաղ բացվեն առավոտները հայ շինականի, զինվորի, մտավորականի, բոլոր-բոլորի համար:

Աստված բոլորիս պահապան»:

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future