Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ֆինանսական բուրգում ներգրավվել է 250 մլն դրամ գումար, մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 43 անձանց, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, ՀՀ-ի քաղաքացիների. ՔԿ

Right

ՀՀ քննչական կոմիտեում քննվող թվով 6 քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ վեր են հանվել լայն տարածում գտած՝ ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների ընդհանուր մեխանիզմները։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Դրանց էությունն այն է, որ ֆինանսական բուրգերի համակարգողները, գերշահույթ ստանալու նպատակով, ֆինանսական կազմակերպությունում ներդրումներ կատարելու պատրվակով քաղաքացիներին դրդում են գույքային (ֆինանսական) միջոցներ ներգրավել՝ նյութական օգուտը պայմանավորելով բացառապես նրանց կողմից նոր ներդրողների ներգրավման դեպքում ստացված ֆինանսական միջոցներով։ Մինչդեռ քաղաքացիներից ստացած ֆինանսական միջոցներն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ չեն օգտագործվում:

Նման կազմակերպությունները, իրենց իրական հանցածին բնույթը քողարկելու և հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով գույքային միջոցների ներգրավմանը, ներդրմանը հաղորդում են որոշակի ապրանքային տեսք։ Սակայն անձինք հնարավորություն չեն ստանում այդ ապրանքի նկատմամբ իրական վերահսկողություն ունենալ։

Մասնավորապես, Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» անվանումով հաշվառված՝ ՀՀ-ում «VODA» անվանումով հայտնի ֆինանսական բուրգի համակարգողները Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ քրեաիրավական պատասխանատվությունից և որոշ ներդրողների նկատմամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու նպատակով վերակազմակերպվել և Կանադայում հաշվառել են «Onyxum LLC» կազմակերպությունը։ Վերջինս Հայաստանում հայտնի է համանուն անվանումով։ Այս կազմակերպությունը, իբր, իրականացնում է հանգստյան փաթեթների միջնորդավորված վաճառք այն պայմաններում, երբ նշված կազմակերպության գրեթե յուրաքանչյուր ներդրող ինքը և համարվում է հանգստյան փաթեթի գնորդ, շահառու՝ առանց այդ ծառայության նկատմամբ լիարժեք սեփականության իրավունքի իրացման հնարավորության։

Նմանատիպ սխեմայով գործող ֆինանսական բուրգի օրինակ է նաև ԱՄՆ-ում հաշվառված և Հայաստանում գործունեություն ծավալած «incruises LLC» անվանումով կազմակերպությունը։

Վերջինս ներդրողներին խոստանում է որոշակի ներդրումների դիմաց շուկայականից մատչելի քրուիզային ճանապարհորդություն և հանգիստ, միաժամանակ՝ կազմակերպությունից խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը կապում է ֆինանսական միջոցներ ներդրած անձանց կողմից նոր ներդրողներ ներգրավելու հետ։

Ֆինանսական բուրգերի դասական սխեմաներով են աշխատում նաև ՀՀ-ում հիմնադրված «Վան Քարտ» ՍՊԸ-ն և ՌԴ-ում հիմնադրված «Про 100 гейм» կազմակերպությունները։

«Վան Քարտ» ՍՊԸ համակարգողները «onecard» բջջային հավելվածի գործածմամբ ստեղծել են ոչ իրավաչափ ձևով գործող ֆինանսական համակարգ։ Դրանում ներգրավել են մի քանի տասնյակ հազար անձի, որոնց, որոշակի միջոցների ներդրման դիմաց, խոստացել են ներդրված և հավելվածում արտացոլված դրական մնացորդին համարժեք օրական մեկ տոկոսի չափով՝ որևէ ֆինանսական կապիտալով չհիմնավորված շահույթ։

«Про100 Гейм» կազմակերպությունը գործել է համացանցային տիրույթում՝ համանուն կայքով, որում ներդրում կատարելու համար յուրաքանչյուր անձից գանձվել է նվազագույնը 12,5 դոլար։ Դրանից 2,5 դոլարը նախատեսված է եղել գրանցման, իսկ 10 ԱՄՆ դոլարը համարվել է «բիզնեսի համար կատարվող ներդրում»: Այնուհետև, ներդրողի դիմաց խնդիր է դրվել գտնել և նմանատիպ պայմաններով համակարգում գրանցել ևս երկու անձի, որոնցից յուրաքանչյուրի ներդրումներից անձը ստացել է 5% եկամուտ, իսկ այդ անձանց կողմից ևս երկու ներդրողի ներգրավելու պայմաններում առաջին անձը ստացել է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը, որոնք միասին կազմել են 38 ԱՄՆ դոլար: Երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի, շղթան փակվել է։ Արդյունքում անձը ստացել է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 ԱՄՆ դոլարը նախատեսվել է նոր շղթա սկսելու համար: Եղել են նաև ավելի թանկարժեք փաթեթներ, որոնցից ամենամեծ ներդրումն արժեցել է 2560 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ վարույթով 2019թ. մի խումբ անձինք Հայաստանում փաստացի հիմնադրել են «Оurteamclub» (Աուրթիմքլաբ) ՍՊԸ-ն, որը ներկայացել է որպես հայկական ստարտափ ընկերություն: Այդ անձինք, առանձնապես խոշոր չափերով գումար վաստակելու նպատակով, իրենց իսկ կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում համոզելու, վստահություն ձեռք բերելու և այլ մեթոդներով շահագրգռել են նոր ներգրավվող անձանց ձեռք բերել կազմակերպության կողմից նախատեսված 125 ԱՄՆ դոլարից մինչև 101.250 ԱՄՆ դոլար ֆիքսված արժեքներ ունեցող հնարածին նախագծերը՝ խոստանալով 22-29 ամիսների ընթացքում տրամադրել ներդրված գումարի կրկնապատիկի չափով եկամուտ՝ նրանցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորելով բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարներով։ Ընդ որում՝ հավելյալ գումարներ աշխատելու համար ֆինանսական բուրգի համակարգողները կիրառել են բինարային բոնուս կոչվող ծրագիրը, որի պարագայում յուրաքանչյուր ներգրավված անձի կողմից իր հերթին երկու անձ ներգրավելու դեպքում, վերջիններիս կողմից գնված նախագծի արժեքներից կախված՝ հնարավորություն է ընձեռնվել ստանալ 2-9 տոկոսի չափով գումար։ Իսկ նոր ներդրողների կողմից ևս երկուական անձանց ներգրավելու դեպքում, խոստացել են վճարել լրացուցիչ բոնուսներ:

Նշված հանցավոր սխեմայում իրական ֆինանսական կազմակերպության տպավորություն ձևավորելու և հնարավոր ներդրողի մոտ վճռականություն առաջացնելու նպատակով շրջանառել են իրական հարաբերություններում տնտեսական արժեք չունեցող՝ իրենց կողմից ստեղծված և կրիպտոարժույթի որակներով ներկայացված թվացյալ արժույթ։ Այդ կերպ տալով դյուրին եղանակով մեծ գումարներ վաստակելու խոստումներ՝ կազմակերպության շարքերում նրանք ներգրավել են բազմաթիվ անձանց, իրականացրել գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ 250 մլն ՀՀ դրամ գումար:

Վերը նշված ֆինանսական սխեմաներով հանցավոր կազմակերպությունների կողմից ներգրավվել են նախնական տվյալներով մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույքային միջոցներ։ Այդ հիմքով մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 43 անձանց, այդ թվում՝ ԻԻՀ, Կանադայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։

Քրեական վարույթների նախաքննությամբ ստացված փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվել է, որ յուրաքանչյուր դեպքում հանցավոր կազմակերպության համակարգողների կողմից գույքային միջոցների ներգրավման նպատակով կիրառվել են ինչպես անհատական, այնպես էլ մասսայական խաբեության եղանակներ։ Դրանք զուգորդվել են հրապարակային ագրեսիվ գովազդային արշավներով՝ յուրաքանչյուր դեպքում ներդրողին խոստանալով չնչին ներդրման դիմաց, առանց էական ջանքերի, նյութական հսկայական առավելություն և գերշահույթ։ Մինչդեռ ողջամիտ տրամաբանության և ֆինանսական գրագիտության համատեքստում այդ խոստումները որևէ պարագայում չեն կարող արժանահավատ լինել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների տվյալների՝ այս սխեմային զոհ դարձած և նյութական միջոցներ կորցրած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 32.000-ի։ Արդեն իսկ տուժողի դատավարական կարգավիճակ ունի շուրջ 220 անձ։

Ուստի ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե, կամ իրավապահ այլ կառույցներ։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project