Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ուսուցիչների պարտադիր ատեստավորումը ձևական բնու՞յթ է կրում․ ահազանգ կոռուպցիոն ռիսկերի մասին

Socity

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թեև կրթության ոլորտի պատասխանատուները պնդում են, որ վերահսկում են Հայաստանում ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը, իրական պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ։ Օրերս NEWS.am-ն ահազանգ ստացավ, որ ՀՖԿՍՊԻ-ում պարտադիր ատեստավորում անցած «ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներից շատերը չեն համապատասխանում առկա չափանիշներին, սակայն ստանում են համապատասխան վկայականներն ու առանց կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, շարունակում են դասավանդել հանրակրթական դպրոցներում։ Որոշներն էլ, իբրև առանց դասերին հաճախելու, փորձում են անօրինական եղանակով սերտիֆիկատներ ստանալ։ Ազազանգի հետքերով NEWS.am-ը կապ հաստատեց ՀՖԿՍՊԻ նախապատրաստական, լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Կարինե Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ նախկինում ուսուցիչների վերապատրաստման գործընթացն իրականցրել է բուհի ՖԴՏ և մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը, սակայն լրացուցիչ կրթության բաժնի ստեցծումից հետո գործընթացը վերահսկում ենք արդեն իսկ մենք։ «Այս տարի մենք ենք համակարգել վերապատրաստումը։ Նախարարության հաստատած մոդուլին համապատասխան հնարավորինս թափանցիկ իրականացրել ենք գործընթացը՝ էլեկտրոնային եղանակով հայտերն ընդունելուց, փաստաթղթերը հավաքագրելուց մինչև թեստերի ստուգում, ամենօրյա այցելություններ քննասենյակներ և այլն»,-հայտնեց Հակոբյանը։ Խոսելով գործընթացում առկա հնարավոր անօրինական երևույթների, այդ թվում կոռուպցիոն ռիսկերի մասին, բուհի ներկայացուցիչը նշեց, որ ինքը նույնպես նման մտահոգություններ լսել է։ «Ամռանն իրականացված վերապատրաստման գործընթացի վերջնական փուլում ուսուցիչներից տեղեկություններ ստացա, որ մի խումբ այլ ուսուցիչներ որոշել են «շնորհակալություն» հայտնել իրենց խմբի ղեկավարին, ինչին ես կտրուկ արձագանքեցի և խիստ զգուշացրեցի՝ դադարեցնել այդ գործընթացը, նշելով, որ այն պատիվ չի բերում ոչ՛ մեր բուհին, ո՛չ խմբի ղեկավար Արտակ Ստեփանյանին և ոչ էլ առավել ևս՝ ուսուցիչերին։ Նման գործընթացում ներգրավված յուրաքանչյուր դասախոս կատարում է իր աշխատանքը, որի համար վճարվում է, հավելյալ որևէ տեսակի «շնորհակալության» կարիք չկա և որ նման երևութների բացահայտման դեպքում, անմիջապես այդ մասին կտեղեկացնեմ իրենց դպրոցների տնօրեններին: Թափանցիկ և շիտակ աշխատանքը մեր բուհի վերջին 4 տարիների գլխավոր սկզբունքն է,- ասաց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ ուսուցիչներն ի վերջո կգիտակցեն, որ նման մեթոդներով չի կարելի հասնել արդյունքի։

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը զրուցեց նաև բուհի ՖԴՏ և մեթոդիկայի ամբիոնի վարիչ Արտակ Ստեփանյանի հետ։ Վերջինս նշեց, որ հուլիս-օգոստոսին բուհում պարտադիր ատեստավորմանը մասնակցել է 47  ուսուցիչ, որոնցից շատերը նաև գործող մարզիչներ են։

«Այս տարի գործընթացը համընկավ Համահայկական խաղերի և արձակուրդների հետ, դրա համար էլ մասնակիցների թիվը նախորդ տարիների համեմատ քիչ է և դրանով պայմանավորված եղել են նաև բացականեր։ Այն ուսուցիչները, որոնք դասերին չեն հաճախել կամ հետազոտական աշխատանք չեն կատարել, պարզ է որ չեն կարող ստանալ վկայական»,-նշեց Ստեփանյանը։ Անդրադառնալով հնարավոր կոռուպցիոն ռիսկերին, բուհի ներկայացուցիչն ասաց։

 «Վերապատրաստման յուրաքանչյուր օրն ամփոփվում և ֆիքսվում է ստորագրությամբ։ Եթե մի ուսուցչի հետ կապված որևէ մեկը ցանկանա «լավություն անել», մի ամբողջ դասախոսական թիմ կամ վարչական մարմին այդ մասին կտեղեկանա։ Վերապատրաստվող բոլոր ուսուցիչներն  այս բուհն են ավարտել և չեմ կարծում, թե որևէ մեկն անխելք կգտնվի և նման առաջարկ կանի»։

Արտակ Ստեփանյանի խոսքով՝ ՀՖԿՍՊԻ-ն Հայաստանում վերապատրաստում իրականացնող միակ կազմակերպությունն է, որտեղ ուսուցիչների հետ բազմապրոֆիլ մասնագիտական թիմ է աշխատում՝ շուրջ 22 դասախոս տարբեր մասնագիտություններից (վոլեյբոլ, ֆուտբոլ և այլն)։

«Եթե մեզ համար առաջնային լիներ ֆինանսական կողմը, մենք երկու հոգով կիրականացնեինք ամբողջ գործընթացը, սակայն մեզ համար կարևոր է որակը և բուհի հեղինակությունը, ինչի համար տարբեր մասնագետների ենք ներգրավվել»,-եզրափակեց Ստեփանյանը։

Նշենք, որ վերապատրաստման կարգի համաձայն՝ ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցին համապատասխան։ Պարտադիր ատեստավորման արդյունքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» (ԹԻՀԿ) այս տարվա մարտին հրապարակել էր Հայաստանում ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման մոնիտորինգի արդյունքները՝ համաձայն որի՝ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման գործընթացների վերահսկման և գնահատման մեխանիզմներում առկա են մի շարք բացեր, որոնք հանգեցնում են կոռուպցիոն ռիսկերի։ Ըստ ԹԻՀԿ զեկույցի՝ ատեստավորման և վերապատրաստման գործընթացները հաճախ կրում են ձևական բնույթ և չեն նպաստում ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացմանը։

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future