Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հունահռոմեական ոճի ըմբիշները Աշխարհի առաջնությունում 1 բրոնզե մեդալ են նվաճել

Sport

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել:

72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի նկատմամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Ալեսիոյին, 1/8 եզրափակչում Շանթ Խաչատրյանը 10։0 հաշվով ուժեղ էր գտնվել Ղազախստանի ներկայացուցչից, քառորդ եզրափակչում 3։3 հաշվով էր ավարտել գոտեմարտը վրացի ըմբիշի հետ, իսկ կիսաեզրափակչում 6։15 հաշվով զիջել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովին և պայքարել բրոնզե մեդալի համար։

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Մ23 ԱԱ-ում ելույթն ավարտել է 1 բրոնզե մեդալով:

Հավաքականի ևս 5 անդամներ՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), գոտեմարտել են բրոնզե մեդալների համար, սակայն զիջել են մրցակիցներին:

Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո (UWW) հանդես եկող հնդիկ Լայշրամ Սանայի Մեիտեի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիս Դեմիրովին, սակայն քառորդ եզրափակչում 1:9 հաշվով զիջել էր ղազախ Իշխար Կուրբաևին:

Վերջինս հասել էր եզրափակիչ, և Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Մանվելը 3:2 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի ըմբիշի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին (0:10):

Յուրիկ Հովեյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Յոնաս Մյուլերի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում Հովեյանը 0:8 հաշվով պարտվել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառուս Հլեբ Մակարանկային: Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչի շնորհվի Հովեյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել:

Սփոփիչ գոտեմարտում Հովեյանը տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:2 հաշվով զիջել ճապոնացի Չիեզո Մարույամային:

Կարեն Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր ֆին Օտո Կետոնենին, 1/8 եզրափակչում առավելության էր հասել բելառուս Իլյա Բիցեևի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվել էր թուրք Ալպերեն Բերբերիին:

Վերջինս հասել էր եզրափակիչ, և Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Կարեն Խաչատրյանը 3:1 ուժեղ էր գտնվել ադրբեջանցի Էլջան Մամադովից, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:3 հաշվով զիջել է Եգիպտոսի ներկայացուցիչ Էմադ Աշրաֆ Մոհամեդ Աբուելատայի հետ:

Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Խլոյանը որակավորման փուլում 4:1 հաշվով առավելության էր հասել Լաշա Թվիլդիանիի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 7:2 հաշվով հաղթանակ էր տարել չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Արթուր Արզումանյանի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցիչ Քեյդ Լաուտին, սակայն կիսաեզրափակչում 0:9 հաշվով պարտվել էր բելառուս Պավել Հլինչուկին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խլոյանը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Լուկաս Ալեքսանդրոս Լազոջիանիսի հետ և 3:5 հաշվով զիջել մրցակցին:

Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում 3:1 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Սոտա Օկումուրային, քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Ֆեկրի Մուհամեդ Եիսայի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2:4 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզա Բակիրին՝ վիճելի մրցավարության արդյունքում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Քուրդյանը 1:7 հաշվով պարտվել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Միխայիլ Լապտևին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվել է մեկնարկում, իսկ 87 կգ քաշային Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում ԱՄՆ-ի ներկայացուցչին 10:0 հաշվով հաղթելուց հետո երկրորդում զիջել է լեհ մրցակցին և դուրս մնացել հետագա պայքարից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների ԱԱ-ում: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years