Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

ՀՀ-ում կանանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են. մեկնարկել է իրազեկման արշավ

Socity

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում մեկնարկել է «Ակտիվության 16-օրյակ՝ ընդդեմ գենդերային բռնության» խորագրով արշավ, որի ընթացում տարբեր միջոցառումների շրջանակում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։ Ոլորտի մասնագետները, պատասխանատու կառույցների ներկայացուցիչները կարծում են, որ խնդրի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկման լուրջ աշխատանքների անհրաժեշտություն կա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի թիվը գնալով աճում է։

Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։

«Նախարարությունը դեռևս 2020 թվականին ավելացրել է ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը։ Երևանում, Հայաստանի  բոլոր մարզերում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ։ Ահա այդ կենտրոններ դիմելիությունը նկատելի աճել է։ 2020 թվականից սկսած եթե մենք ունենում էինք 1000-1300 դեպք, ապա միայն այս տարվա 10 ամիսների դրությամբ արդեն ունենք 1600 դեպք։ Սա խոսում է այն մասին, որ դիմելիությունն է ավելացել, այսինքն՝ մարդիկ վստահելի  կառույցներ են համարում»,-ասաց Սոֆի Բոստանչյանը։

Նախարարությունը, բացի աջակցության կենտրոնի ծրագրերից, համաֆինանսավորում է նաև ապաստանի ծառայությունը։ Ընտանիքում բռնության ենթարկված կանայք և աղջիկները կարող են այն դիտարկել որպես ապահով կացարան և 6-12 ամիս բնակվել այնտեղ ու ստանալ աջակցություն։ Դրանից բացի, պետությունը տրամադրում է նաև միանվագ դրամական աջակցություն։

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Լիանա Ամիրբեկյանը կարևորեց այդ ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստման գործընթացը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են ամբողջ տարվա ընթացքում, իսկ 16-օրյա արշավը խնդրի մասին ավելի շատ խոսելու, համախմբվելու, ռեսուրսները մեկտեղելու լավ առիթ է։

«Այն մասնագետները, որոնք առնչվում են ընտանեկան բռնության դեպքերի հետ, շատ կարևոր է նրանց գիտելիքների մակարդակը բարձրացնելը։ Մեծ աշխատանք է տարվում ոստիկանության աշխատողների վերապատրաստման ուղղությամբ։ Ոստիկանությունն անցնում է վերափոխման փուլ և շուտով մեծ թվով համայնքային ոստիկաներն են արձագանքելու դեպքերին և այստեղ է վերապատրաստման ուղղությամբ բավական աշխատանք կա կատարելու»,-ասաց  Լիանա Ամիրբեկյանն՝ ավելացնելով, որ մասնագետների համար հասանելի են նաև առցանց դասընթացները։

Ոստիկանների աշխատանքում դրական փոփոխությունն ընդգծեց «Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա»-ի անդամ Անահիտ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ վերապատրաստումները նպաստեցին, որ ոստիկանների հետ կարողանան  համագործակցային աշխատել։

«Ուզում եմ ընդգծել ոստիկանների վերաբերմունքի խիստ կտրուկ փոփոխությունն այս երևույթի հանդեպ։ Եթե նախկինում շատ արհամարհական վերաբերմունք էր, մեղադրում էին կնոջը, հիմա ուղիղ հակառակն է։ Նրանք պաշտպանում են կնոջը և իրենց միջոցառումներով օգնում են»,-ասաց Անահիտ Գևորգյանը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ կարևորագույն նպատակներից է իրազեկումը։ Ընդհանուր աշխատանքին վերջին տարիներին ակտիվ միացել է պետությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք այդքան էլ կանանց իրավունքների ոլորտում չեն աշխատում, բայց կարևորում են խնդրի մասին բարձրաձայնելը։

«Եկար տարիներ մեր հասարակության շրջանում համարվում էր, որ մեզանում նման խնդիր չկա, եզակի դեպքեր են, այդպիսի բան տեղի չի ունենում։ Այնինչ՝ վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում։ Ասեմ, որ մեր կոալիցիան իր փաստահավաք գործունեությամբ մշտադիտարկում է կանանց սպանության դեպքեր։ Հայաստանում տարեկան արձանագրվում է կանանց մինչև 10 սպանության դեպք»,-ասաց նա։ 

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց, որ  փորձում են արձագանքել բռնության պատճառներին և հիմքերին, որպեսզի նաև կանխարգելման ուղղությամբ աշխատանքները լիարժեք լինեն։

«Եվ հիմնականում կանանց նկատմամբ բռնության ու բռնության արդարացումների պատճառ է դառնում խտրականությունը։ Մեր ծրագրերով փորձում ենք ներկայացնել այն իրական արժեքները, որ մենք ունեցել ենք դեռ շատ վաղուց՝ օրենսդրություն, որտեղ ամրագրվել են կանանց իրավունքները, կին պատգամավորներ, Հայաստանն առաջին կին դեսպանն է ունեցել, երբ ամբողջ աշխարհում կանայք դեռ դիվանագիտական աշխատանք չէին կատարում։ Այսինքն՝ խտրական վարվելակերպի խնդրի հետ կապված Հայաստանը միշտ առաջ է եղել։ Մենք փորձում ենք այս 16-օրյակն օգտագործել՝ ներկայացնելով, թե որքան լավ արժեքներ ենք ունեցել հավասարության տեսանկյունից»,-ասաց Լուսինե Սարգսյանը։

Մասնագետները պնդում են, որ կանանց նկատմամբ բռնության խնդրին անդրադառնալը միայն մեկ կամ երկու գերատեսչության անելիքը չէ։ Հասարակության բոլոր շերտերը պետք է արձագանքեն՝ ցուցաբերելով զրո հանդուրժողականություն նման դեպքերին։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine