Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Right

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բացահայտվել է 2019-2021թթ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման մեխանիզմը, ինչպես նաև՝ շղթայում ներգրավված անդամներից 4-ի ինքնությունը, որոնցից 3-ին ներկայացվել են մեղադրանքներ:

Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 24-ամյա բնակիչ Վ.Մ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2021թթ. մի խումբ անձանց, այդ թվում՝ Խ.Ֆ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև այլ հանցակիցների, կատարել դերաբաշխում:

Պարզվել է հանցավոր շղթայում ներգրավված ևս երկու մասնակցի ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Հ.Հ.-ն է, մյուսը՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Գ.Ա.-ն:

Վերջիններս, 2021թ. օգոստոսից ներգրավվելով հանցավոր խմբավորման կազմում, նշված գործունեությամբ զբաղվող Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերջիններիս կողմից ստեղծված և կառավարվող տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ կատարելով դրանց տեղափոխում, ըստ քաշերի առաձնացում, փաթեթավորում և ՀՀ տարածքում տեղադրում, թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարահանում և ծրագրային հավելվածի միջոցով դրանց գտնվելու վայրերի կոորդինատների նշում, որի համար, թմրամիջոցների վաճառքից ստացված գումարներից, որպես իրենց մասնաբաժին, յուրաքանչյուր տեղադրման համար ստացել են գումար:

Վ.Մ.-ն պարբերաբար կառավարել է վերը նշված տելեգրամյան խանութ-հարթակները՝ թմրամիջոցների արժեքի և ձեռքբերման պայմանների շուրջ նամակագրություններ վարելով նշված խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը պահանջվել է փոխանցել Խ.Ֆ.-ի և հանցակիցների կողմից կառավարվող «Qiwi», «Юmoney» համակարգի, ինչպես նաև՝ ՀՀ և օտարերկրյա այլ էլեկտրոնային դրամապանակներին:

Հանցակիցների կողմից կառավարվող հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո Վ.Մ.-ի և Խ.Ֆ.-ի կողմից նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները: Նշված եղանակով վերջիններիս կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց, որոնցից ավելի քան 15-ի ինքնությունը նախաքննության ընթացքում պարզվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 60.744.470 ՀՀ դրամի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը թաքցնելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ՝ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, նրանց կամ Խ․Ֆ․-ի մոր անունով գրանցված և կառավարվող «Իդրամ» համակարգի հաշիվներին, փոփոխվող տարատեսակ բազմաթիվ կրիպտոարժութային դրամապանակներին։ Որից հետո դրանք փոխանցվել են Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի մոր էլեկտրոնային դրամապանակներին (կրիպտոարժույթի դեպքում մինչ այդ համարժեք դրամական միջոցների փոխարկվելուց հետո) և տարբեր եղանակներով կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Հ.Հ.-ին և Գ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար և որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 2.000.000 և 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերն առանձնացվել են և ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Խ.Ֆ.-ի և խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project