Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Հեղինակություն, փողոց և ընտրազանգված չունեցող իշխանության հույսը մնում են ուժայինները և վարչական ռեսուրսը»․ «Փաստ»

Press

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցային ցանկացած գործընթացի, հատկապես նման սուր թեմաների վերաբերյալ, ինչպես պատերազմից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելն է, նախորդում են որոշակի ակցիաներ, որոնք ուղղված են լինում ինչպես բանակցող կողմերի, այնպես էլ հակամարտող հասարակությունների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը»: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն պետական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը և ռազմագերիների փոխանակման որոշումը:

«Կառավարությունները կարիք ունեն իրենց հասարակություններին նախապատրաստել ապագա գործընթացներին ու ստորագրվող փաստաթղթերին, հատկապես, երբ դրանց ստորագրումը, պայմանավորվածությունները շատ դեպքերում զգայուն թեմաների շուրջ են և ունենում են նաև ցավոտ արձագանքներ, լինում են ցավոտ զիջումներ, որոնք հասարակությունները կարող են ոչ միանշանակ ընդունել: Ոչ մեկ անգամ ասվել է, որ հայաստանյան այսօրվա հասարակությունն ապատիայի մեջ է, որին, կարծես, ոչինչ չի հետաքրքրում: Չնայած այս կարծիքներին, հասարակություններին պետք է նախապատրաստել: Փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար սովորաբար դիմում են համեմատաբար հեշտ արդյունք տվող քայլերի, սովորաբար սկզբից խոսում են հումանիտար համագործակցությունների մասին, օրինակ՝ մեր պարագայում խոսվում էր սահմանամերձ գոտիներում համատեղ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման հնարավորության մասին և այլն: Ռազմագերիների փոխանակման ակցիան դիտարկում եմ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու փորձերի շրջանակում, որը կարող է հասարակությունների մեջ համեմատաբար փափուկ մթնոլորտի ֆոն ձևավորել»,-նշում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ բանակցային այս գործընթացում ամեն ինչ գլխիվայր է եղել: «Սովորաբար սկզբում գերիների փոխանակում, տնտեսական և հումանիտար բնույթի ակցիաներ են իրականացնում, քիչ թե շատ փոխվստահության, բայց ավելի շատ համագործակցության մթնոլորտ է ձևավորվում, դրանից հետո սկսում են դելիմիտացիա ու դեմարկացիա անել և տարածքային հարցեր լուծել: Մեր պարագայում 44-օրյա պատերազմից հետո առանց սահմանագծման ու սահմանազատման Հայաստանը հանձնեց, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը՝ հայտարարելով, որ դա ադրբեջանցիներինն էր: Բոլոր պայմանավորվածությունները խախտելով՝ Հայաստանի վերահսկողությունից վերցվեց Լաչինի միջանցքը, իսկ մինչ դա հանձնվել էր Աղավնոն և այլն: Ագրեսիայի արդյունքում հակաահաբեկչական լոկալ գործողությունների անվան տակ էթնիկ զտման ենթարկվեց Արցախի բնակչությունը, և Արցախը դատարկվեց հայերից: Ստացվում է, որ Ադրբեջանը դե ֆակտո իր գրեթե բոլոր նպատակներին հասավ»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ պայմանավորվածության ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես նախերգանք խաղաղության պայմանագրի կնքման մթնոլորտ ձևավորելու համար: «Ցույց տալ, որ կարողանում են առանց միջնորդների խոսել, ուստի կարող է խոսք լինել նաև խաղաղության պայմանագրի բուն ակտի մոտենալու մասին: Կարծում եմ՝ այստեղ կա նաև միջնորդների ճնշման խնդիրը, ԱՄՆ-ն վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի նկատմամբ ճնշման բավականին բարձր նշաձող էր վերցրել՝ սպառնալով, որ այս կամ այն քայլը կանեն, կոնտակտները կսահմանափակեն, բայց հետո շատերի համար անսպասելիորեն հետ քաշվեցին իրենց իսկ սահմանած նշաձողերից ու տոնայնությունից: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը անձամբ մեկնեց Ադրբեջան և իր այցից հետո նման համատեղ հայտարարություն եղավ: Կարծում եմ, որ Ադրբեջանն այստեղ բավականին լուրջ առևտրի է գնացել, հասկանում է, որ ամերիկացիներին իր ձեռքում պահելու համար բանակցություններում ինչոր հաջողություն պետք է ունենալ: Կարծում եմ՝ պայմանավորվեցին, որ Ադրբեջանն ինչոր քայլ անի, որը թույլ կտար ԱՄՆ-ին, պահպանելով դեմքը, հետ քաշվել վերջին ամիսների իր սուր հռետորաբանությունից` կապված Ադրբեջանի հետ: Հայտարարության մեջ նշվում է, թե որպես բարի կամքի դրսևորում ռազմագերիների փոխանակում տեղի կունենա և այլն, չնայած կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններին ոչ մեկ ոչինչ չի հարցրել, հիմնական բանակցային գործընթացն ընթացել է Բաքվում Օ'Բրայենի և Ադրբեջանի ղեկավարության միջև»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Նաև կարծում է, որ միայն արտաքին տպավորությամբ է համաձայնությունը ձեռք բերվել բացառապես երկու երկրների միջև: «Միայն ԱՄՆ պաշտոնյաների այցերի դինամիկան ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ համաձայնությունն առանց միջնորդների չի եղել: Գուցե որոշակի նյուանս էր պարունակում նաև Սկոպյեում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը, որը, կարծես, նույնպես բավականին սուր բնույթ է ունեցել: Լավրովը տեսախցիկների առջև որոշակի «պրետենզիաներ» ներկայացրեց Միրզոյանին, ուզում էին ցույց տալ, թե հետագայում խոսակցությունն ինչ տոնով է ընթանալու: Ադրբեջանը ցանկանում է, որ գործընթացն առանց միջնորդների լինի, հետագայում կա նաև երաշխավորների հարցը: Առանց երաշխավորների հատկապես երկու տարբեր քաշային կատեգորիաներում հայտնված երկրների և ղեկավարների ստորագրած փաստաթուղթը սովորական թղթից ավելի արժեք չունի: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կատարելու է այն, ինչ ստորագրելու է: «Դեմ առ դեմ» խոսելու ամենավառ օրինակը տեսել ենք. Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները միահամուռ, նույն՝ Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու մղումներից ելնելով, ստիպում էին, որ ՍտեփանակերտԲաքու ուղիղ բանակցությունները կայանան առանց միջնորդների: Արդյունքը տեսանք»,-ընդգծում է Հակոբյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում հաջորդ տարի տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ: Ալիևը ցանկանում է արցախյան իր «հաղթանակն» ամրագրել նաև այս տարբերակո՞վ՝ օգտվելով սեփական ժողովրդի գուցե էյֆորիկ տրամադրություններից:

«Ալիևը փորձում է իր ակնհայտ հաջողությունների գագաթնակետում նոր ընտրությունների գնալ, արտահերթ ռեժիմով էլ ավելի երկարաձգել իր իշխանությունը, մաքսիմալ ձայներ հավաքելով՝ իր լեգիտիմությունն էլ ավելի ամրապնդել: Ընդ որում, նախ և առաջ արտաքին աշխարհի համար: Ոգևորված լինելով պատերազմի արդյունքներով, իր և իր երկրի՝ զգալիորեն աճած քաղաքական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային քաշով՝ կփորձի էլ ավելի ուժեղացնել իր լեգիտիմությունը, որպեսզի փորձի նոր աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել, դառնալ էլ ավելի մեծ գործոն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խաղերում, առավել ևս, որ հիմա այդ նախադրյալներն ունի՝ օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությունից: Իր երկրի դերակատարումն էներգետիկ, մասամբ նաև Ռուսաստանի համար լոգիստիկ խնդիրները լուծելու պարագայում օբյեկտիվորեն աճել է: Ադրբեջանում անընդհատ միջկլանային՝ Ալիևների ու Փաշաևների միջև պայքար է ընթանում: Այնտեղ պայքարն այնքան քաղաքական չէ, որքան միջկլանային:

Ալիևը փորձում է ոչ միայն իր արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդել, այլև հերթական թռիչքի համար իր լեգիտիմության աստիճանը բարձրացնել ավելի մեծ խնդիրներ լուծելու համար: Համարում է, որ Հայաստանի ու Արցախի հետ հարցերը լուծել է, ուստի իր գործոնը պետք է ամրապնդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մակարդակներում՝ օգտագործելով հաղթանակի գործոնը և դրա առաջնորդ լինելը, ինչպես նաև հաշվի առնելով նոր իրողությունները և էներգետիկ գործոնի ավելի մեծ աճը: Զուգահեռ փորձում է նաև իր իշխանական դիրքերն ավելի ամրապնդել՝ մրցակից կլաններին ետնաբեմ ուղարկելու համար: Մինչև ընտրությունների օրը քարոզչական լուրջ աղմուկ է լինելու արցախյան հաղթանակի և Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծելու թեմատիկայով: Քարոզարշավով փորձելու է արձանագրել իր հաղթանակն ու հաջողությունը և վերջնակապես իբր փակել Արցախի հարցը: Հետաքրքիր է, որ վերջին շրջանում արտահերթ ընտրությունների թեման զուգահեռաբար ծագեց նաև Հայաստանում: Սա նշանակում է, որ ինչ-որ մոդերատորներ գոյություն ունեն, որոնք փորձում են երկու երկրի ներքաղաքական գործընթացները վերահսկողության տակ պահել»,-նշում է մեր զրուցակիցը:

Անցում ենք կատարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և իշխանությունների՝ ամենուրեք լինելու մղմանը: Ցանկանում են «իրենց մարդն» ունենալ բոլոր մարզերում, համայնքներում ու քաղաքներում: «Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում, իշխանության զավթում էր ուժային մեթոդներով ոստիկանության ուժերի շնորհիվ:Սա նոր բան չէ, այս իշխանություններն առնվազն 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո հասկացել են, որ փողոցում հենարան չունեն, իսկ Երևանի ավագանու ընտրություններից հետո հասկացան, որ ընտրազանգված էլ առանձնապես չունեն: Փողոց չունեն, դրանում համոզվեցին քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ վարչապետի գլխավորությամբ իբր երթ էին անում փողոցներով և վարչական ռեսուրսով ու այլ միջոցներով մի քանի հազար մարդ հավաքեցին, ընտրազանգված ևս չունեն: Այս պարագայում իրենց միակ հենարանը մնում են վարչական և ուժային ռեսուրսները:

Ուժային ռեսուրսի վրա հսկայական ծավալի գումար են ծախսում՝ տարբեր տիպի ենթակառուցվածքներ ստեղծելով, ինչպիսին չարաբաստիկ պարեկներն են, մեծ գումարներ են ծախսում ոստիկանական ուժերի աշխատավարձերի, պարգևավճարների վրա, նրանց զինելու համար և այլն: Կամ կարմիր բերետավորները, որոնք առանց կարմիր գծերի ու սահմանափակումների, ծեծ ու ջարդով մարդկանց հաշմանդամ են դարձնում և բոլոր օրենքներից դուրս են: Մյուսն էլ վարչական ռեսուրսն է, որը համայնքային իշխանություններն են: Միշտ էլ ցույց են տվել, որ կապ չունի, թե ընտրություններն ինչպես են անցել: Անգամ կարող են պարտվել, բայց հետո հաղթող թեկնածուին կամ ձերբակալում են, ինչպես Մամիկոն Ասլանյանին, կամ զբաղվում են, այսպես կոչված, «անասնագողության» գործընթացով՝ ավագանիներ գողանալով մրցակիցներից, և փոխում են համայնքի ավագանու դասավորությունը: Այս ռեժիմի օրոք կապ չունի, թե ով է հաղթել: Հետո գործի կդրվեն ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, որոնք հնարովի մեղադրանքներով համալրում են քաղբանտարկյալների շարքը:

Թե՛ Ալավերդիում, թե՛ մյուս համայնքներում, որտեղ դեռ տեղի կունենան նմանատիպ գործընթացներ, ամենն իմ նշածի տրամաբանության մեջ է: Նմանատիպ իշխանությունների հիմնական հենարանը, որոնք չունեն հեղինակություն, փողոց և ընտրազանգված, մնում են ուժայինները և վարչական ռեսուրսը, որը սովորաբար կենտրոնանում է համայնքապետարաններում: Իրենց համար ծայրահեղ վտանգավոր է չունենալ իշխանություն ինչ-որ տեղում: Հնարավոր է, որ պարտադրված լինեն արդեն հաջորդ տարի գնալ արտահերթ ընտրությունների թե՛ ներքաղաքական իրավիճակով, իրենց ռեյտինգի անխուսափելի անկմամբ, և՛ արտաքին գործոններով ու պատվիրատուներով, որոնք պահանջում են, որ իշխանությունները վերահաստատեն իրենց լեգիտիմությունը, որպեսզի կարողանան արտաքին քաղաքական վեկտորի ուղղությամբ գործուն քայլեր անել, ունենալով համապատասխան լեգիտիմություն ընտրողներից:

Դրա համար հիմա ամեն ինչ անում են, որ կարողանան գոնե իշխանության «վերտիկալը» ապահովել: Այս ամենն անում են «ժողովրդավարության փարոս, կղզ յակ, բաստիոն» լինելու անվան տակ, ինչը վերահաստատում են նաև միջազգային կառույցները: Վերջիններիս համար միշտ էլ ժողովրդավարություն տերմինը «պուտանկայի» մակարդակի ինչ-որ մի բան է, որը, եթե պետք է, այս պահին օգտագործում ես, հետո դուրս ես շպրտում: Յուրաքանչյուրն իր ստանդարտով է ժողովրդավարությունը ձևակերպում և փորձում է նման ստանդարտներ փաթաթել հայ ժողովրդի վզին»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded