Երևանը Մոսկվայի հետ փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ․ Լավրով
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ТАСС-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։
«Երևանը Մոսկվայի հետ փորձված դաշնակցային կապն անգամ փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ։ Ռազմավարական շրջադարձի ուղեգիծն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում ՝ Ղարաբաղի կորստի համար փորձում են մեղադրել Ռուսաստանին ։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին. իմաստ չունի հիմա կրկին թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրորվ ։
Նա պնդել է, որ Հայաստանը եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։ ԱԳՆ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում:
«Հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որ համապատասխանում է մեր երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին, որոնք ունեն արժեքային ընդհանուր հիմքեր և մշակութային միասնական կոդ»,- շեշտել է նա: