Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․ Aravot.am

Socity

Մոտ երկու շաբաթ է` վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարահաշինությունում և այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենաներ Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել: Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար:

Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բադիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 16-ին և 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ռուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում.

«Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որևէ պատասխան չենք ստացել: Ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն են, երկար տարիների փորձ ունենք, և երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

Aravot.am-ի հետ զրույցում «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հաստատեցին, որ իրենց բեռները կանգնած են Լարսում: Ընկերությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, բայց որևէ պատասխան չեն ստացել: Ընկերությունից ասացին, որ նման բեռները չեն կարող ամբողջ տարվա համար միանգամից պատվիրել, գնել ու օգտագործել.

«Մենք գրաֆիկ ունենք մատակարարների հետ՝ ամսվա ընթացքում 3-4 անգամ է բերվում: Հիմա պահեստում մի քիչ ապրանք կա, բայց եթե խնդիրը շտապ չլուծվի, ապա մեկ շաբաթ հետո մեր հիմնարկի աշխատանքները կկանգնեն»:

Ընկերությունից նաև վստահեցրին, որ հանքարդյունաբերությունում օգտագործվող այս պայթուցիկ նյութերը ներկրելու համար նախօրոք են բոլոր թույլտվությունները ստանում, ամբողջ տարվա տարանցիկ տեղափոխման համար էլ բոլոր թույլտվություններն ու համաձայնությունները ստացել են, բայց հիմա մոտ 46 տոննա բեռ սահմանին կանգնած է, տեղ չի հասնում, ևս մի քանի մեքենա էլ պետք է բարձվի և ուղարկվի, բայց, քանի որ վրացական կողմը արհեստական խնդիր է ստեղծել, ռուսական մատակարար ընկերությունը չի ուղարկում, որովհետև մտավախություն ունի, որ մեքենաները սահմանին կկանգնեն:

Վրացական կողմի այս կամայականության պատճառով հիմա կանգնել են նաև Վեդու ջրամբարի շինաշխատանքները: Մեզ հետ զրույցում հորատման և պայթեցման աշխատանքներ իրականացնող «Բեկոր» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Ֆրեդ Նազարյանն ասաց, որ սպասում է պայթուցիկ նյութերի բեռին, որպեսզի ջրամբարի պատվարի վրա պայթեցման և Ալավերդու ամենաբարդ ճանապարհի շինաշխատանքները շարունակվեն:

Ընկերությունը 29 տարի է` Ռուսաստանից է ներկրում այս ապրանքը՝ «Պրոմսինթեզից» և «Ազոտվզրիվ»-ից: Պարոն Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս երկու ընկերությունները «Բեկորի»-ի պատվիրած բեռները, այսպես ասած՝ վախենում են ուղարկել, քանի որ նույն ճակատագրին կարժանանան, ինչ մյուսներինը.

«Հիմա ջրամբարի պատվարի վրա քար պիտի պայթեցնենք, աշխատանքները կանգնում են, նույնը Ալավերդու ճանապարհի վրա է: Բայց մեր փաստաթղթերում որևէ խնդիր չկա, անգամ մի պակաս ստորակետ չկա: Տարանցիկ տեղափոխման համար Վրաստանի հետ համաձայնեցված է»:

Պայթուցիկ այս նյութերը երկակի օգտագործման են, այսինքն` այն նաև ռազմական նշանակություն ունի, սակայն ոչ ռազմական ընկերությունները բոլոր թույլտվություններն ունեն, նույնիսկ ՌԴ և Վրաստանի կառավարությունների հետ պարտավորություն են ստորագրել, որ այս բեռները միայն արտադրական կարիքների համար են, և չեն փոխանցելու 3-րդ կողմին: Ընդ որում, այս պաշտոնական փաստաթղթերը նոր չեն ստորագրվել, դրանք բոլոր ընթացակարգերն անցել են ամիսներ առաջ` ե՛ւ ՌԴ կառավարությունում, ե՛ւ Վրաստանի կառավարությունում: Կասկածներ կան, որ ադրբեջանական կողմն է միջամտել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի լարվածության և ռազմական գործողություններից հետո:

Aravot.am-ի տեղեկություններով` վրացական կողմը արհեստական խոչընդոտ է ստեղծել նաև գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված տրակտորի տարանցիկ տեղափոխման դեպքում, այդ մեքենան էլ մաքսայինի չեզոք գոտում կանգնած է:

Aravot.am-ին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ խնդրի մասին տեղյակ են. «Խնդրի հասցեագրման ուղղությամբ ահրաժեշտ բոլոր քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Շարունակություն....

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia