Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար բարձր աշխատավարձ սահմանելով՝ խախտում են դատավորի կարգավիճակի միասնականության սահմանադրական սկզբունքը. Սիրանուշ Սահակյան

Right

Tert.am-ը «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել է հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին: Սիրանուշ Սահակյանն ասում է, որ հակակոռուպցիոն դատարանների գոյությունն ավելի շուտ բացառություն է, քան կոռուպցիայի դեմ պայքարի ընդունելի եղանակ։ Ըստ նրա՝ այդպիսի դատարան ստեղծելու համար անհրաժեշտ են օբյեկտիվ նախադրյալներ, արդարացնող հիմնավորներ, իսկ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման գաղափարն ապացույցների վրա հիմնված քաղաքականության (evidence based policy) ծնունդ չէ։


- Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է մինչև 2021 թվականի հունվարը ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։ Ձեր կարծիքով նման դատարան ստեղծելու անհարժեշտություն կա՞:

- Նշեմ, որ հակակոռուպցիոն դատարանների գոյությունն ավելի շուտ բացառություն է, քան կոռուպցիայի դեմ պայքարի ընդունելի եղանակ։ Այն գործարկված է շուրջ 20 երկրներում, որոնց ճնշող մեծամասնությունը զարգացման դեռևս ցածր փուլում գտնվող և կայացած ժողովրդավարություններ չունեցող երկրներ են (Աֆղանստան, Պակիստան, Քենիա, Բուրունդի, Բոթսվանա, Սենեգալ, Տանզանիա)։ Եվրոպական երկրներից նման դատարաններ ունեն Խորվաթիան, Ուկրաինան, Սերբիան, Սլովակիան, Բուլղարիան, որոնց ցուցանիշները կոռուպցիայի դեմ պայքարում առանձնապես ոգևորող չեն։ Ավելին, կոռուպցիայի ընկալման համաթվի լավագույն ցուցանիշներ ունեցող երկրներում չեն գործում հակակոռուպցիոն դատարաններ, անգամ չկա դատավորների հատուկ մասնագիտացվածություն։ Այս առումով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն առհասարակ կախված չէ հակակոռուպցիոն դատարանների գոյությունից։


Մյուս կողմից, արդեն իսկ գոյություն ունեցող դատարանների փորձը վկայում է, որ քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ միջավայրով պայմանավորված այդ դատարանները շատ կարճ ժամանակահատվածում հայտնվել են քաղաքական ազդեցությունների գոտիներում։ Այսինքն՝ ես առնվազն չեմ տեսնում այդ դատարանների ստեղծման հիմնավորումը միջազգային լավագույն փորձի համատեքստում։ Ինչ վերաբերում է հայաստանյան իրավիճակից բխող անհրաժեշտությանը, ապա դրա հիմնավորումները պետք է ներկայացնեին գաղափարի հեղինակները՝ մատնանշելով այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք «արդարացնում» են նոր դատարանի ստեղծումը և դրանով պայմանավորված հսկայական միջոցների ծախսումը։ Նման հիմնավորումներ չկան և հակակոռուպցիոն դատարանի ստեղծման գաղափարն ապացույցների վրա հիմնված քաղաքականության (evidence based policy) ծնունդ չէ։

- Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության չափանիշների և բարձր աշխատավարձերի հետ կապված իրավապաշտպանները հնչեցնում են մի շարք մտահոգություններ: Դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս հարցերի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

- Նախագծով առաջարկվող լուծումները խախտում են դատավորի կարգավիճակի միասնականության սահմանադրական սկզբունքը։ Նույն ատյանի դատավորների աշխատավարձերի տարբերություններն իրենց բնույթով խտրական են։ Կարծում եմ՝ որևէ ողջամիտ հիմնավորում չկա, թե ինչու կյանքի կամ առողջության դեմ (օրինակ՝ սպանություն, մարդու շահագործում) կամ հասարակական անվտանգության դեմ (օրինակ՝ ահաբեկչություն) հանցագործություններ քննող դատավորը պետք է ավելի քիչ վարձատրվի, քան արհեստականորեն կոռուպցիոն հանցագործություն որակված «հայտարարագիր չներկայացնելը» պարզունակ գործ քննող դատավորը։

Ինչ վերաբերում է ընտրության չափանիշներին, ապա առաջարկվող լուծումները ոչ թե խստացնում են առհասարակ դատավորներին ներկայացվող պահանջները, ինչն ընդունելի է և կարող է նպաստել արդարադատության որակի բարձրացմանը, այլ իրականում շրջանցում են դատավորների նշանակման բարդ ընթացակարգերը։ Այդ նպատակով սահմանափակում են սահմանադրական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները և վերջինիս համար կաշկանդող, պարտադրող են դարձնում Սահմանադրությամբ չնախատեսված մասնավոր անձանց, այսպես կոչված՝ փորձագետների կարծիքները։ Հասկանալի է, որ փորձագետների կարծիքների վրա առնվազն ազդելու են վերջիններիս նշանակող և նրանց գործունեությունը ֆինանսավորող կառույցների և անձանց տեսակետները։

Պետք է նշեմ, որ դատավորների նշանակման ընթացակարգի միասնականության խախտումները հետագայում վտանգելու են այդ դատավորների կողմից կայացված դատական ակտերը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն իսկ քննել է գործեր, որոնցով հաստատել է, որ դատավորների նշանակման ընթացակարգային շեղումներն ու խախտումները այդ դատարանին դարձնում է «օրենքով չնախատեսված» կամ «ոչ իրավասու»՝ խախտելով արդար դատաքննության իրավունքը։

Ինչ վերաբերում է դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգմանը դատական իշխանությանը չպատկանող մարմինների կողմից, ապա դրա լեգիտիմության համար պետք է նախ և առաջ ապահովվի այդ կառույցի ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ անկախությունը, ինչպես նաև ապաքաղաքականացվածությունը։ Չմոռանանք, որ քաղաքական ազդեցություններից զերծ լինելը դատական իշխանության և իր առանձին մարմինների «արտոնությունն» է։ Եվ այն դեպքում, երբ բարեվարքության ստուգումը վստահվում է ոչ թե դատական իշխանությանը, այլ բացառապես քաղաքական գործընթացներով նշանակված մարմնին, ապա առկա են դատական իշխանության նկատմամբ առնվազն միջնորդավորված քաղաքական ազդեցությունների իրական ռիսկեր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա քաղաքական ազդեցությունների մասին նաև բարձրաձայնել է ԳՐԵԿՈ-ն (պարագրաֆ 86):

- Արդյո՞ք կա վտանգ, որ հակակոռուպցիոն դատարանը դառնալու է քաղաքական գործիք:

- Պատասխանս կլինի մի փոքր հռետորական։ Ամեն ինչ հնարավոր է և ոչինչ բացառված չէ։


Հեղինակ Անի Գևորգյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project