Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Եթե ուզում ենք մեր ֆուտբոլը շուտ զարգանա, պետական աջակցություն է պետք․ Յուրա Մովսիսյան

Socity

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եթե ուզում ենք մեր ֆուտբոլը շուտ զարգանա, պետական աջակցություն է պետք։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը։

Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին

Պորտուգալիան աշխարհի լավագույնների մեջ 2-րդը կամ 3-րդը կարող է լինել: Պետք է հաշվի առնել, որ հավաքականում պարոն Մելիքյանի [հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին է խոսքը-խմբ.] առաջին խաղն էր, իրեն ժամանակ է պետք: Շատ դրական փոփոխություններ տեսա ես: Ոգի տեսա, տղաների մեջ դուխ տեսա, որ կարող էին խաղալ, շատ դժվար էր այդ ամենը ցույց տալ, բայց հուսով ենք՝ գալիք խաղերում ցույց կտան տղաները:

Ինչ սպասելիքներ կան նորանշանակ մարզչից

Սպասելիքները դրական են: Ճանաչելով Եղիշե Մելիքյանին, իր բնավորությունը տեսնելով, շատ շուտով փոփոխությունները կտեսնենք տղաների աշխատասիրության, դուխի մեջ: Իռլանդիայի հետ խաղում, կարծում եմ, այլ ֆուտբոլ կտեսնենք: Հաշվի առնելով Պորտուգալիան, այդ պատասխանատվությունը, դժվար խաղ էր...գիտեինք, որ դժվար խաղ էր սպասվելու մեր տղաների համար թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Առաջին խաղն անցավ, դժվարն առաջինն է հատկապես` նոր մարզիչով: Մյուս խաղերին տղաներն ավելի հանգիստ կլինեն դաշտում:

Հանդիպում՝ հավաքականի ֆուտբոլիստների հետ

Տղաներին խաղից երկու օր առաջ եմ հանդիպել: Մի փոքր զրույց եմ ունեցել: Շատ լավ մթնոլորտ էր, այն, ինչ ես տեսա, շատ դրական էր: Մթնոլորտը բարելավվելը ժամանակի հարց է: Տանք ժամանակ մեր մարզչին, որ ինքն իր ուզած հոգեբանությունը փոխանցի ֆուտբոլիստներին: Նաև ֆուտբոլիստները սկսեն ճանաչել մարզչին, նրա պահանջներին, ցանկություններին:

 

Յուրա Մովսիսյանի սերնդի հավաքականի ու ներկայիս հավաքականի մասին

Ինձ համար դժվար է համեմատելը: Մի մեծ տարբերություն կարող եմ ասել. մենք այն ժամանակ չէինք վախենում պարտությունից: Մենք, երբ դաշտ էինք դուրս գալիս, վստահ էինք, որ պետք է հաղթենք, կապ չուներ, թե ում դեմ ենք խաղում: Մենք այն ժամանակ Պորտուգալիայի դեմ էլ ենք խաղացել ու այլ ուժեղ թիմերի դեմ էլ: Այդ ժամանակ դաշտ էինք դուրս գալիս՝ գիտենալով, որ պետք է հաղթեինք, գիտեինք, որ գոլ պիտի խփեինք: Ես, օրինակ, միշտ դաշտ եմ դուրս եկել՝ գիտենալով, որ այդ խաղին անհնար է, որ գոլ չխփեմ, այդ մտքով եմ դուրս եկել: Ճիշտ է, ամեն խաղին գոլ չեմ խփել, բայց արդեն խաղի սկզբից դու ճիշտ տրամադրված, վստահ ես: Օրինակ՝ երեկ դաշտում ֆուտբոլիստների մոտ երևում էր, որ վստահության պակաս ունեն: Ու մեր աջակցության, երկրպագուների, ֆուտբոլային հանրության պակաս ունեին: Խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ, որ մենք՝ հայերս, աջակցենք մեր թիմին, ոգեշնչենք նրանց: Էլի չսկսենք խոսելը՝ վայ, էս ինչ էր: Ժամանակ տանք մեր մարզչին, մեր տղաներին, և իրենց լավագույն խաղը ցույց կտան:

Ինչ պետք է արվի հայկական ֆուտբոլի զարգացման համար

Պետք է սկսենք մանկապատանեկան ֆուտբոլից, մարզիչների կրթության...ես միշտ ասել եմ՝ այն մարզիչները, որոնք աշխատում են մանկապատանեկան ֆուտբոլում, պետք է նաև իրենք հոգեբանական դասընթացներ անցնեն, թե ինչպես աշխատեն երեխաների հետ: Պետական աջակցությունը շատ կարևոր է ու անպայման պետք է լինի: Եթե մենք ուզում ենք, որ մեր ֆուտբոլը շուտ զարգանա, ավելի արագ տեմպերով զարգանա, միանշանակ պետք է պետական աջակցություն:

Ինչու վրացիների մոտ ստացվեց, իսկ հայկական ֆուտբոլում չի հաջողվում

Փաստ է, որ Վրաստանի ֆուտբոլը պետական աջակցություն ունի: Եթե մեր ֆուտբոլում էլ լինի, իմ կարծիքով՝ մենք նույն հաջողությանը կարող ենք հասնել և ավելին:

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ ում է առանձնացնում

Հենրիխին: Նույնսիկ քննարկելն էլ է ավելորդ, որ Հենրիխից այն կողմ մենք այլ ֆուտբոլիստի կարողանանք առանձնացնել, որովհետև լավագույնն է: Ես ցավում եմ, որ ինքն այսօր մեր ազգային հավաքականում չէ: Դրա համար շատ ցավ եմ ապրում:

Հայաստան վերադառնալու ու ֆուտբոլային ծրագրերի մասին

Թե երբ կվերադառնամ, չեմ կարող ասել, բայց ցանկությունն ունեմ և պատրաստ եմ: Ես պատրաստ եմ ընտանիքիս հետ տեղափոխվել Հայաստան, աջակցել ու մեր պրոֆեսիոնալ լիգան ստեղծել, պատրաստ եմ գալ ու համագործակցել մեր բոլոր ակումբների հետ և բոլորս միասին աշխատենք ու ստեղծենք մեր պրոֆեսիոնալ լիգան:

Խորհուրդ՝ Հայաստանում ֆուտբոլային առաջին քայլերն անող երիտասարդներին

Խորհուրդ կտամ, որ հաճույք ստանան, հատկապես փոքր տարիքից հաճույքով գնան ֆուտբոլի, չպարտադրվեն ծնողների կողմից: Ես նաև խորհուրդ կտամ մեր ծնողներին, որ երեխաներին ստիպելով ֆուտբոլի չուղարկեն, թողեք երեխեքը հաճույք ստանան ֆուտբոլից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project