Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ, էդ խանութում առևտուր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ: Մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը չպիտի բացվի: Կզեկուցեք անձամբ», - կառավարության նիստում օրեր առաջ ՊԵԿ նախագահին հրահանգեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի զայրույթը հարուցել էր այն հանգամանքը, որ օրերս վարչապետի աշխատակազմից գնացել են մի խանութ, որտեղ ասել են, թե տվյալ ապրանքը կանխիկով այլ գին է, անկանխիկ՝ այլ գին:
Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, նա անարգում է պետական ինստիտուտները։
Ի՞նչ է նշանակում «ձևը գտեք, փակեք»։
Եթե խանութը խախտում է թույլ տվել, տուգանեիք՝ օրենքին համապատասխան ընթացակարգով։
Իմ տեղեկություններով այդ խանութն արդեն փակ է, ինչից կարելի է ենթադրել, որ ձևը գտել են։
Հենց այսպես են փակել Սամվել Կարապետյանին, Միքայել, Բագրատ, Մկրտիչ և Արշակ սրբազաններին ու մնացած բոլոր քաղբանտարկյալներին՝ Փաշինյանի «ձևը գտեք, փակեք» ապօրինի հրահանգով։ Քրեական գործերը իշխանությունների այլախոհների նկատմամբ այդպես են հարուցվում։
Փաշինյանը նաև հրահանգել է ձևը գտնել ու հանել Կաթողիկոսին, բայց նույնիսկ ներդնելով իրենց ողջ եռանդը, ամիսներ շարունակ իր կամակատարները ձևը չեն գտնում, և փա՛ռք Աստծո…