Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան չորրորդ անգամ ծնողներ են դարձել
VideosՌուս նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը չորրորդ անգամ ծնողներ են դարձել: Այս մասին տեղեկանում ենք զույգի ինստագրամյան էջերից:
Օգոստոսին Hola պարբերականը հայտնել էր, որ զույգը սպասում է չորրորդ երեխային։
«Իմ արև, 2025 թվականի դեկտեմբերի 17»,-ինստագրամի իր էջում գրել է Կուռնիկովան՝ հրապարակելով քնած երեխայի լուսանկարը:
Նույն հրապարակումը տեղադրված է Իգլեսիասի ինստագրամի էջում։ Որպես վայր նշվում է Մայամի քաղաքը։ Երեխայի սեռը և անունը չի նշվում։