Սամվել Կարապետյանի նվերը Գյումրի քաղաքին․ այս տարի կլուսավորենք խավարը` միասին
Videos«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները ներկա են գտնվել Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:
Հանդիսավոր արարողության ավարտից հետո շարժման անդամները շրջել են քաղաքով, շփվել գյումրեցիների և քաղաքի հյուրերի հետ:
Քաղաքի կենտրոնական հատվածի շքեղ զարդարանքը, հրավառությունը և տոնական բարձր տրամադրությունն ապահովվել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: