Эх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ. Փաշինյանն արձագանքեց Թորոսյանին
SocityԵ՛վ ծխելն է ծախս, և՛ խմելն է ծախս, և՛ շատ ուտելն է ծախս, առողջ մնալն ամենամատչելի բանն է, որ կարող ենք անել, ընդամենը ճիշտ վարքագծով: Օրինակ՝ վազելու համար փող պետք չէ, պետք է մի զույգ կոշիկ, որը 20,000 դրամ է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Эх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ»,-կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց, որ 21-րդ դարը մարքեթինգի դար է, օրինակ՝ ծխախոտը շատ գեղեցիկ տուփ ունի, իսկ առողջ ապրելակերպը տուփ չունի, բրենդինգ չունի:
«Մեր խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա, ասենք՝ ամենաշատ շաքար պարունակող սնունդն այնպիսի բրենդինգ ունի, որ նայում ես, ուզում ես դա: Հիմա ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի: Առողջ ապրելակերպը պետք է բրենդինգ ունենա, բայց հակառակն է հիմա»,-նշեց է նա:
Փաշինյանն ասաց, որ դա համակարգված խնդիր է, քրեական ենթամշակույթում հնարավոր է, որ առողջ ապրելակերպ ունեցող մարդը նույնիսկ թիրախավորվի:
«Քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է ասվի՝ տղամարդը, չհասկացանք, շորտ կհագնի՞, կամ հեծանիվ կքշի՞: Բա պիտի տղամարդը գյուղամեջում պպզի առնվազն վեց ժամ»,-նշեց վարչապետը: