Երևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաները
SocityԱյսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ սուրբ մատուռի դիմաց, բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։