Ձյուն, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.12.2025թ.-01.01.2026թ.)
Ուշադրություն
Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։
Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 28-ի և 29-ի ցերեկը, 31-ի երեկոյան, հունվարի 1-ին սպասվում են թույլ ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 28-ի, 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, 28-ին առանձին հատվածներում առատ։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ,
դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 27-ի ցերեկը, 28-ին՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։