Ճապոնիայում 67 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել մերկասառույցի պատճառով
VideosՃապոնիայում մերկասառույցը դարձել է 67 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jiji press-ը։
Վթարի հետևանքով 2 անձ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։
Ավտովթարը տեղի է ունեցել Մինակամի բնակավայրում, մեքենաների բախման հետևանքով սկսվել է հրդեհ, ինչի հետևանքով այրվել է 20 մեքենա։