Փաշինյանի կոչերին չեն հետևում, նա չունի ժողովրդի աջակցությունը. Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Արդեն արձանագրել ենք, որ
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մարդկանց զանգվածային անկարգություններ իրականացնել՝ ուղղված նրան, որ եկեղեցիներում չտրվի Վեհափառ Հայրապետի անունը։ Սակայն առ այս պահը չկա ոչ մի տեղեկություն այն մասին, որ Հայաստանում կամ սփյուռքում գործող 200-ից ավելի եկեղեցիներից որևէ մեկում մի խումբ մարդիկ կամ գոնե ինչ-որ մեկը պահանջել է, որ Կաթողիկոսի անունը չհնչի պատարագներին։
Չի եղել այդպիսի երևույթ։
Սա իշխանությունների հերթական պարտությունն է Եկեղեցու դեմ հակամարտության մեջ։
Փաշինյանի կոչերին չեն հետևում, նա չունի ժողովրդի աջակցությունը, և հիմա փնտրում է այս թեմայից նահանջելու ուղղիներ։ Շատ կցանկանար հայտարարել, որ այլևս ոչ մի խնդիր չունի Գարեգին Բ-ի հետ, բայց ինչպե՞ս դա անել հիմա՝ այն ոտնձգություններից հետո, որոնք արդեն իրականացվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ…