Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
SocityՁմեռը Myler Mountain Resort-ում երբեք պարզապես տարվա եղանակ չէ։ Այստեղ այն տրամադրություն է, էներգիա, տոն ու էմոցիաներ՝ շա՜տ էմոցիաներ։
Ձյուն, սառը օդ, հազար ու մի զվարճանք՝ լեռների սրտում։ Իսկ երբ այս ամենին գումարվում են նաև հաճելի անակնկալները՝ յուրաքանչյուր ակնթարթ վերածվում է կատարելության։
Այս տարի Myler Mountain Resort-ում հանգստացողների համար ունենք աննախադեպ արշավ․ մինչև 2026թ․ մարտի 15-ը կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով Իդրամ QR-ի միջոցով, կստանաք մինչև 20% ակնթարթային idcoin: Ընդ որում, արշավը տարածվում է ոչ միայն լեռնադահուկային համալիրի ծառայությունների, այլ նաև ռեստորանների ցանցի, քոթեջների, ինչպես նաև Myler-ի տարածքում գործող բոլոր այն վայրերի վրա, որտեղ առկա է Իդրամ QR-ով վճարում կատարելու հնարավորությունը։
«Սա իսկական նվեր է մեր հազարավոր հաճախորդներին, քանի որ այս ու նմանօրինակ արշավների շնորհիվ մենք սովորական վճարումը վերածում ենք հաճելի անակնկալի։ Այսօրինակ նախաձեռնություններով մենք նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր հաճախորդներին լոյալության ու QR վճարումների իրենց փորձառության ճանապարհը մեզ հետ կիսելու համար՝ դարձնելով նրանց ժամանցն ավելի գունեղ, տպավորիչ ու հիշարժան»,- նշեց IDBank-ի և Իդրամի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը։
Կատարյալ է այն ժամանցը, երբ ունես մանրուքների մասին մոռանալու և պահը վայելելու հնարավորություն։ Myler Mountain Resort-ում դա ոչ միայն հնարավոր է, այլ նաև պարտադիր, հատկապես երբ յուրաքանչյուր Իդրամ QR վճարումից հետո քեզ սպասում է միշտ հաճելի ՝ «Դուք ստացել եք idcoin» հաղորդագրությունը։
Նշենք, որ արշավի շրջանակում մեկ հաճախորդին օրացուցային ամսվա ընթացքում բոլոր վճարումների դիմաց հանրագումարային ենթակա է հաշվարկման և տրամադրման առավելագույնը 20,000 idcoin (հարկումից հետո):
Ի դեպ, արշավին մասնակցած և Բանկի հաճախորդ չհանդիսացող օգտատերերը, որոնք արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով կսինքրոնացվեն և կդառնան Բանկի հաճախորդ, արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանան 1000 idcoin (հարկումից հետո):
Արշավի բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ