Հարություն Մկրտչյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
PoliticsԼոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդան Ալոյանը։